Լևոն Միսակյան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Միսակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լևոն Միսակյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 16, 1946 (77 տարեկան) |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | բռնցքամարտիկ |
Լևոն Վլադիմիրի Միսակյան (օգոստոսի 16, 1946, Երևան), բռնցքամարտիկ, սպորտի վարպետության թեկնածու (1967 թ.), ԽՍՀՄ պատանիների բրոնզե մեդալակիր (1967 թ.), մարզադպրոցի տնօրեն, ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ (1987 թ.)։
1964 թվականին ավարտել է Երևանի Պերճ Պռոշյանի անվան միջնակարգ դպրոցը, 1970 թվականին՝ Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի սպորտային բաժինը, մարզիչ-մանկավարժի որակավորմամբ։ 1970-1971 թվականներին եղել է "Աշխատանքային ռեզերվներ" ընկերության մարզիչ, 1971-1972 թվականներին՝ Ենգիբարյանի բռնցքամարտի մարզադպրոցի մեթոդիստ, ֆինանսա-տնտեսագիտական տեխնիկումի դասատու։ 1973 թվականից աշխատում է "Աշխատանք" կամավոր մարզական ընկերության բռնցքամարտի մասնագիտացված դպրոցի ուսմասվար, մարզիչ, դպրոցի տնօրեն (1987 թվականից առ այսօր)։