Լանին ազգային պարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լանին ազգային պարկ
Parque nacional Lanín
Տեսակազգային պարկ
Երկիր Արգենտինա
ՎարչատարածքՆեուկեն
Հիմնվել է1937
Մակերես3790 կմ²
ԲԾՄ1595 մետր
Լանին ազգային պարկը գտնվում է Արգենտինաում
Լանին ազգային պարկ

Լանին ազգային պարկ (իսպ.՝ Parque nacional Lanín), ազգային պարկ, որը տեղակայված է Նեուկեն պրովինցիայում։ Ներառում է տարբեր տեսակի ծառեր, մասնավորապես հաճարենիներ և մերկասերմերից այնպիսի ծառեր, ինչպիսիք են լենգան, շքածառը ու մի քանի տեսակներ, որոնցից շատերն Արգենտինայում որևէ այլ վայրում չեն հայտնաբերվել։

Պարկն ընդգրկում է Լանին հրաբուխը, Ուեչուլակֆեն, Ալումինեն, Լակար լիճը և այլն։ Նրանց մեջ են բազմաթիվ գետեր ու վտակներ, որոնցում իրականցվում է սաղմոն և կարմրախայտ ձկնատեսակների որսը։ Պարկի կենդանական աշխարհը նման է հարավային մասում գտնվող Նաուել Ուապի ազգային պարկին։

Լակար լճի ափին գտնվող Սան Մարտին դե Լոս Անդեր քաղաքը ծառայում է պարկ այցելող զբոսաշրջիկներին, ինչպես նաև` Չապելկոյի մոտակայքում գտնվող լեռնադահուկային կենտրոնը՝ դահուկորդների համար։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարկն ունի չափավոր կլիմա (բացառությամբ ավելի բարձր շրջանների)[1]։ Տարեկան միջին ջերմաստիճանը ձմռանը տատանվում է 4 °C-ի շուրջ, իսկ ամռանը՝ 20 °C[1]։ Տարեկան տեղումների քանակը կազմում է մոտ 1800 մմ, չնայած որոշ տարածքներում դրանք կարող են գերազանցել 4000 մմ-ը[1]։ Տեղումների մեծ մասը թափվում է մայիս-օգոստոս ամիսներին, մինչդեռ ձյուն կարող է տեղալ ցանկացած ժամանակ, հատկապես՝ մայիսից մինչև հոկտեմբեր ամիսների ընթացքում[1]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Parque Nacional Lanin» (Spanish). Administración de Parques Nacionales. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լանին ազգային պարկ» հոդվածին։