Լուսառատ կամավորական ջոկատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուսառատ կամավորական ջոկատ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
Երկիր Հայաստան և  Արցախ
Անվանված էԼուսառատ
Ստեղծվեց1988
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ
Լուծարվեց1994
Հրամանատարներ
Հայտնի հրամանատարներՍ.Արոյան, Վ.Ալոյան

«Լուսառատ» կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1988 թվականին Արարատի շրջանի Լուսառատ գյուղում (այժմ՝ ՀՀ Արարատի մարզում)։ 1989-1994 թվականներին ջոկատը կամ նրա առանձին խմբեր մասնակցել են ՀՀ Արարատի (Քյարքի (Տիգրանաշեն), Երասխի բարձունքներ) ինքնապաշտպանական և ԼՂՀ Ֆիզուլիի, Շուշիի ազատագրական մարտերին։ Ջոկատից Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի «Մարշալ Բաղրամյան» մեդալով պարգևատրվել է 1, Արցախի Հանրապետության «Արիության համար» մեդալով՝ 1, Արցախի Հանրապետության «Շուշիի ազատագրման համար» մեդալով՝ 3 ազատամարտիկ։ Մարտական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Ս. Արոյանը և Վ. Ալոյանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։