Լայբերմուսթեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Լայբերմուսթեր» քողարկաներկման բնօրինակ նախշը

Լայբերմուսթեր (գերմ.՝ Leibermuster — «Լայբերի նախշ», պատահական նմանություն ունի գերմաներեն «իրանանախշ» բառին), գերմանական քողարկանախշ, որն առաջին անգամ օգտագործվել է 1945 թվականին։ Այն եղել է գերմանական վերջին քողարկանախշը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1955 թվականի բունդեսվերյան Լայբերմուսթեր
Շվեյցարական քողարկաներկում Taz83

Համաձայն ԱՄՆ բանակի կայանապետ Ֆրենսիս Ռիչարդսոնի հաշվետվության[1]՝ քողարկանախշը մշակել է պրոֆեսոր Յոհան Գեորգ Շիքը, ով մշակել է քողարկանախշը Waffen-SS-ի համար 1937 թվականին։ Սակայն «լայբերմուսթեր» անվանումը տրվել է ի պատիվ Լայբեր եղբայրների, ովքեր Ֆրայբուրգից էին և Schlieper & Baum A.G., Wuppertal-Elberfeld ընկերությունների հետ միասին եղել են երկու քողարկանախշերի արտադրության արտոնագրերի տերը[2][3]։ Leibermuster անվանումը եղել է պաշտոնական, ի տարբերություն գերմանական մյուս բոլոր քողարկանախշերի, որոնց անվանումները եղել են ոչ պաշտոնական[1][4]։

Լայբերմուսթերը պետք է փոխարիներ գերմանական մյուս բոլոր քողարկաներկումներին ինչպես վերմախտում, այնպես էլ ՍՍ զորքերում[4]։ Ներկաքողարկումը թողարկվել է շատ սահմանափակ քանակով մինչև պատերազմի ավարտը և չի հասցրել լայն տարածում ստանալ[5]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո լայբերմուսթերի հիման վրա ստեղծված «կաղնիներ» (չեխ․՝ duby) քողարկանախշն արտադրվել է Չեխոսլովակիայում 1950-ական թվականներից մինչև 1970-ական թվականները[6]։ Ընդ որում, այդ քողարկաներկումները նման են միայն օգտագործվող գույներով, բայց փաստացիորեն տարբեր են իրենց կառուցվածքով[6]։

1950-ական թվականներին լայբերմուսթեր վերամշակված ներկաքողարկումը «բունդերսվերյան լայբերմուսթեր» անվանումով առաջարկվել է որպես Եվրոպական պաշտպանական միության համազգեստի միասնական քողարկանախշ։ 1955 թվականին գերմանական հատկորոշումներով «Լայբերմուսթեր» քողարկանախշով համազգեստ ստեղծվել է Բելգիայում` RAKA և K.-H. ընկերությունների կողմից, ապա ցուցադրվել է 1955 թվականի հունիսին՝ բունդեսվերի նոր համազգեստի շնորհանդեսի ժամանակ։ Բելգիական բանակը պատվիրել է համազգեստի 20.000 լրակազմ, սակայն հրաժարվել է պատվերից Եվրոպական պաշտպանական միության ստեղծման ձախողումից հետո։ 1956 թվականին բելգիական բանակն ստացել է ձևափոխված բրիտանական «Վրձնաբիծ» քողարկանախշով համազգեստ։

Դրանից բացի, լայբերմուսթերին նման է շվեյցարական Taz83 քողարկանախշը, որն ունի կարմիր գույնի ավելի վառ հատված։ Սև ածխածնային ներկն օգտագործվել է ինֆրակարմիր լույսի տակ զինվորների ուրվագծերի միաձուլման համար։ Քողարկաներկման տվյալ տարբերակը կոչվել է «ալպիական ներկաքողարկում»։ Քողարկաներկման կաղապարը 1990-ական թվականներին փոխարինվել է Taz90 քողարկանախշով, որում կարմիր գույնը բացակայում է։

Նախշը կտորի վրա փոխանցվել է լույսը կլանող հատուկ ներկով, որը նույնպես նվազեցրել է ինֆրակարմիր ճառագայթումը։ Քողարկանախշը ներառել է վեց գույն՝ սև, դարձնագույն, ձիթապտղագույն, բաց կանաչ, սպիտակ, կարմիր։ Քողարկաներկումն ունի հետևյալ կառուցվածքը. սպիտակ ֆոնի վրա տպվում են ձիթապտղագույն բծերը, ապա կանաչ գույնով արվում են տերևանման նախշերը, ինչից հետո արվում են կարմրադարչնագույն բծերը, իսկ վերջում արվում են սև «հոսահետքերը»[5]։ Օրինակը նախատեսված է ինֆրակարմիր դիապազոնում որոշակի քողարկում ապահովելու համար[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Richardson, 1945
  2. Deutsches Patentamt, Patentschrift Nr. 909667, vom 11. März 1954, S. 1.
  3. Deutsches Patentamt, Patentschrift Nr. 897689, vom 11. März 1953, S. 1, 7-8.
  4. 4,0 4,1 «Камуфляж войск СС». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 28-ին.
  5. 5,0 5,1 Newark, 2007
  6. 6,0 6,1 Czechoslovakia Camopedia
  7. Camouflage At War. — Amber Books, 2017. — С. 46—47. — ISBN 978-1-78274-498-6

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Richardson, Francis Camouflage Fabrics both Plain and Printed for Military Use by the German SS and German Army. — 1945. Reprinted in: Borsarello, J.F. (Ed.) (1990). SS & Wehrmacht Camouflage, ISO Publications.
  • Newark, Timothy Camouflage. — Thames & Hudson in association with the Imperial War Museum London, 2007. — ISBN 978-0-500-51347-7
  • Camouflage At War. — Amber Books, 2017. — ISBN 978-1-78274-498-6

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]