Լուսնի փուլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուսնի փուլերը

Լուսնի փուլեր, Լուսնի դիտվող ձևերն են, որոնք պայմանավորված են դիտորդի նկատմամբ Լուսնի լուսավորված կիսագնդի տարբեր դիրքերով։ Երբ Լուսինը գտնվում է Արեգակի և Երկրի միջև մեզ է ուղղվում նրա չլուսավորված մասը, այսինքն այն չի երևում։ Այդ փուլը կոչվում է նորալուսին, 1-2 օր անց Լուսնի սկավառակի աջ կողմում երևում է լուսավոր մահիկ։ Մեկ շաբաթ անց Լուսնի և Արեգակի երկայնությունները տարբերվում են 90°–ով և երևում է Լուսնի սկավառակի աջ կեսը՝ առաջին քառորդ։ Հաջորդ շաբաթվա ընթացքում լուսավոր մասը հետզհետե մեծանում է, իսկ շաբաթվա վերջում (դիմակայության ժամանակ) Երկրին է ուղղվում նրա լուսավոր մասը՝ լիալուսին։ Դրանից հետո լուսնի սկավառակի լուսավոր մասը արևմտյան մասից հետզհետե մաշվում է և մեկ շաբաթ անց երևում է Լուսնի սկավառակի ձախ կեսը՝ վերջին կամ երկրորդ քառորդ։ Այնուհետև սկավառակը ստանում է մահիկի տեսք և վերջապես տեսադաշտից անհետանում։ Լիալուսնից 1-2 օր առաջ կամ անց Լուսնի լուսավոր մասից երևում է շատ նեղ շերտ, միաժամանակ նշմարվում է նաև մնացած թույլ լուսավորված մասը՝ մոխրագույն լույս, այն առաջանում է Երկրի լուսավոր մասից (լիաերևկիր) ընկած ճառագայթների անդրադարձմամբ։ Լուսնի իրար հաջորդող միատեսակ փուլերի միջև ընկած ժամանակամիչոցը (սինոդական ամիս) հավասար է 29.5306 օրվա։ Այն օգտագործվել է Լուսնի փուլերի հասակը որոշելու համար և ընկած է և լուսնա–արեգակնային օրացույցների հիմքում։

Լուսնի փուլերի կապը Երկրի շուրջը պտտվելու հետ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png