Լաուրա Ռավետտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լաուրա Ռավետտո
իտալ.՝ Laura Ravetto
Դիմանկար
Ծնվել էհունվարի 25, 1971(1971-01-25) (53 տարեկան)
ԾննդավայրԿունեո, Պիեմոնտ, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա
Մայրենի լեզուիտալերեն
ԿրթությունՍուրբ Սրտի կաթոլիկ համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինDario Ginefra?
Զբաղեցրած պաշտոններԻտալիայի Պատգամավորների պալատի անդամ, Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ, Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ և Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ
ԿուսակցությունԱռաջ, Իտալիա
 Laura Ravetto Վիքիպահեստում

Լաուրա Ռավետտո (իտալ.՝ Laura Ravetto, հունվարի 25, 1971(1971-01-25), Կունեո, Պիեմոնտ, Իտալիա), իտալացի քաղաքական գործիչ, Իտալիայի Պատգամավորների պալատի պատգամավոր «Առա՛ջ, Իտալիա՛» կուսակցությունից, 2010-2011 թվականներին՝ Իտալիայի Նախարարների խորհրդի աշխատակազմի քարտուղար՝ Սիլվիո Բեռլուսկոնիի կառավարության հետ կապերի գծով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Միլանի Սուրբ սիրտ կաթոլիկ համալսարանի «իրավագիտություն» ֆակուլտետը։ Նախքան քաղաքականություն մտնելը աշխատել է «Schering Plough» անդրազգային դեղագործական կորպորացիայի իտալական մասնաճյուղի իրավական հարցերի բաժնի տնօրեն։ 2006 թվականի մարտի 28-ին խորհրդարանական ընտրությունների արդյունքում Իտալիայի Պատգամավորների պալատի Լոմբարդիայի 4-րդ ընտրատարածքից Լաուրա Ռավետտոն ընտրվել է «Առա՛ջ, Իտալիա՛» կուսակցության ցուցակով, ընդգրկվել է «Առա՛ջ, Իտալիա՛» խորհրդարանական խմբակցությունում և 5–րդ հանձնաժողովում։ 2008 թվականի ապրիլի 29-ին վերընտրվել է «Ազատության ժողովուրդ» կուսակցությունից, նույն թվականին Կենտրոնական Եվրոպայի նախաձեռնությունում գլխավորել է Իտալիայի խորհրդարանական պատվիրակությունը։

2009 թվականի մարտի 27-ից 29-ը Հռոմում կայացած «Ազատության ժողովուրդ» կուսակցության հիմնադիր համագումարում Ռավետտոն նշանակվել է հասարակայնության հետ կապերի և կուսակցական գաղափարախոսության քարոզչության պատասխանատու։ 2009 թվականի ապրիլի 23-ին Հռոմում Պատգամավորների պալատի խոսնակ Ջանֆրանկո Ֆինին Ռավետտոյին Ռումինիայի հետ հարաբերությունների զարգացման խմբի ղեկավար է նշանակել Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր Ալմա Անաստասեի այցի կապակցությամբ։ Նույն թվականին նա «Ազատության ժողովուրդ» կուսակցությունից մասնակցել է Իտալիայի հյուսիսարևմտյան շրջանի Եվրախորհրդարանի ընտրություններին։ Նա հավաքել է 7715 ձայն և չի անցել Եվրախորհրդարան[1]։

2010 թվականի մարտի 1-ին Ռավետտոն նշանակվել է Սիլվիո Բեռլուսկոնիի չորրորդ կառավարության խորհրդարանի հետ կապերի բաժնի քարտուղար։ Պաշտոնավարման ժամկետն ավարտվել է 2011 թվականի նոյեմբերի 16-ին։

2013 թվականի մարտի 5-ին Ռավետտոն վերընտրվել է նույն «Ազատության ժողովուրդ» կուսակցության Լոմբարդիա շրջանի հերթական ընտրություններում։ 2013 թվականի նոյեմբերի 16-ից ընդգրկվել է «Առա՛ջ, Իտալիա՛» կուսակցությունում, որը ձևավորվել է «Ազատության ժողովրդի» փլուզումից հետո[2][3]։ Խորհրդարանում զբաղեցնում են հետևյալ պաշտոնները՝

  • 2013 թվականի հոկտեմբերի 15-ից՝ Շենգենյան համաձայնագրի իրականացման վերահսկողության, Եվրոպոլի գործունեության դիտարկման, ներգաղթի կառավարման և վերահսկողության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ,
  • 2013 թվականի մայիսի 7-ից՝ 1-ին հանձնաժողովի անդամ,
  • 2015 թվականի մարտի 20-ից՝ քաղաքացիների ընդունելության, նույնականացման և արտաքսման համակարգի, միգրանտների պահման պայմանների և հանրային ռեսուրսների օգտագործման հարցերով խորհրդարանական հանձնաժողովի անդամ։

Ամուսնացել է Դեմոկրատական կուսակցության պատգամավոր Դարիո Ջինեֆրայի հետ[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Risultati su La Repubblica (իտալ.)
  2. Camera dei Deputati: Composizione del gruppo FORZA ITALIA - IL POPOLO DELLA LIBERTA' - BERLUSCONI PRESIDENTE (իտալ.)
  3. L'addio al Pdl (in frantumi), rinasce Forza Italia (իտալ.)
  4. «Dopo vari tira e molla, finalmente sposi: il matrimonio bipartisan di Ravetto e Ginefra» (իտալերեն). L'Huffington Post. 2016 թ․ հունիսի 5.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]