Լևոն Գեղամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գեղամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լևոն Գեղամյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ըմբիշ
Երկիր՝ Հայաստան[1]
Ծննդյան ամսաթիվ՝հուլիսի 25, 1977(1977-07-25) (46 տարեկան)
Ծննդավայր՝Ախուրյան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
178 սանտիմետր

Լևոն Գեղամյան (հուլիսի 25, 1977(1977-07-25), Ախուրյան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հունահռոմեական ոճի հայ ըմբիշ[2]։

1993 թվականին Լևոն Գեղամյանը դարձել է կադետների աշխարհի չեմպիոն, 1994 թվականին՝ աշխարհի պատանիների առաջնության չեմպիոն, իսկ 1997 թվականին՝ Եվրոպայի պատանիների առաջնության հաղթող։ Գեղամյանն արծաթե մեդալ է նվաճել Եվրոպայի 2003 թվականի ըմբշամարտի առաջնությունում։

Լևոն Գեղամյանը նաև երեք անգամ մասնակցել է Օլիմպիական խաղերի՝ հանդես գալով 1996 թվականի Ամառային օլիմպիական խաղերում, 2000 թվականի Ամառային օլիմպիական խաղերում և 2004 թվականի Ամառային օլիմպիական խաղերում։ Նրա ամենաուշագրավ օլիմպիական նվաճումը եղել է 2008 թվականի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Անդրեա Մինգուցիին դեմ տարած հաղթանակը, որին Գեղամյանը հաղթեց մեծ առավելությամբ (11-0) 2004 թվականի Օլիմպիական խաղերում[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Sports-Reference.com
  2. «Levon Geghamyan». Sports-Reference.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 9-ին.
  3. «Levon GEGHAMYAN - Wrestling Greco-Roman Olympique | Armenia». International Olympic Committee (անգլերեն). 2016 թ․ հունիսի 21. Վերցված է 2017 թ․ հուլիսի 26-ին.