Եղել է Հունգարիայի լուսավորության մինիստրության պետական քարտուղար։ Գրել է «Պալլաս» հունգարեն մեծ հանրագիտարանի հայերին վերաբերող հոդվածները։ Հրատարակել է «Հայկական առածներ» (1888), «Հայկական պատմվածքներ», «Հայկական հեքիաթներ» (1911), «Նամակներ Էրզրումից» (1924) գործերը։ 1922 թվականին լույս է ընծայել «Հայ ժողովուրդը» աշխատությունը։ Եղել է Բուդապեշտի հայոց եկեղեցական հոգաբարձության առաջին նախագահը, Բուդապեշտի հայկական գաղութի ղեկավար գործիչներից և Հունգարիայի հայկական միության հիմնադիրներից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 160)։