Լյուքսեմբուրգ (նահանգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Լյուքսեմբուրգ (այլ կիրառումներ)
Picto infobox map.png
Լյուքսեմբուրգ
ֆր.՝ Luxembourg, վալ.՝ Lussimbork, լյուքս.՝ Lëtzebuerg
Զինանշան
Wapen van Luxemburg (België).svg
Դրոշ
Flag of the province of Luxembourg.svg
Երկիր Բելգիա Բելգիա (պ)
Կարգավիճակ Նահանգ
Մտնում է Վալոնիայի մեջ
Ներառում է 44 համայնք
Վարչկենտրոն Արլոն
Հիմնական լեզու ֆրանսերեն
Բնակչություն (2010)
269 023 (10֊րդ տեղ)
Խտություն 60,59 մարդ/կմ²
Տարածք 4 440 կմ²
(է %)
Բարձրություն ծովի մ-ից՝
 - Բարձրագույն կետ

 651 մ
Լյուքսեմբուրգ վարչական միավորը երկրի քարտեզին
Ժամային գոտի UTC+1
ISO 3166-2 կոդ BE-WLX
Վիքիպահեստում Commons-logo.svg Luxembourg (Province of Belgium)
Պաշտոնական կայք


Լյուքսեմբուրգ (ֆր.՝ Luxembourg, վալ.՝ Lussimbork, լյուքս.՝ Lëtzebuerg, հոլ.՝ Luxemburg), Բելգիայի թագավորության տաս նահանգներից և Վալոնիայի հինգ նահանգներից մեկը։ Սահմանակցում է Նամյուր, Լիեժ նահանգներին, Լյուքսեմբուրգ թագավորությանը, ինչպես նաև Ֆրանսիային։

Վարչական կենտրոնը Արլոն քաղաքն է։

Տարածքով Լյուքսեմբուրգը Բելգիայի ամենախոշոր նահանգն է, սակայն միևնույն ժամանակ խիտ բնակեցվածություն ունեցող երկրի ամենաքիչ բնակեցված շրջանն է։ Բաղկացած է 44 համայնքներից։

Մինչ 1839 թվականը տարածքը պատկանել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությանը։ Նահանգի բնակիչները հիմնականում ֆրանկոֆոններ են, ինչպես նաև Լյուքսեմբուրգին սահմանակից վայրերից եկած բնակիչներ, ովքեր խոսում են լյուքսեմբուրգերեն։

Հիմնական տվյալներ[խմբագրել]

  • Տարածք՝ 4440 կմ²
  • Կարևորագույն գետեր՝ Ուտր, Սեմուա
  • Բնակչություն՝ 269 023 մարդ (2010 թ.)։

Վարչական բաժանում[խմբագրել]

Նահանգը բաժանված է 5 շրջանների, որոնք էլ իրենց հերթին բաժանվում են 44 համայնքների.

Շրջան Համայնքների թիվ Բնակչություն,
մարդ (2010)
Տարածք,
կմ²
Խտություն,
մարդ/կմ²
Արլոն 5 57 850 317,28 182,33
Բաստոն 8 45 061 1 043,00 43,20
Մարշ ան Ֆամեն 9 54 214 953,69 56,85
Նկոշատո 12 59 861 1 354,57 44,19
Վիրտոն 10 52 037 771,19 67,48
Ընդհանուր 44 269 023 4439,73 60,59

Արտաքին հղումներ[խմբագրել]