Լիզի Վելասկես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիզի Վելասկես
անգլ.՝ Lizzie Velásquez
Դիմանկար
Ծնվել էմարտի 13, 1989(1989-03-13)[1][2] (35 տարեկան)
ԾննդավայրՕստին, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ԿրթությունTexas State University? (2012)
Մասնագիտությունմոտիվացիոն խոսնակ, ինքնակենսագիր, իրավապաշտպան և գրող
 Lizzie Velásquez Վիքիպահեստում

Էլիզաբեթ Էնն Լիզի Վելասկես (իսպ.՝ Elizabeth Ann «Lizzie» Velásquez, մարտի 13, 1989(1989-03-13)[1][2], Օստին, ԱՄՆ), ամերիկացի բլոգեր, գրող, ճարտասան-մոտիվատոր։ Հազվագյուտ հիվանդության՝ Վիդեման-Ռաուտենշտրաուխ համախտանիշի կրող։ Բացի նրանից, աշխարհում այս հիվանդությամբ տառապում են միայն մեկ կամ երկու մարդ[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

152 սմ հասակ ունեցող Լիզիի քաշը երբեք չի գերազանցել 29 կիլոգրամը[4]։ Ի տարբերություն անորեքսիայով հիվանդների՝ Վելասկեսը չի ձգտում հնարավորինս նիհարել․ նրա օրգանիզմն ի վիճակի չէ քաշ հավաքել[5]։ Նա օգտագործում է շուրջ 5000 կիլոկալորիա մեկ օրվա ընթացքում[5], երբ ԱՄՆ-ի միջին վիճակագրական բնակիչն օգտագործում է 3770 կիլո կալորիա։

Լինելով հազվագյուտ սինդրոմի կրող՝ Լիզին մասնակցում է Տեխասի համալսարանի հարավարևմտյան բժշկական կենտրոնի բժշկական հետազոտություններին, որի գիտնականները հաստատում են, որ նրա հիվանդությունը կարող է լինել մանկական պրոգերիայի համախտանիշի (neonatal progeroid syndrome, NPS) ձևերից մեկը[3]։

Չորս տարեկանում Լիզիի աջ աչքը կուրացել է, իսկ ձախը վատ է տեսնում։ Բացի դրանից նրա իմունիտետը շատ թույլ է[6]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Be Beautiful, Be You (2012)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. 3,0 3,1 Nadia-Elysse Harris. (2014 թ․ հունվարի 9). «Lizzie Velásquez, 'World's Ugliest Woman,' Confronts Rare Neonatal Progeroid Syndrome By Becoming Motivational Speaker» (անգլերեն). www.medicaldaily.com. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 6-ին.
  4. How Do YOU Define Yourself Lizzie Velasquez at TEDxAustinWomen
  5. 5,0 5,1 Mike Celizic. (7/6/2010). «Meet woman who can't gain weight: At 21, she's 60 pounds» (անգլերեն). Today Health. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 1-ին.
  6. Meena Hartenstein. (2010 թ․ հունիսի 28). «Lizzie Velasquez, 21-year-old with undiagnosed genetic disorder, must eat 60 times a day to survive» (անգլերեն). NYDailyNews.com. Վերցված է 2014 թ․ հուլիսի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]