Լուսինե (լոլիկի սորտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Լուսինե», լոլիկի սորտ։ Ստեղծել են Վ. Զուրաբյանը, Ա. Անանյանը և Ա. Ղազարյանը ՀՀ գյուղատնտեսության նախարարության բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնում։ Բույսի արմատն առանցքային է։ Թուփը՝ որոշիչ։ Տերևները մուգ կանաչ գույնի են։ Ծաղկաբույլը՝ ողկույզ։ Ծաղիկները` երկսեռ։ Ծաղկում է ծլելուց 45–60 օր հետո։ Պտուղը երկարավուն է, վառկարմիր, 50–60 գ զանգվածով։ Միջահաս սորտ է, ծլումից մինչև պտուղների հասունացումը տևում է 107–110 օր։ Մշակվում է բաց դաշտում։ Բերքատվությունը՝ 50–900 ց/հա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։