Լյուկ Այկինս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուկ Այկինս
անգլ.՝ Luke Aikins
Ծնվել էնոյեմբերի 21, 1973(1973-11-21) (50 տարեկան)
ԾննդավայրՔորփուս Քրիսթի, Տեխաս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկասկադյոր, skydiver և օդաչու

Լյուկ Այկինս (անգլ.՝ Luke Aikins, նոյեմբերի 21, 1973(1973-11-21), Քորփուս Քրիսթի, Տեխաս, ԱՄՆ, Կորպուս Կրիստի, Տեխաս), ամերիկացի կասկադյոր, պարաշյուտիստ, հայտնի է դարձել նրանով, որ 7600մ բարձրությունից թռել է, առանց պարաշյուտի և անվտանգ վայրէջք է կատարել։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուկը երրորդ սերնդի պրոֆեսիոնալ պարաշյուտիստ է, նրա ընտանիքը ունի պարաշյուտիստների դպրոց։ Մանկության տարիներին նա երկրպագել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի սպա Ջոզեֆ Կիտինջերը, ով 1960 թվականի օգոստոսի 16-ին սահմանել է համաշխարհային ռեկորդ՝ 31,3 հազար մ բարձրությունից պարաշյուտով թռնելով[1]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուկ Այկինսը ստեղծել է իր դպրոցը, որտեղ նա աշխատում է որպես կասկադյոր և հոլիվուդյան ֆիլմերում կատարում է հատուկ հնարքներ։ Իր դպրոցում նա ոչ միայն սեփական աշակերտներին է հնարքներ սովորեցնում, այլ նաև ԱՄՆ-ի հատուկ նշանակության զորքերի զինվորներին, «Para Tactics» կազմակերպությունում։

Լյուկ Այկինսը հնարքներ է սովորեցրել շատ հայտնի պարաշյուտիստների, ինչպես նաև կասկադյորական հնարքներ է կատարել «Երկաթե մարդը 3» ֆիլմում[2]։

Այկինսը հանդես է եկել որպես հայտնի պարաշյուտիստ Ֆելիքս Բաումգարտների խորհրդատու, որը պարաշյուտով թռել է 38,9 հազար մետր բարձրությունից[1]։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 18 հազար անգամ թռել է պարաշյուտով։

Թռիչք 7600 մետր բարձրությունից[խմբագրել | խմբագրել կոդը]

Թռիչքը կայացել է 2016 թվականի հուլիսի 30-ին Կալիֆորնիայի արևելքում գտնվող անապատում։ Այկինսը ինքնաթիռից թռել է Սիմի Վելլի քաղաք։ Այկինսը 2,5 րոպե ազատ թռել է, նա թռչում էր 53մ/վ արագությամբ և բարեհաջող կերպով վայրէջք է կատարել 30×30 մ չափսով ֆուտբոլային ցանցի վրա, որը գտնվում էր 20 հարկանի երկնաքերի վրա։ Թռիչքի ժամանակ ավելի լավ կողմնորոշման համար ցանցի շուրջը տեղադրվել էին հատուկ լուսարձակներ[3]։

Որպեսզի ցույց տան նրա թռիչքը նրա հետ թռել են ևս երեք պարաշյուտիստներ․ նրանցից մեկը հոլովակն էր նկարում, մյուսը ծուխի ապարատով հետք էր թողնում, իսկ մյուսը նրան բալոնով թթվածին էր տալիս։

Թռիչքի ուղիղ հեռարձակումը վարում էր ամերիկյան Fox հեռուստաալիքում[4]։

Այդ հնարքին 42 տարեկան սպորտսմենը պատրաստվել էր երկու տարի։ Նրա վայրէջքին ներկա էր ամբողջ ընտանիքը, բացառությամբ մոր։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի մեկ որդի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]