Լյուդվիգ Միքայելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուդվիգ Միքայելյան
Ծնվել էսեպտեմբերի 17, 1905(1905-09-17)[1]
ԾննդավայրԲայրախտար, Կարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել է1987
Մասնագիտությունգրող և ուսուցիչ
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1933)[1]
ԱնդամակցությունՀԳՄ
Լյուդվիգ Միքայելյան Վիքիդարանում

Լյուդվիգ Արսենի Միքայելյան (սեպտեմբերի 17, 1905(1905-09-17)[1], Բայրախտար, Կարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն[1] - 1987), հայ դրամատուրգ, արձակագիր, Հայաստանի գրողների միության անդամ 1937 թ.-ից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուդվիգ Միքայելյանը ծնվել է Կարսի մարզի Բայրախտար գյուղում։ 1918 թ.-ին թուրքերը սպանել են նրա մորը, որից հետո մեծացել է մանկատներում։ 1929 թ.-ին ավարտել է Լենինականի մանկավարժական ուսումնարարանը, 1933 թ.-ին՝ Երևանի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը։ Աշխատել է տարբեր դպրոցներում որպես ուսուցիչ։

Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմադրվել են նրա «Օսաննա» (1924, Ստեփանավան), «Գոշ» (1936, Լենինական), «Արտավազդ Երկրորդ» (1965, Լենինական), «Վարազդատ» (1941, Լենինական) դրամաները[2]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պիեսների ժողովածու (գիրք չորրորդ), 1955
  • Զարինե (վեպ), 1958
  • Պատմական ողբերգություններ, 1963
  • Սիրո ճանապարհ (վիպակ, պատմվածքներ), 1968
  • Վարդենիկ (վեպ), 1974
  • Պատմական ողբերգություններ, 1981

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկ Խաչատրյան «Գրական տեղեկատու», 1986, էջ 386

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուդվիգ Միքայելյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 625