Լարիսա Գերշտեյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լարիսա Գերշտեյն
Лариса Герштейн
לריסה גרשטיין
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 20, 1951(1951-08-20)
ԾննդավայրՂրղզական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 9, 2023(2023-12-09) (72 տարեկան)
Մահվան վայրԻսրայել
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Իսրայել
ԿրթությունԳերցենի անվան ռուսական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ, ակտիվիստ, հասարակական գործիչ և երգչուհի
ԿուսակցությունԻսրայելի մարդու իրավունքների և ժողովրդավարության պաշտպանության կոմիտե և Մեր տունը Իսրայելն է
 Larisa Gershtein Վիքիպահեստում

Լարիսա Իոսիֆի Գերշտեյն (եբրայերեն՝ לריסה גרשטיין‎, ռուս.՝ Лариса Иосифовна Герштейн[1]), (օգոստոսի 20, 1951(1951-08-20), Ղրղզական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 9, 2023(2023-12-09), Իսրայել[2]), Իսրայելի քաղաքական և հասարակական գործիչ, ԱՊՀ-ից Իսրայել ներգաղթածների ակտիվիստ, երգչուհի, Բուլատ Օկուջավայի երգերի կատարող Իսրայելում։ Երուսաղեմի նախկին փոխքաղաքապետ։ Իսրայելում Բուլատ Օկուջավայի հիմնադրամի հիմնադիրը։ Իսրայելի մարդու իրավունքների և ժողովրդավարության պաշտպանության կոմիտեի քարտուղարն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1940 թվականին Լարիսա Գերշտեյնի մոր ընտանիքը Արևմտյան Ուկրաինայից աքսորվել է Կիրգիզական ԽՍՀ։ Հայրը կինոռեժիսոր է եղել, մայրը բժշկուհի։ 1952 թվականին ընտանիքը տեղափոխվել է Ֆրունզե (այժմ՝ Բիշքեկ), իսկ 1961 թվականին Լենինգրադ։

Լարիսան ավարտել է Գերցենի անվան Լենինգարադի պետական մանկավարժական ինստիտուտը (այժմ՝ Գերցենի անվան ռուսական պետական մանկավարժական համալսարան)։ 1957 թվականին ծնողների հետ արտագաղթել է Իսրայել[3]։ Որոշ ժամանակ աշխատել է Հայֆայի Տեխնիոնում, մասնագիտացել օրգանական քիմիայի ասպարեզում։ 1990 թվականին ամուսնացել է Էդուարդ Կուզնեցովի հետ։ Ամուսնու հետ աշխատել է «Ազատություն» ռադիոկայանում։

Եղել է Երուսաղեմի քաղաքապետի տեղակալը[4]։ Ձախ քաղաքական հայացքների տեր է։ Դեմ է որևէ փոխզիջման արաբաիսրայելական առճակատման հարցում։

1980-ական թվականներից հանդես է գալիս Բուլատ Օկուջավայի երգերի կատարումներով[5]։ Երգում է ռուսերեն և եբրայերեն, թարգմանում է հեղինակ կատարողների երգեր[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Лариса Герштейн, вице-мэр Иерусалима: "Власть не должна завораживать"». Александр КУПРИЯНОВ. 21 февраля 2002. Վերցված է 2017 թ․ մարտի 14-ին.
  2. «ЛАРИСА ГЕРШТЕЙН: "МОЕ ПОЛИТИЧЕСКОЕ КРЕДО - ЭТО ДОСТОИНСТВО!"». Борис Калюжный. Վերցված է 2017 թ․ մարտի 14-ին.
  3. Центральный совет евреев в Германии: С политической сцены на настоящие подмостки
  4. «Лариса Герштейн о Иерусалиме и Израиле» Два интервью вице-мэра Иерусалима
  5. «Эдуард Кузнецов и Лариса Герштейн». Татьяна Щербина. Վերցված է 2017 թ․ մարտի 14-ին.
  6. «Персона. Лариса Герштейн». Майя Уздина. Վերցված է 2017 թ․ մարտի 14-ին.