Լույս և տարածություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Լույս և տարածություն»[1] (անգլ.՝ Light and Space), ժամանակակից արվեստի ուղղություն, որը կապված է օպտիկական արվեստի, մինիմալիզմի և երկրաչափական աբստրակցիայի հետ։ Ծագել է Հարավային Կալիֆոռնիայում 1960-ական թվականներին՝ Ջոն Մակլաֆլինի ազդեցության ներքո[2]։ Ուղղությանը բնորոշ է լույսի, ծավալի և մասշտաբի վրա ուշադրության կենտրոնացվածությունը, նաև այնպիսի նյութերի կիրառումը, ինչպիսիք են ապակին, նեոնը, լյումինեսցենտային լամպերը, խեժերը և ակրիլը, որոնք հաճախ ձևավորում են ինստալյացիաներ, որոնց ընկալումը կախված է շրջապատող պայմաններից։ Բնական լույսի հոսքը ուղղորդելով, արհեստական լույսը ներկառուցելով առարկաների կամ ճարտարապետության վրա կամ խաղալով լույսի հետ՝ կիրառելով թափանցիկ, կիսաթափանցիկ կամ արտացոլող նյութեր, «Լույսի և տարածության» նկարիչները հանդիսատեսի մոտ առաջացնում էին կոնկրետ ապրումներ և հույզեր[3]։ Աշխատանքում օգտագործվում էին Հարավային Կալիֆոռնիայի մեքենաշինական և օդատիեզերական արդյունաբերության նորագույն տեխնոլոգիաները, իսկ արդյունքը լույսով լցված օբյեկտներն էին[4]։ Ջեյմս Թարելը, որը հանրահռչակել է ուղղությունը համաշխարհային մասշտաբով, այսպես է ձևակերպել նրա փիլիսոփայությունը՝ ասելով․ «Մենք ուտում ենք լույս, խմում ենք այն սեփական մաշկով»[5]։

Նկարիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուղղության աշխատանքների բնույթը արտացոլում է ստացել Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանի ցուցահանդեսի վերնագրում, որը ներկայացնում էր 1971 թվականի նոր շարժումը․ «Թափանցիկություն, արտացոլանք, լույս, տարածություն՝ չորս նկարիչ»[6]։ Ցուցահանդեսում ներկայացված են Փիթեր Ալեքսանդրի, Լարի Բելի, Ռոբերտ Իրվինի և Քրեյֆ Քաուֆմանի աշխատանքները։ Ուղղության մյուս նկարիչներն են Ռոն Կուպերը, Ֆրեդ Էվերսլին[7], Ջոն Մաքրաքեն, Բրյուս Նաումանը, Մարիա Նորդմանը, Էրիկ Օրր, Հելեն Փաշգիան, Դուգ Ուիլերը և Էլին Ցիմերմանը[8][9]։ Ուղղությունը ազդեցություն է ունեցել մի խումբ նկարիչների վրա, որոնք զբաղվում էին գույնի աբստրակտ թեորիայով, մասնավորապես՝ Ֆրեդերիկ Սփրատ[10], Ֆիլ Սիմս, Էնն Էփլբի և Դեյվիդ Սիմփսոն։ Ուղղության գաղափարները կարելի է գտնել այնպիսի ժամանակակից նկարիչների աշխատանքներում, ինչպիսիք են Կասպեր Բրինդլը, Օլաֆուր Էլիասոնը, Բրիջիտ Քովանցը և ուրիշներ[11][12]։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Լույս և տարածություն» կալիֆոռնիական ուղղությունը ներկայացվել է 1976 թվականին Վենետիկի բիենալեում Ջերմանո Չելանտի ցուցահանդեսում՝ նվիրված արվեստին, որն օգտագործում է շրջակա տարածքը։ Այն ստացել է Ambiente/arte dal futurismo alla body art խորագիրը[13]։ Ուղղության համատեղ ցուցահանդեսներ հազվադեպ են ստացվել, քանի որ Ուիլերը հրաժարվում էր մասնակցել խոշոր թանգարանային ցուցադրություններին, քանի որ կասկածում էր, որ աշխատանքները կներկայացվեն հենց այնպես, ինչպես մտածված է[14], իսկ Նորդմանը սկզբունքորեն դեմ էր խմբակային ցուցադրություններին մասնակցելուն[13]։ 2010 թվականին Դեյվիդ Ցվիրների Նյու Յորքի պատկերասրահում ներկայացվել է ուղղության Primary Atmospheres խորագրով ռետրոսպեկտիվ աշխատանքները։ Այս տերմինը առաջարկել է արվեստաբան Դեյվ Հիկին Հարավային Կալիֆոռնիայի նկարիչների ներդրումը բնորոշելու համար[15]։ Ցուցահանդեսների շարքի շրջանակներում, որոնք ֆինանսավորում էր Փոլ Գեթիի հիմնադրամը 2011 Pacific Standard Time նախաձեռնության շրջանակներում Սան Դիեգոյի ժամանակակից արվեստի թանգարանում անցկացրել է ամենախոշոր Phenomenal: California Light, Space, Surface խորագրով ցուցահանդեսը, որը կազմակերպել էր այն ժամանակվա հոգաբարձու Ռոբին Կլարկը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «MMOMA | Журнал ДИ - «Сделать видимым сам свет»». di.mmoma.ru. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  2. Butterfield, Jan The Art of Light and Space. — New York: Abbeville Press[en], 1993. — ISBN 9781558592728
  3. Phenomenal: California Light, Space, Surface, September 25, 2011 - January 22, 2012 Museum of Contemporary Art San Diego, La Jolla.
  4. Views and Visions: Exploring the California Landscape, March 1 - July 20, 2003 Արխիվացված Մայիս 18, 2013 Wayback Machine Orange County Museum of Art, Newport Beach.
  5. Bruce Watson, Light: A Radiant History from Creation to the Quantum Age. Bloomsbury, 2016, p. xi.
  6. Transparency, Reflection, Light, Space: Four Artists. Peter Alexander, Larry Bell, Robert Irwin, Craig Kauffman (1971) Ex. Cat.
  7. Fred Eversley | Hammer Museum
  8. Kenneth Baker (December 24, 2011), S. California plays with the light-space phenomenon(չաշխատող հղում) San Francisco Chronicle.
  9. Michael Duncan (9/11/2010), Helen Pashgian at Pomona College Museum of Art Art in America.
  10. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  11. Susan; Hudson Atmospheric Abstraction(անգլ.) // Art Forum : magazine. — 2016. — Т. 7. — № 54. — С. 281—282.
  12. Gemmel, Grace-Yvette. «Radiant Space». Artsy.com. Artsy. Վերցված է 2016 թ․ հունիսի 23-ին.
  13. 13,0 13,1 Jori Finkel (September 18, 2011), Shining a light on Light and Space art Los Angeles Times.
  14. Randy Kennedy (January 15, 2012), Into the Heart of Lightness Արխիվացված 2018-11-24 Wayback Machine New York Times.
  15. Johnson, Ken. «'PRIMARY ATMOSPHERES' Works From California 1960–1970». New York Times. New York Times. Վերցված է 2015 թ․ մայիսի 12-ին.