Լևոն Ասլամազյան
Լևոն Ասլամազյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 27, 1894[1] |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | հուլիսի 10, 1973 (78 տարեկան) |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Լազարյան ճեմարան (1909)[1] |
Մասնագիտություն | նկարիչ |
Ուսուցիչ | Կոնստանտին Յուոն[1] |
Լևոն Ասլամազյան (դեկտեմբերի 27, 1894[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - հուլիսի 10, 1973, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լևոն Ասլամազյանը ծնվել է Թիֆլիսում։ 1903-1909 թվականներին սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում, 1913-ին՝ Կ. Ֆ. Յուոնի ստուդիայում (Մոսկվա), 1910-1911 թվականներին՝ Գեղարվեստը խրախուսող կովկասյան ընկերության Թիֆլիսի գեղանկարչության և քանդակագործության դպրոցում։ 1924-1927 թվականներին դասավանդել է Թիֆլիսի Հայարտանը։
Հեղինակ է ինքնատիպ բնանկարների և նատյուրմորտների[2]։ Հիմնական աշխատանքներից են՝ «Շոգ օր» (1917), «Հին Մանգլիսը»,«Բուսաբանական այգին», «Օրթաճալա» (1917), «Նատյուրմորտ խնձորներով», «Բակ», «Տներ» (1920-ական թթ.)։
- «Շոգ օր» (1917)
- «Օրթաճալա» (1917)
- «Նատյուրմորտ խնձորներով»
- «Բակ», «Տներ» (1920-ական թվականներ)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 563)։ |