Լեոն Մուսաև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեոն Մուսաև
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Ռուսաստան Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հունվարի 25, 1999(1999-01-25)[1] (25 տարեկան)
Ծննդավայր Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Հասակ 182 սմ
Քաշ 73 կգ
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստան Զենիթ (Սանկտ Պետերբուրգ)
Համար 38
Պատանեկան կարիերա
2016-2017 Ռուսաստան Զենիթ (Սանկտ Պետերբուրգ)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2016-մինչ հիմա Ռուսաստան Զենիթ (Սանկտ Պետերբուրգ) 15 (0)
2016-մինչ հիմա Ռուսաստան   Զենիթ-2 70 (3)
Ազգային հավաքական
2015-2016 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 17) 9 (0)
2016-2017 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 18) 6 (0)
2017 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 19) 3 (0)
2019-մինչ հիմա Ռուսաստան Ռուսաստան (մինչև 21) 2 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հոկտեմբերի 12, 2020:

Լեոն Նարիմանովիչ Մուսաև (հունվարի 25, 1999 թ., Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), ռուս ֆուտբոլիստ, Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» ֆուտբոլային ակումբի և Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպանն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեոն Մուսաևը ծնվել է Սանկտ Պետերբուրգ քաղաքում։ Հայրը Դաղստանից է, ազգությամբ՝ թաբասարան[2], ծնունդով Գյուխրյագ գյուղից։ Անունը ստացել է «Լեոն» ֆիլմի հերոսի պատվին[3]։

Ֆուտբոլով սկսել է զբաղվել 6 տարեկանից «Սմենա» դպրոցում, որտեղ իր առաջին մարզիչն է եղել Իվան Շաբարովը։ 2016 թ. օգոստոսից սկսել է հանդես գալ երիտասարդական ակումբի կազմում և մասնակցելով 23 խաղի կարողացել է դառնալ 4 գոլի հեղինակ։ «Զենիթ-2» ակումբի կազմում իր առաջին հանդիպումն Ազգային լիգայում անցկացրել է 2016 թ. հուլիսի 11-ին, երբ թիմը առաջին տուրում մրցում էր «Սոկոլ» ակումբի հետ (1:1)։ 2019 թ. Սերգեյ Սեմակը ֆուտբոլիստին տանում է հիմնական կազմ։ Փետրվարի 21-ին իր առաջին խաղն է անցկացնում հիմնական կազմում, երբ թիմը Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակչում մրցում էր թուրքական «Ֆեներբահչե» ակումբի հետ (3:1)։ Այդ խաղում Մուսաևը խաղադաշտ է մտնում 87-րդ րոպեին փոխարինելով Արտյոմ Ձյուբային[4]։ Նոր ակումբի կազմում Ռուսաստանի առաջնությունում իր առաջին խաղն անցկացրել է 2019 թ. ապրիլի 14-ին, երբ թիմը մրցում էր «Անժի» ակումբի հետ (5:0)։ Այդ խաղում Մուսաևը խաղադաշտ է մտնում 85-րդ րոպեին փոխարինելով Ձյուբային։

Մրցելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թ. հոկտեմբերի 12-ի տվյալներով

Ակումբ Լիգա Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոգավաթներ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռուսաստան Զենիթ-2 ՖԱԼ 2016/17 8 0 - - - - 8 0
2017/18 21 0 - - - - 21 0
2018/19 26 1 - - - - 26 1
ՊՖԼ 2019/20 13 2 - - - - 13 2
2020/21 2 0 - - - - 2 0
Ընդհանուր 70 3 0 0 0 0 70 3
Ռուսաստան Զենիթ ՌՊԼ 2018/19 4 0 0 0 1 0 5 0
2019/20 9 0 1 0 0 0 10 0
2020/21 2 0 1 0 0 0 3 0
Ընդհանուր 15 0 2 0 1 0 18 0
Կարիերայի ընթացքում 85 3 2 0 1 0 88 3

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստան «Զենիթ»

  • Ռուսաստանի չեմպիոն - 2018/19, 2019/20
  • Ռուսաստանի գավաթակիր - 2019/20
  • Ռուսաստանի Սուպերգավաթակիր - 2020

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոն Մուսաև» հոդվածին։