Լատվիայի նախարարների կաբինետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լատվիայի զինանշան

Լատվիայի նախարարների կաբինետ, Լատվիայի հանրապետության կառավարության նախարարների կաբինետ։ Լատվիայի Սահմանադրության 58-րդ հոդվածի համաձայն, նրան են ենթարկվում պետական կառավարման բոլոր հաստատությունները։ Նախարարների կաբինետն անցնում է իր պարտականությունների կատարմանն այն բանից հետո, երբ Սեյիմը ներկայացրեց իր վստահությունը կաբինետի նկատմամբ։

Այն առանձին և պետական նախարարներին, որոնց վարչապետը նշանակում է ավելի ուշ, անհրաժեշտ է Սեյիմի վստահության հատուկ որոշում։

Եթե Սեյիմն անվստահություն է առաջացնում նախարարների նախագահին, ուրեմն պետք է ամբողջ կաբինետը հրաժարական տա։ Եթե անվստահություն ներկայացված է առանձին նախարարին, ապա նա պետք է հրաժարական տա, իսկ վարչապետը պետք է նրա փոխարեն հրավիրի այլ մարդու։ Սեյիմը իր անվստահությունն է ներկայացնում Կաբինետի նախարարներին համապատասխան որոշումներ կայացնելու միջոցով կամ հետաձգելով Կաբինետի նախարարների կողմից ներկայացված հերթական ամենամյա պետական բյուջեի նախագիծը[1]։

Լատվիայի կառավարությունների պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1918-1940 թվականներ, Լատվիայի հանրապետութան նախարարների Կաբինետ (1919-920-ական թվականներին գոյություն ուներ Լատվիայի Խորհրդային Սոցիալիստական հանրապետության այլընտրանքային Խորհրդային կառավարություն Պյոտր Ստուչկայի ղեկավարությամբ, 1919 թվականին նաև Լատվիայի հանրապետության նախագերմանական կառավարություն)
  • 1940-1946 թվականներ, Լատվիայի Խորհրդային Սոցիալիստական հանրապետության ժողովրդական կոմիսարների խորհուրդ
  • 1946-1990 թվականներ, Լատվիայի ԽՍՀ նախարարների խորհուրդ
  • 1990-1993 թվականներ, Լատվիայի հանրապետության Խորհուրդ
  • 1993 թվականից վերականգնվել է նախարարների Կաբինետը։

Կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականից Լատվիայի նախարարների բոլոր կաբինետներում ընդգրկված էին վարչապետը (կառավարության նախագահը) և նախարարները, ովքեր նախարարությունների քաղաքական ղեկավարներն էին (նախարարությունների վարչական ղեկավարներ՝ պետական պաշտոնյաներ, ովքեր կառավարության կազմի փոփոխման դեպքում չոն կորցնում իրենց պաշտոնները, հանդիսանում են նախարարությունների պետական քարտուղարներ)։

Որոշ Կաբինետների կազմի մեջ էին մտնում նաև՝

  • վարչապետի ընկերները (փոխվարչապետներ)
  • հատուկ նշանակության նախարարներ (անձամբ նախարարներին չէին ենթարկվում և չէին ղեկավարում նախարարություներ, այլ ունեին քարտուղարություններ, որոնց ենթակայության տակ չէին պետական կառավարման հաստատություններ, և դրանց վարչական ղեկավարները պետական քարտուղարներ չէին, այլ նախարարների քարտուղարությունների ղեկավարներ էին)։
  • պետական նախարարներ (ենթարկվում էին որևիցե նախարարի)։

Նախարարների կաբինետը որոշումներ ընդունում է Կբինետի նախարարների ձայների մեծամասնությամբ, ովքեր ներկա են նիստին, ինչպես նաև իրավունք ունի որոշումներ կայացնել, եթե կառավարության նիստին մասնակցում են անդամների գոնե կեսը։ 2011 թվականի հունվար ամսվա վիճակագրությամբ կաբինետի կազմի մեջ մտնում են վարչապետն ու 13 նախարարներ՝ բարեկեցության, ներքին գործերի, առողջապահության, գյուղատնտեսության, արտաքին գործերի, մշակույթի, կրթության և գիտության, պաշտպանության, շրջակա միջավայրի պահպանության և տարածաշրջանային զարգացման, տրանսպորտի, ֆինանսների, էկոնոմիկայի, արդարադատության։

Նախարարների կաբինետի գործառույթներն ու լիազորությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարչապետին են ենթարկվում պետական կառավարման բոլոր հաստատությունները։ Նախարարների կաբինետն իրավունք ունի առաջարկել օրենքներ, քաղծառայող պետական պաշտոնյաների մի մասին պաշտոններում նշանակել և ազատել։ Նախարարների կաբինետը քննարկում կամ ընդունում է բոլոր հարցերի շուրջ որոշումներ, որոնք մրցակցության մեջ են մտնում Սահմանադրության և օրենքների համաձայն։ Նախարարների կաբինետը կարող է հրապարակել նորմատիվ ակտեր՝ կանոններ հետևյալ դեպքերում՝

