Լուսյա Սաֆարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սաֆարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լուսյա Սաֆարյան
Ծնվել էմարտի 27, 1903(1903-03-27)
Ռաշթ, Իրան
Երկիր Հայկական ԽՍՀ
Մահացել էդեկտեմբերի 24, 1993(1993-12-24) (90 տարեկան)
Երևան, Հայաստան
Մասնագիտությունկոմպոզիտոր
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Լուսյա Արիսի Սաֆարյան (Սարգսյան, մարտի 27, 1903(1903-03-27), Ռաշթ, Իրան - դեկտեմբերի 24, 1993(1993-12-24), Երևան, Հայաստան), հայ կոմպոզիտոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուսյա Սաֆարյանը ծնվել է 1903 թվականի մարտի 27-ին Պարսկաստանի Ռեշտ քաղաքում։ 1921 թվականին ավարտել է Թիֆլիսի 1-ին գիմնազիան, 1925 թվականին՝ Ռիթմի և պլաստիկայի ինստիտուտը։ 1924-1925 թվականներին միաժամանակ սովորել է կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում (Ն. Ծատուրովայի դասարան)։ 1928 թվականին տեղափոխվել է Երևան, 1941 թվականին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը (Ս. Բարխուդարյանի և Վ. Տալյանի դասարաններ)։

1942-1948 թվականներին դասավանդել է Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում։

Գրել է «Պարային սյուիտ», «Սոնատ», «Էտյուդ», «Երեք պատկեր», դաշնամուրային երկեր, մանկական երգեր և խմբերգեր (շուրջ 70)։ Տարածված են «Օդաչու», «Մեղու», «Տոնածառ», «Ճուտիկ» երգերը, «Մայիսի 1-ը» երաժշտական պատկերը, որոնք աչքի են ընկնում մեղեդայնությամբ, ձևի հստակությամբ և թեմատիկայով։

Լույս են տեսել «Երեք մանկական երգ» (1940), «Երկու մանկական երգ» (1951), «Մանկական երգեր» (1972), «20 մանկական երգ» (1977) երգերի ժողովածուները։

Լուսյա Սաֆարյանը մահացել է 1993 թվականի դեկտեմբերի 24-ին Երևանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։