Լուսյա Միխայելյանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուսյա Միխայելյանց
Ծնվել էօգոստոսի 4, 1938(1938-08-04) (85 տարեկան)
ԾննդավայրԽաբարովսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1963)
Մասնագիտությունսրտաբան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1979)
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան

Լուսյա (Լուսիկ) Միքայելի Միխայելյանց (օգոստոսի 4, 1938(1938-08-04), Խաբարովսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ սրտաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1979), պրոֆեսոր (1980): ՀՀ թերապևտների ընկերության նախագահ (1992-1997):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուսյա Միխայելյանցը ծնվել է 1938 թվականի օգոստոսի 4-ին, Խաբարովսկ քաղաքում։ 1963 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1963 թվականից աշխատում է Երևանի բժշկական ինստիտուտում, 1970 թվականից՝ մի շարք կլինիկաների ղեկավար, 1997-2000 թվականներին՝ ՀՀ կենտրոնական զինվորական հոսպիտալի սրտաբան, կենտրոնի պետ[1]։

Աշխատանքները վերաբերում են էլեկտրասրտագրությանը և սրտի իշեմիկ հիվանդությանը, հիմնել է նոր՝ դինամիկ էլեկտրասրտագրությունը։ Տարբեր սեռերի ու հասակների առողջների և հիվանդների էլեկտրասրտագրերի քանակական բնութագրերի նրա մշակած վերլուծության շնորհիվ հնարավոր է որոշել ոչ միայն ինֆարկտային օջախի մեծությունը, այլև հետևել հարինֆարկտային հատվածներում տեղի ունեցող փոփոխություններին[1]։ Համահեղինակ է «Ներքին հիվանդությունների դասագրքի» (մաս 1-2, 1988)[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՍՀՄ Գ. Ա. Բոտկինի մեդալ (1985)[1]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Планиметрический метод количественного анализа электрокардиограммы / Р. П. Стамболцян, Л. М. Михаелянц; Под ред. К. А. Кяндаряна. Ереван, Айастан, 1981(համահեղինակ)[2]։
  • Ներքին հիվանդություններ։ 2 մասով։ Մաս 1։ Դասագիրք բժշկական ինստիտուտի ուսանողների համար / Ռ. Պ. Ստամբոլցյան, Լ. Մ. Միքայելյանց, Լ. Կ. Շուշանյան և ուրիշներ, խմբագիր՝ Ռ. Պ. Ստամբոլցյան, Նկարիչ՝ Ս. Վ. Պողոսյան, Երևան։ «Լույս», 1988, 624 էջ[3] (համահեղինակ)։
  • Метод количественного изучения интегральных показателей кардиопотенциалов и его клиническое значение при ишемической болезни сердца: Методические рекомендации / Л. М. Михаелянц; МЗ АрмССР, Управление лечебно-профилактической помощи. Михаелянц, Лусик Михайловна | Министерство здравоохранения АрмССР. Ереван: [Б. и.], 1979[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 105։
  2. Ստամբոլցյան, Ռաֆայել Պարույրի; Михаелянц, Лусик Михайловна (1981). Кяндарян, К. А. (ed.). Планиметрический метод количественного анализа электрокардиограммы. Ереван: Айастан.
  3. Ստամբոլցյան, Ռ Պ (1988). Ներքին հիվանդություններ։ Դասագիրք բժշկ. ին-տի ուսանողների համար. Լույս. ISBN 9785545000227.
  4. Михаелянц, Лусик Михайловна; Министерство здравоохранения АрмССР, eds. (1979). Метод количественного изучения интегральных показателей кардиопотенциалов и его клиническое значение при ишемической болезни сердца: Методические рекомендации. Ереван: Б. и.