  • եթե օրենքը Կաբինետի նախարարներին տալիս է հատուկ լիազորություններ,
  • որպեսզի հաստատի միջազգային պայմանագիր կամ նախագիծ, ցուցադրել կամ դադարեցնել միջազգային պայմանագրի գործունեությունը, եթե Սահմանադրությունը կամ օրենքը չեն նախատեսում այլ կարգ
  • եթե անհրաժեշտ է ընդունել իրավական ակտեր և համապատասխան հարցը չի կարգավորվում օրենքի համաձայն[2]։

Մինչև 2007 թվականը նախարարների Կաբինետը կարող էր կանոնները ներկայացնել հերթականությամբ, որոնք հաստատված էին Սահմանադրության 81-րդ հոդվածով, այսինքն Սեյմի նստաշրջանների միջև, շտապ անհրաժեշտության դեպքում[3]։ Մինչև 2008 թվականը նախարարների կաբինետը կարող էր ստեղծել նաև կանոններ, եթե համապատասխան խնդիրը օրենքով չկարգավորվեր[4]։

Նախարարների Կաբինետի կողմից հաստատված կանոնները չեն կարող հակադարձել Սահմանադրությանն ու օրենքներին։ Կանոնները պետք է պարունակեն հղումներ այն մասին, թե որ օրենքի հիման վրա են հրատարակված։

Նախարարների Կաբինետն ու առարձին նախարարը կարող են հրահանգներ արձակել, որոնք ենթակաները պարտավոր են կատարել՝

  • եթե օրենքը կամ կանոնները տալիս են հատուկ լիազորություններ Կաբինետի նախարարներին կամ առանձին նախարարին
  • եթե համապատասխան հարցը չի կարգավորվում օրենքով կամ կանոններով։

Վարչապետը, փոխվարչապետը և նախարարները իրավունք ունեն այն դեպքերում հանձնարարություններ տալ, որոնք հաստատված են օրենքներով կամ նախարարների Կաբինետի կանոններով։ Կարգադրութունը անհատական բնույթի վարչական ակտ է, որը վերաբերում է առանձին պետական համակարգերին ու պաշտոնավոր անձանց։

Գործող կառավարության նախարարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վաչապետ՝ Կրիշյանիս Կարինշ, «Նոր միություն»[5]
  • Բարեկեցության նախարար՝ Ռամոնա Պետրավիչա, ԼՀ
  • Պաշտպանության նախարար և փոխնախարար՝ Արտիս Պաբրիկս, «Զարգացման համար, զարգացման կողքին»
  • Ֆինանսների նախարար՝ Յանիս Ռեիրս, «Նոր միություն»
  • Էկոնոմիկայի նախարար՝ Յանիս Վիտենբերգս, ԼՀ
  • Ներքին գործերի նախարար՝ Սանդիս Գիրգենս, ԼՀ
  • Առողջապահության նախարար՝ Դանիելս Պավլյուտս, «Զարգացման համար, զարգացման կողքին»
  • Գյուղատնտեսության նախարար՝ Կասպարս Գերհարդս, «Ազգային միավորում»
  • Արտաքին գործերի նախարար՝ Էդգարս Ռինկևիչս, «Նոր միություն»
  • Մշակույթի նախարար՝ Դացե Մելբարդե, «Ազգային միասնություն»
  • Կրթության և գիտության նախարար՝ Իլգա Շուպլինսկա, Նոր պահպանողական կուսակցություն
  • Շրջակա միջավայրի պահպանության և տարածաշրջանային զարգացման նախարար՝ Արտուրս Տոմս Պլեշս, Զարգացման համար, զարգացման կողքին
  • Հաղորդակցության նախարար՝ Տալիս Լինկայտս, Նոր պահպանողական կուսակցություն
  • Արդարադատության նախարար ու փոխնախարար՝ Յանիս Բորդանս, Նոր պահպանողական կուսակցություն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Кабинет министров Латвийской Республики «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 22-ին. {{cite web}}: Invalid |url-status=да (օգնություն)
  2. Закон об устройстве Кабинета министров — ст. 31(լատիշերեն)
  3. Поправка к Конституции от 3 мая 2007 года(լատիշերեն)
  4. Закон об устройстве Кабинета министров в редакции 2004—2008 гг.(լատիշերեն)
  5. «Правительство утверждено — к власти вернулось проигравшее на выборах «Единство»» (ռուսերեն). bb.lv. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 20-ին.