Լոլիկի գագաթնային փտում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լոլիկի գագաթնային փտում, լոլիկի, երբեմն՝ տաքդեղի պտուղների հիվանդություն։

Առաջացման պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջանում է օդի խոնավությանան բավարարության հետ բարձր ջերմաստիճանի զուգակցման դեպքում կամ հարուցվում է հողում պահպանված Pseudomonas lycopersici բակտերիայով և նրա տարատեսակներով։ Պտղի գագաթին, հաճախ առաջին 2 ողկույզների վրա (հասունացման վաղ փուլերում) ի հայտ է գալիս մուգ բիծ, հիվանդ պտուղների մի մասը մինչև հասունանալը թափվում է, չթափված հիվանդ պտուղներում բնակվում են A1ternaria, Fusarium, Cladosporium, Rhizopus, Monilia և այլ սնկեր։

Պայքարի միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պտղակրության ժամանակ կանոնավոր ոռոգում, հաշվեկշռված հեղուկ-հանքային լրացուցիչ սնման կիրառում։ Բակտերիային ձևի դեմ՝ սերմերի վարակազերծում, հիվանդ պտուղների հավաքում և հետ բերքահավաքային մնացորդների ոչնչացում, հիվանդության ախտանշաններ հայտնաբերելիս՝ բույսերի սրսկում՝ բորդոյան հեղուկով կամ պղնձի քլորօքսիդով, ծածկագրունտում՝ չափավոր ոռոգում և օդափոխություն, հողի վարակազերծում կամ դրա փոխարինում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։