Լարի (կատու)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լարի
Տեսակworking cat?, կատու և առանձնյակ
Սեռարու
Ծնվել էմոտ հունվար 2007 (17 տարեկան)
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
 Larry (cat) Վիքիպահեստում

Լարի (մոտ հունվար 2007, Լոնդոն, Միացյալ Թագավորություն), Դաունինգ 10-ի կատուն։ Լարին Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնական նստավայրում աշխատում է որպես «Գլխավոր մուկ բռնող»։ Լարին շագանակագույն և սպիտակ շերտավոր կատու է, ենթադրվում է, որ ծնվել է 2007 թվականի հունվարին։

Առաջին տարին Դաունինգ փողոցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լարին Բաթերսա կատուների և շների որբանոցի կողմից փրկված թափառող կատու է, որին ընտրել է Դաունինգ փողոցի աշխատակազմը[1]։ Լրատվամիջոցները նոր կատվիկի հայտնվելը շահարկում են այն երկու դեպքով, երբ հեռուստատտեսությամբ ուղիղ եթերով լուրերի թողարկման ժամանակ լրատվական թղթակցի ետևում առնետներ են երևացել, իսկ Դաունինգ փողոցի կատվամետ ուժն ակնհայտ հաղթանակ է տարել այս կռվում։ Այն նաև բերվել է որպես տնային կենդանի Դևիդ Քեմերոնի և Սամանտա Քեմերոնի երեխաների համար[2]։

Լարիի պաշտոնական պարտականություններն են[3]

Լարին անցկացնում է իր օրերը ողջունելով տուն եկող հյուրերին, հետևելով անվտանգության պաշտպանությանը, հետևելով հնաոճ կահույքի փափուկ որակին։ Նրա ամենօրյա պարտականություններ մեջ է մտնում նաև լուծումներ գտնելու տանը բնակություն հաստատած մկնիկի հարցում։ Լարին հավաստիացնում է, որ սա դեռևս մարտավարական միջոցառումներ պլանավորելու փուլում է գտնվում։

«
»

Դաունինգ փողոցի աղբյուրներում նա նկարագրվում է որպես «լավ առնետառու», ինչպես նաև ունի հետապնդելու ունակություն և որսորդական բնազդներ[4]։ Լարիին Դաունինգ փողոց բերելուց անմիջապես հետո, լրատվամիջոները տարածեցին, թե նա անհետցած կատու է, և նրա սկզբնական տերը նրան փնտրելու և ետ բերելու արշավ էր սկսել[5][6][7]։ Դևիդ Քեմերոնը ասում էր, որ Լարին փոքր-ինչ նյարդային է՝ ենթադրելով, որ քանի որ Լարին փրկված կատու եղել, դա կարող է իր դժբախտ անցյալի հետևանքը լինել։ Քեմերոնը նշեց, որ Բարաք Օբաման միանշանակ բացառություն է Լարիի մարդկային վախերի հարցում․ Քեմերոնն ասում է,— Որքան էլ ծիծաղելի է, նա հավանեց Օբամային։ Օբաման շոյեց նրան, նա էլ իր հերթին իրեն բավականին լավ զգաց Օբամայի հետ[8]։ Ի տարբերություն մինչ 1929 թվականի իր նախորդները Լարիի ապրուստը ապահովվում է, ոչ թե հարկ վճարողների, այլ Դաունինգ 10-ի անձնակազմի հաշվին [9]: Նրա սննդի համար հանգանակության միջոցառումները, ենթադրվում է, որ ներառված է Դաունինգ փողոցի աշխատակազմի համար պետական կառավարական շենքում կազմակերպվող վիկտորինաների երեկոների ժամանակ[10]։ Լարիի արկածների և նրա՝ Դաունինգ 10-ում կյանքի մասին հետազոտությունները տեղ գտան «Կիրակի թերթի» ամենշաբաթյա մուլտիպլիկացիոն նկարներում, որոնց հեղինակը մուլտիպլիկատոր Թեդ Հարիսոնն է։

Դաունիգ փողոց 10, Լարիի պաշտոնական բնակավայրն ու աշխատավայրը

2011 թվականի փետրվարի վերջին անանուն աղբյուրներ Լարիի դեմ խոսեցին՝ նշելով, որ սպանելու բնազդի ակնհայտ պակաս է նկատվում նրա մոտ[11]։ Այնուամենայնիվ Դաունինգ փողոցի ավագ խոսնակը նշել էր, որ վաղ էր դատողություններ անել, և, որ Լարին դեռ չէր էլ այցելել իր հիմնական աշխատավայրը, քանի որ փախել էր[11][12]։

