Լինդա Քարդելինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լինդա Քարդելինի
Լինդան 2011 թվականին
Ծնվել էհունիսի 25, 1975(1975-06-25) (48 տարեկան)
ԾննդավայրՌեդվուդ Սիթի, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունԼոյոլա Մերիմաունթի համալսարան և Saint Francis High School?
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասնագիտությունդերասան
Ակտիվ շրջան1996-այժմ
ԸնտրանիՍկուբի-Դու
Ամուսին(ներ)Steve Rodriguez?
Երեխա(ներ)Lilah-Rose Rodriguez?
IMDbID 0004802

Լինդա Էդնա Քարդելինի (անգլ.՝ Linda Edna Cardellini, հունիսի 25, 1975(1975-06-25), Ռեդվուդ Սիթի, Կալիֆոռնիա, ԱՄՆ), իտալաիռլանդական ծագմամբ ամերիկյան դերասանուհի[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինդա Քարդելինին ծնվել է 1975 թվականի հունիսի 25-ին Կալիֆոռնիա նահանգի Ռեդվուդ Սիթի քաղաքում։ Ուեյն Դեյվիդ Քարդելինի (անգլ.՝ Wayne David Cardellini) և Լորեյն Էռնանի (անգլ.՝ Lorraine Hernan) ընտանիքում Լինդան չորս երեխաներից կրտսերն էր[2]։ 10 տարեկանում ընդունում է Bone Chillers[3] հեռուստասերիալի և ABC կազմակերպության մասնակցության հրավերը։ 1993 թվականին ավարտում է Սուրբ Ֆրանցիսկի (անգլ.՝ Loyola Marymount University) դպրոցը Մաունթին-Վյուում և ընդունվում է Լոյոլ Մերիումանթի համալսարանի թատերական արվեստի բաժինը, որն ավարտում է 2001 թվականին[1]։

1999 թվականի ամռանը Լինդան ճանապարհորդում էր Եվրոպայում, որպես «Լանսելոթ» պիեսի դերակատար։ Լինդան հայտնի է հեռուստասերիալների մասնակցությամբ, հատկապես ուսանողուհի Լինդսի Վիերի դերով «Տարօրինակներն ու խելապակասները» հեռուստասերիալում (англ. Freaks and Geeks), որտեղ նա նկարահանվել է 1999-2000 թվականների ընթացքում (ընդհանուր 18 սերիա) և բուժքույր Սամանտա (Սեմ) Թագերթի դերով «Շտապ օգնություն» սերիալում (2003-2009 թվականների ընթացքում, ընդհանուր 126 սերիա)։ Լինդան նկարահանվել է նաև հայտնի ֆիլմերում, դրանցից են Օրենքով շիկահերը (2001 թվական), Սկուբի-Դու (2002 թվական) և Սկուբի-Դու։ Հրեշներն ազատության մեջ են (2004 թվական)[2]։

2011 թվականի հոկտեմբերի 18-ին պարզ դարձավ, որ Լինդան և նրա ամուսինը՝ Սթիվեն Ռոդրիգեսը, սպասում են նրանց առաջնեկին[4]։ Նրանք աղջիկը՝ Լիլա-Ռոուզ Ռոդրիգեսը, ծնվեց 2012 թվականի փետրվարի 29-ին[5]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանումը Օրիգինալ անվանումը Դերը
1996 Ուրախ Ռոջերը Bone Chillers Սառա
1997 Երրորդ մոլորակը Արևից 3rd Rock from the Sun Լորնա
1997 Լուռ ցանկապատեր Pacific Palisades Սառա
1997 Անհասկացողները Clueless Օդրի
1997 Քայլ քայլի ետևից Step by Step Քեյսի Էվանս
1997 Հիանալի համբուրգեր Good Burger Հիդեր
1998 Ավետյաց երկիր Promised Land Էմբեր
1998 Մեռյալը քոլեջում Dead Man on Campus Քելլի
1998 Քենան և Քել Kenan & Kel Բեքի
1998 Սթրեինջլենդ Strangeland Ժենևյևա Գեյջ
1998-1999 Մեզ նման տղաները Guys Like Us Ջուդի
1998-1999 Տղան ծանոթանում է աշխարհին Boy Meets World Լորեն
1999 Արքայազն ու սերֆերը The Prince and the Surfer Մելիսա
1999-2000 Տարօրինակներն ու խելապակասները Freaks and Geeks Լինդսի Վիեր
2001 Օրենքով շիկահերը Legally Blonde Չատնի Ուինդեմ
2001 Հոր մեղքերը The Unsaid Շելի Հանթեր
2002 Սկուբի-Դու Scooby-Doo Վելմա Դինքլի
2003 Մթնշաղի գոտի The Twilight Zone Էլի Ուերներ
2003-2009 Շտապ օգնություն ER Սամանտա Թագերթ
2004 Սկուբի-Դու 2:Հրեշներն ազատության մեջ են Scooby-Doo 2: Monsters Unleashed Վելմա Դինքլի
2004 Ջիմինի Գլիքը Լալավուդում Jiminy Glick in Lalawood Նատալի Կուլիջ
2004 ԼոլիԼավ LolliLove Լինդա
2005 Սապատավոր լեռը Brokeback Mountain Քեսի
2005 Ամերիկյան զենք American Gun Մերի Էն Ուիլք
2006 Տղան երեքի համար Grandma’s Boy Սամանտա
2007 Խուլիգանները Human Giant Մելոդի Ռիչարդս
2008 Քամանչի լուսինը Comanche Moon Կլարա Ֆորսայտ
2008 Դրախտային պլան The Lazarus Project Ջուլիա Ինգրեմ
2010 Իռլանդացին The Irishman Ջոան Մեդիգան
2011 Վերադարձ Return Քելի
2011 Տեսողության տարածություն Person of Interest Բժ. Մեգան Թիլման
2012-2016 Գրավիտի Ֆոլս Gravity Falls Վենդի (հնչյունավորում)
2012-2015 Սովորական մուլտ Regular Show ՍիՋեյ
2013-2014 Սենջեյ և Քրեյգ Sanjay and Craig Մեգան Սփարքլս (հնչյունավորում)
2013-2015 Խենթերը Mad Men Սիլվիա Ռոզեն
2015 Տոհմական Bloodline Մեգ Ռեյբերն
2015 Վրիժառուները։ Ալտրոնի դարաշրջանը Avengers: Age of Ultron Լորա Բարտոն
2015 Հայրիկի տունը Daddy's Home Սառա

Մրցանակներն ու նոմինացիաները[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ասոցացիա Կատեգորիա Առաջադրված աշխատանքը Արդյունք
2005 Gotham Awards Best Ensemble Cast[փա՞ստ] Brokeback Mountain Առաջադրված
2006 Screen Actors Guild Outstanding Performance by a Cast in a Motion Picture Առաջադրված
2009 TV Land Awards Icon ER Հաղթանակ
2013 Independent Spirit Awards Best Female Lead Return Առաջադրված
Primetime Emmy Awards Outstanding Guest Actress in a Drama Series Mad Men Առաջադրված

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Լինդա Քարդելինիի կենսագրությունը Internet Movie Database կայքում(անգլ.)
  2. 2,0 2,1 Կաղապար:Tv.com person
  3. Bone Chillers (անգլ.) Internet Movie Database կայքում
  4. «Linda Cardellini Expecting First Child – Moms & Babies – Moms & Babies - People.com». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին.
  5. «Linda Cardellini Welcomes Daughter Lilah-Rose». People. 2012 թ․ մարտի 6. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 6-ին.