1914 թվականին, Տ․ Բուլանդրայի հետ կազմակերպել է թատերախումբ, որը հետագայում դարձել է թատրոն (Ստուրձա-Բուլանդրան եղել է դերասանուհի, ռեժիսոր), ուր բեմադրվել են ազգային դրամատուրգիայի երկեր և դաստիարակվել ռումին լավագույն դերասանները։ 1941 թվականին թատերախումբը ցրվել է՝ շենք չունենալու պատճառով։ Ստուրձա-Բուլանդրան փոխադրվել է Բուխարեստի Մունիցիպալ թատրոն (1947 թվականին՝ նաև տնօրեն, 1961 թվականից կոչվել է Ստուրձա-Բուլանդրայի անունով)։ Դերերից են՝ Մարիա Ստյուարտ (Շիլլերի «Մարիա Ստյուարտ»), Վասսա Ժելեզնովա (Գորկու «Վասսա Ժելեզնովա»), Դինեսկու (Լովինեսկուի «Ավերված միջնաբերդ»)։ 1930-1961 թվականներին՝ Բուխարեստի կոնսերվատորիայի պրոֆեսոր, 1957-1961 թվականներին՝ ռումինական թատրոնի և երաժշտության գործիչների ասոցիացիայի նախագահ։
1943 թվականին նկարահանվել է իտալական Artisti Associati ընկերության և Ռումինիայի ազգային կինոյի հետ համատեղ ստեղծված ռումինա-իտալական «Escadrila albă» (Սպիտակ ջոկատ) ֆիլմում (ռեժիսոր` Յոն Սավա)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 163)։