Լոմավրեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լոմավրենը հայաստանաբնակ գնչուների լեզուն է։ Տարածված է նաև այլ երկրների հայաբնակ վայրերում, որտեղ հայերի հետ ապրում են գնչուները, ինչպես Վրաստանը և Սիրիան են։ Ըստ 2004 թվականի տեղեկությունների խոսողների թիվը 50 է։[1]

Բառապաշարը և հնչունակազմությունը հնդարիական ծագում ունեն։ Նաև լոմավրենը մեծ ազդեցություն է կրել հայոց լեզվից և քերականությունից։ Գնչուները օգտագործում են լոմավրենը, երբ որ չեն ուզում, որ շրջապատողները հասկանան, թե խոսքը ինչի մասին է։ Առօրյա կյանքում գնչուները օգտագործում են հայերենը, կամ շրջապատող բնակչության լեզուն։

Այցելեք նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]