Երկրորդ տարին Դաունինգ փողոցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լարին Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Դեյվիդ Քեմերոնի և Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի հետ

2012 թվականի ապրիլի 15-ին Լարիի պատվին երեկույթ կազմակերպվեց՝ նշելու իր՝ որպես գլխավոր մուկ բռնողի առաջին տարին[13]։

Փաստորեն նա գրավել էր բրիտանացիների սրտերը, իսկ մամուլի աշխատողները հաճախակի հավաքվում էին առջևի դռան մոտ։ Այլ պետություններ նրան նվերներ էին ուղարկում և անդրադառնում մամուլում[14]։ Նաև, համընկնելով իր Լարիի առաջին տարեդարձին, Բաթերսեա շների և կատուների որբանոցը բացահայտեց, որ Լարիի հայտնիությունը հանգեցրել է նրան, որ կատու որդեգրող մարդկանց թիվը 15 տոկոսով ավելացել է[15]։

Երրորդ տարին Դաունինգ փողոցում[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի փետրվարի 15-ին Լարիի ծննդյան տոնն էր։ Նաև հայտարարվեց, որ Լարին աջակցում է Լոնդոնի կենդանաբանական այգու ակցիային՝ աջակցելու սումատրական վագրի պահպանությանը։ Նա նաև նկարվեց իր խաղալիք վագրի հետ, որն իր վրա ուներ ծծնդյան բացիկ Լոնդոնի կենդանաբանական այգու կողմից[16]։ Մեկ շաբաթ անց պատնեշ կառուցվեց կանխելու Լարիին և իր հարևանին՝ Ֆրեայնին Ֆորին Օֆիս ընկնելուց, այնուամենայնիվ հասարակության ճնշումը ստիպեց Ուիլյամ Հագին հրամայել քանդել պատնեշը[17][17]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Glen Oglaza "The Cat's Whiskers" Արխիվացված 2011-02-18 Wayback Machine, Sky News, 15 February 2011.
  2. "Larry the No 10 cat drafted in as official rat catcher of Downing Street", Daily Mail (website), 15 February 2011.
  3. «History: 10 Downing Street». Gov.UK. Վերցված է 2016 թ․ հուլիսի 14-ին.
  4. «Larry the cat to join David Cameron in Downing Street». BBC News. 2011 թ․ փետրվարի 15. Վերցված է 2011 թ․ փետրվարի 15-ին.
  5. Nissim, Mayer (2011 թ․ փետրվարի 23). «David Cameron 'stole cat for Number 10'». Digital Spy. Վերցված է 2011 թ․ փետրվարի 23-ին.
  6. «But that's my auntisurrey universitye's cat: Man's claim on 'stray' No 10 ratcatcher (… and there's a Facebook campaign to get him back)». Daily Mail. London. 2011 թ․ փետրվարի 23. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 23-ին.
  7. Lewis, Paul (2011 թ․ փետրվարի 23). «Churnalism or news? How PRs have taken over the media». The Guardian. London. Վերցված է 2011 թ․ փետրվարի 23-ին.
  8. «Number 10 cat Larry catches three mice». BBC News. 2011 թ․ հունիսի 20. Վերցված է 2011 թ․ հունիսի 20-ին.
  9. Prince, Rosa (2011 թ․ փետրվարի 15). «Larry the cat is installed as Downing Street Chief Mouser». The Daily Telegraph. London. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 13-ին.
  10. Maev Kennedy (2011 թ․ սեպտեմբերի 7). «Larry the cat fundraiser quiz night to be held at No 10». The Guardian. London. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 13-ին.
  11. 11,0 11,1 Prince, Rosa (2011 թ․ փետրվարի 28). «Downing Street defends Larry the cat from anonymous briefing». The Daily Telegraph. London. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 28-ին.
  12. Stratton, Allegra (2011 թ․ ապրիլի 24). «Politics,UK news». The Guardian. London.
  13. «Larry The Downing Street Cat Celebrates One Year As 'Chief Mouser'». The Huffington Post. 2012 թ․ փետրվարի 15.
  14. «Larry, Chief Mouser to the Cabinet Office». Gov.uk.
  15. [1](չաշխատող հղում)
  16. Number 10 (2013 թ․ փետրվարի 15). «Larry and his toy Tiger from ZSL London Zoo». Flickr.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  17. 17,0 17,1 Evans, Becky (2013 թ․ փետրվարի 21). «Foreign Office goes on the defensive against No10 as it installs plastic 'riot shield' to stop Larry the cat from getting into building». Daily Mail. London.