Լիլիտա Օզոլինիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիլիտա Օզոլինիա
լատիշ․՝ Lilita Ozoliņa
Ծնվել էնոյեմբերի 19, 1947(1947-11-19)
ԾննդավայրՌիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունիսի 5, 2023(2023-06-05)[1] (75 տարեկան)
Մահվան վայրԼատվիա
ԿրթությունՅազեպ Վիտոլի անվան Լատվիայի երաժշտական ակադեմիա
Քաղաքացիություն Լատվիա և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասանուհի
Պարգևներ և մրցանակներ

Լիլիտա Օզոլինիա (լատ.` Lilita Ozoliņa, նոյեմբերի 19, 1947(1947-11-19), Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 5, 2023(2023-06-05)[1], Լատվիա), թատրոնի և կինոյի խորհրդային և լատվիական դերասանուհի։ Լատվիական ԽՍՀ վաստակավոր արտիստուհի (1983), ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1983), IV աստիճանի Երեք աստղերի շքանշանի ասպետ (2009):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիլիտա Օզոլինիան ծնվել է Ռիգայում։ Հայրը օդաչու էր, իսկ մայրը գերմանական կինոստուդիայում` ռեժիսորի օգնական։ Դեռ դպրոցական տարիներին Լիլիտան իր բախտը կապում էր բժշկության հետ և սովորել է բժշկական ուսումնարանում[2]։ Սակայն 18 տարեկանում ընդունվել է Ռիգայի կինոստուդիային կից կինոդերասանի ժողովրդական ստուդիա։ 1966 թվականից աշխատել է Յան Ռայնիսի անվան գեղարվեստական թատրոնում։ 1971 թվականին նա ավարտել է Յազեպ Վիտոլի անվան Լատվիական պետական կոնսերվատորիայի դերասանական ֆակուլտետը։

Կինոյում նա իր առաջին դերը խաղացել է «Երբ անձրևն ու քամին թակում են պատուհանը» (1967 թ.) կինոնկարում, որից հետո հաջորդեցին նաև այլ աշխատանքներ կինոյում։ Այնուամենայնիվ Լիլիտան հայտնի դարձավ «Երկար ճանապարհ ավազաբլուրներում» (1980 թ.) հեռուստաֆիլմում Մարթայի դերակատարմամբ։ Այդ ֆիլմից հետո նա նկարահանվելու բազմաթիվ առաջարկներ ստացավ։

Լիլիտա Օզոլինիան ծավալում էր նաև հասարակական գործունեություն և ընտրվել էր Լատվիական ԽՍՀ-ի Գերագույն Խորհուրդ[3]։ Ներկայումս դերասանուհին խաղում է Դայլես թատրոնում[4] և Ռիգայի ռուսական դրամայի թատրոնում։ 2000 թվականին արժանացել է Վիյա Արտմանեի «լատվիական կինոյում ունեցած ներդրումների համար» մրցանակին։

Ներկայումս Լիլիտա Օզոլինիան ապրում է Ռիգայում և ունի մեկ դուստր` Լիլիանա Օզոլինիան, ով ժամանակին MTV Latvija հեռուստաալիքի տնօրենն էր։

Մասնակի ֆիլմագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1967 Երբ անձրևն ու քամին թակում են պատուհանը Kad lietus un vēji sitas logā (Когда дождь и ветер стучат в окно) Վելտա
1968 Շրջադարձից հետո` շրջադարձ Ceļa zīmes (За поворотом — поворот) Ինգա
1969 Շողեր ապակու մեջ Stari stiklā (Лучи в стекле) Ասյա Ռիտում
1970 Հողաթումբ Uzbērums (Насыпь) Ձիդրա
1970 Կլավը՝ Մարտինի որդին Klāvs — Mārtiņa dēls (Клав — сын Мартина) Լասմա
1972 Պետերս Peterss (Петерс) Նաստյա
1973 Շախ ադամանդների թագուհուն Šahs briljantu karalienei (Шах королеве бриллиантов) Մայգա Ստրաուտա
1973 Օլեգն ու Այնան Oļegs un Aina (Олег и Айна) Այնա
1974 Մի վախենա, չեմ տա Dunduriņš (Не бойся, не отдам!) Դեզիա
1975 Սև խեցգետնի չանչերի մեջ Melnā vēža spīlēs (В клешнях чёрного рака) Մառա
1976 Նախագահի որդին Сын председателя Մարինա
1976 Սոնատ լճի վրա Ezera sonāte (Соната над озером) Վիյա
1977 Թռչունները ձյան վրա Птицы на снегу Ասյա
1979 Գիշերն առանց թռչունների Nakts bez putniem (Ночь без птиц) Իլզե
1979 Չավարտված ընթրիք Nepabeigtās vakariņas (Незаконченный ужин) Սոնյա
1980 Արտույտներ Cīrulīši (Жаворонки) Վիզմա
1980 Երկար ճանապարհ ավազաբլուրներում Ilgais ceļš kāpās (Долгая дорога в дюнах) Մարթա Օզոլա
1982 Ձմեռ պապի անձնական կյանքը Salavecīša personiskā dzīve (Личная жизнь Деда Мороза) Օլգա Կարպովնա
1983 Հակիրճ հորդոր սիրո մեջ Īsa pamācība mīlēšanā (Краткое наставление в любви) Աննա
1984 Ծափահարություններ, ծափահարություններ Аплодисменты, аплодисменты… հյուր երեկույթում
1984 Ռազմաճակատ` հայրական տանը Fronte tēva pagalmā (Фронт в отчем доме) Էլգա
1985 Կրկնակի թակարդ Dubultslazds (Двойной капкан) Էվա
1985 Կհանդիպենք մետրոյում Встретимся в метро Նատաշա
1985 Աննա Ֆիրլինգի ճանապարհները Дороги Анны Фирлинг Իվետա
1986 Նրանք և երեխաները Viņš, viņa un bērni (Он, она и дети) Վալերիա Սնեժկովա
1986 Նմանակը Dubultnieks (Двойник) Նինա
1990 Զիտարների ընտանիքը Zītaru dzimta (Семья Зитаров) Ալվինա
1990 Մայան և Պայան Maija un Paija (Майя и Пайя) -
1996 Աննա Anna -
2000 Տոմս մինչ Ռիգա Biļete līdz Rīgai -
2004 Կարմիր կապելլա Sarkanā kapela (Красная капелла) մադամ Մայեր
2016 Հերոսը Герой Ելիզավետա Եզերսկայա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Mūžībā devusies Dailes teātra leģenda – aktrise Lilita Ozoliņa
  2. «Актриса Лилита Озолиня: важно, что ты можешь удивляться (ВИДЕО), Mixnews.lv» (ռուսերեն). Mixnews.lv. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 6-ին.
  3. ОЗОЛИНЬ Лилита Арвидовна Кино: Энциклопедический словарь/Гл. ред. С. И. Юткевич; Редкол.: Ю. С. Афанасьев, В. Е. Баскаков, И. В. Вайсфельд и др.- М.: Сов. энциклопедия, 1987.- 640 с., 96 л. ил.
  4. Что такое Латвийский театр Дайлес // Большой Энциклопедический словарь (БЭС) — Словари — Словопедия