Լևոն Հայրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լևոն Հայրյան
Ծնվել էփետրվարի 24, 1961(1961-02-24) (63 տարեկան)
ԾննդավայրՄեծ Թաղեր, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ

Լևոն Արտաշեսի Հայրյան (փետրվարի 24, 1961(1961-02-24), Մեծ Թաղեր, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության 3-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևոն Հայրյանը ծնվել է 1961 թվականի փետրվարի 24-ին Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում։ 1978 թվականին ավարտել է Մեծ Թաղերի միջնակարգ դպրոցը։ 1978-1984 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում։

1984-1986 թվականներին եղել է Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղի միջնակարգ դպրոցի ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսուցիչ, ուսմասվար, իսկ 1986-1992 թվականներին աշխատել է Մեծ Թաղերի միջնակարգ դպրոցում։

Եղել է Արցախյան ազատամարտի մասնակից։

1988-1992 թվականներին եղել է Ստեփանակերտի կոնդենսատորների գործարանի Մեծ Թաղերի մասնաճյուղի տեխնոլոգ, իսկ 1992-1995 թվականներին՝ «Ակնունի» գորգագործական փոքր ձեռնարկության տնօրեն։

1995-1997 թվականներին եղել է Մեծ Թաղերի գյուղապետ։ 1997-1999 թվականներին եղել է «Ակնունի» գորգագործական փոքր ձեռնարկության տնօրեն։

2000 թվականի հունիսի 18-ին Հադրութի թիվ 19 ընտրատարածքից ընտրվել է Արցախի Հանրապետության 3-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։ Եղել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

2007 թվականից՝ «Մեծ Թաղլար» ՍՊԸ-ի տնօրեն է։ «Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպության նախագահ է[2][3][4]։

Ամուսնացած է, ունի երեք զավակ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Երախտագիտություն» մեդալ (Արցախի Հանրապետության նախագահի թիվ 30 հրամանագիր 27.03.2003 թվական)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայրյան Լևոն Արտաշեսի». www.nankr.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 28-ին.
  2. ««Արցախում բնակարան չենք ուզում, Հայաստանում ենք ուզում, որ այստեղ համայնքով ապրենք եւ երբ պետք լինի՝ Հադրութ վերադառնանք»․ Լեւոն Հայրյան». www.nt.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 28-ին.
  3. «Սյունիքի սահմաններին զորքին ստիպում են, որ չկռվեն, վախենում են, որ հանկարծ կարող է կռվեն ու հաղթեն. Լեւոն Հայրյան». news.am. 2023 թ․ օգոստոսի 28. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 28-ին.
  4. «Մեր իշխանությունները շողուլից ընկել են․ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր չպետք է կնքվի. Լեւոն Հայրյան». Politik.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]