Լյուկա Կարաբատիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուկա Կարաբատիչ
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝ֆր.՝ Luka Karabatic
Մասնագիտացում՝հանդբոլիստ
Երկիր՝ Ֆրանսիա[1]
Ծննդյան ամսաթիվ՝ապրիլի 19, 1988(1988-04-19)[1] (36 տարեկան)
Ծննդավայր՝Ստրասբուրգ
Ակումբ՝Montpellier Handball?, Pays d'Aix Université Club handball?, Paris Saint-Germain Handball? և France men's national handball team?
202 սանտիմետր[2]
Քաշ՝110 կիլոգրամ[2]

Լյուկա Կարաբատիչ (սերբախորվաթ․՝ Luka Karabatić, ապրիլի 19, 1988(1988-04-19)[1], Ստրասբուրգ), սերբախորվաթական ծագմամբ ֆրանսիացի հանդբոլիստ, որը հանդես է գալիս ֆրանսիական ՊՍԺ-ում և Ֆրանսիայի հավաքականում[3][4]։

Նիկոլա Կարաբատիչի կրտսեր եղբայրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուկա Կարաբատիչը ծնվել է Ստրասբուրգում՝ խորվաթ հանդբոլիստ Բրանկո Կարաբատիչի և սերբ Ռադմիլայի ընտանիքում։ Լյուկա Կարաբատիչը խաղացել է թենիս և 1998 թվականին հաղթել Ֆրանսիայի 10 տարեկանների առաջնությունում։ Տասնինը տարեկանում սկսել է մարզվել Մոնպելիեի երիտասարդական թիմում։ 2008 թվականին Լյուկա Կարաբատիչը նշել է նորամուտը Մոնպելիեի պրոֆեսիոնալ ակումբում։ Մոնպելիեում Լյուկա Կարաբատիչը 5 անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, 4 անգամ նվաճել Ֆրանսիայի գավաթը, 3 անգամ նվաճել Ֆրանսիայի լիգայի գավաթը։ 2011 թվականին Լյուկա Կարաբատիչը նշել է նորամուտը Ֆրանսիայի հավաքականում։

2012 թվականի հոկտեմբերի 2-ին Լյուկա Կարաբատիչը 4500 եվրոյով տեղափոխվել է Պեյ դ’Էքս։ Վերջինս 2011/2012 մրցաշրջանի ավարտին անցել է առաջին դիվիզիոն։ Լյուկա Կարաբատիչը առաջին մրցաշրջանում խաղաղել է եղբոր հետ, արդյունքում թիմը գրավել է 9-րդ տեղը Ֆրանսիայի առաջնությունում։ 2012/13 մրցաշրջանից հետո Նիկոլա Կարաբատիչը պայմանագիր է կնքել իսպանական «Բարսելոնա» ակումբի հետ։ 2015 թվականին Լյուկա Կարաբատիչը սկսել է խաղալ ՊՍԺ-ում՝ թիմում հանդես գալով իր եղբոր հետ։ 2015-2016 մրցաշրջանի ավարտին «Պարի Սեն-Ժերմենը» դարձել է Ֆրանսիայի չեմպիոն։ Լյուկա Կարաբատիչը խաղացել է 2015 թվականի աշխարհի առաջնությունում, որտեղ օգնել է Ֆրանսիային հաղթել մրցաշարում, ինչպես նաև մասնակցել է Եվրոպայի 2014 թվականի առաջնությանը, որտեղ Ֆրանսիան նույնպես հաղթել է մրցաշարում։

2020 թվականի Օլիմպիական խաղերում Լյուկա Կարաբատիչը դարձել է ոսկե մեդալակիր։

Տիտղոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եվրոպայի առաջնության հաղթող – 2014
  • Աշխարհի առաջնության հաղթող – 2015, 2017
  • Ֆրանսիական լիգայի հաղթող – 2008, 2009, 2010, 2011, 2012, 2016, 2017, 2018
  • Ֆրանսիայի գավաթակիր – 2008, 2009, 2010, 2012
  • Ֆրանսիայի լիգայի գավաթակիր – 2010, 2011, 2012
  • Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոն – 2020
  • Ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր – 2016

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 ITF կայքէջ
  2. 2,0 2,1 https://www.lnh.fr/lidl-starligue/joueurs/luka-karabatic
  3. «Luka Karabatic». live. 12 January 2014.(չաշխատող հղում)
  4. 2019 World Men's Handball Championship roster

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուկա Կարաբատիչ» հոդվածին։