Լամիվուդին
Լամիվուդին | |
---|---|
Քիմիական բանաձև | C₈H₁₁N₃O₃S |
Մոլային զանգված | 3,8E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Քիմիական հատկություններ | |
Դասակարգում | |
CAS համար | 134678-17-4 |
PubChem | 60825 |
EINECS համար | 603-844-3 |
SMILES | C1C(OC(S1)CO)N2C=CC(=NC2=O)N |
ЕС | 603-844-3 |
RTECS | UW7361333 |
ChEBI | 54812 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Լամիվուդին (Lamivudine, 3TC), հակավիրուսային դեղ, նուկլեազիդային բնույթի հետադարձ տրանսկրիպտազայի արգելակիչ ( NRTI), կիրառվում է կոմբինացված հակառետրովիրուսային թերապիայի մեջ, ակտիվ է ՄԻԱՎ-ի և հեպատիտ B-ի նկատմամբ[2]։
Լամիվուդինը կիրառվում է քրոնիկական հեպատիտ B-ի բուժման ժամանակ, երբ այլ տարբերաները հնարավոր չեն[2]։ Այն ակտվ է նչպես ՄԻԱՎ-1-ի, այնպես էլ ՄԻԱՎ-2-ի նկատմամբ։ Ընդհանրապես այն կիրառվում է այլ հակառետրովիռուսային դեղերի հետ զուգակցված, ինչպիսիք են զիդովուդինը և աբակավիրը[2]։
Լամիվուդինը պատենտավորվել է 1995 թվականի նոյեմբերի 17-ին Սննդի և դեղերի վարչության կողմից[3][4] և նույն թվականին հաստատվել է ԱՄՆ-ում օգտագործման համար[5][6]։ Այն ներառված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական դեղերի մոդելային ցանկում[7]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռացեմիկ BCH-189-ը (բացասական ձևը հայտնի է որպես լամիվուդին) հայտնաբերվել է Բեռնարդ Բելլոյի կողմից՝ Մակգիլլի համալսարանում աշխատելու ժամանակ և Փոլ Նգուեն-Բայի կողմից՝ IAF BioChem International, Inc.-ի լաբորատորիաներում՝ Մոնրեալում 1988 թվականին, իսկ բացասական էնանտիոմերը առանձնացվել է 1989 թվականին։ Սկզբում նմուշներն ուղարկվել են Եյլի համալսարանից Յունգ-Չի Չենգի կողմից՝ դրա թունավորությունը ուսումնասիրելու համար[8]։ Զիդովուդինի (AZT) հետ համատեղ օգտագործման ժամանակ նա պարզեց, որ լամիվուդինի բացասական ձևը նվազեցնում է կողմնակի ազդեցությունները և մեծացնում դեղամիջոցի արդյունավետությունը հետադարձ տրանսկրիպտազայի արգելակման գործում[9]։
Լամիվուդինի և AZT-ի զուգակցումը մեծացնում է ֆերմենտի արգելակման արդյունավետությունը, որը ՄԻԱՎ-ը օգտագործում է իր գենետիկ նյութը վերարտադրելու համար։ Արդյունքում հաստատվեց, որ լամիվուդինը ավելի քիչ թունավոր է միտոքոնդրիալ ԴՆԹ-ի համար, քան մյուս ռետրովիրուսային դեղերը[10][11]։
Բժշկական կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]
Լամիվուդինը (էպիվիր) կրառվում է այլ հակառետրովիրուսային դեղերի հետ համատեղ ՝ ՄԻԱՎ վարակի բուժման նպատակով[12][13]։ Լամիվուդինը (էպիվիր HBV) ցուցված է հեպատիտ B վիրուսով հարուցված քրոնիկական վարակի բուժման համար՝ կապված հեպատիտ B վիրուսի վերարտադրության նշանների և լյարդի ակտիվ բորբոքման հետ[14][15]։
Ֆարմակոլոգական ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եվրոպայում լամիվուդինը հաստատվել է օգտագործման համար 1996թ. օգոստոսին։ Այն նուկլեոզիդային բնույթի հետադարձ տրանսկրիպտազայի արգելակիչների խմբում հինգերորդ դեղն է և իրենից ներկայացնում է ցիտիդինի ածանցյալ։ Լամիվուդինը ունի լավ տանելիություն և մտնում է տարբեր համակցված արտադրանքներ կազմում[16]:Լամիվուդինի հիմնական թերությունն այն է, որ ՄԻԱՎ-ը արագ կայունություն է ձեռք բերում դեղի նկատմամբ. դրա համար բավական է մեկ կետային մուտացիա M184V: Լամիվուդինի նկատմամբ կայունություն կարող է զարգանալ ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում։ Հետևաբար, լամիվուդինի ամբողջական հակառետրովիրուսային ազդեցությունը դրսևորվում է միայն այլ NRTI-ների (նուկլեազիդային բնույթի հետադարձ տրանսկրիպտազայի արգելակիչ) հետ համատեղ կիրառելիս։ Խոշոր կլինիկական փորձարկումները, ինչպիսիք են NUCB 3002-ը և CAESAR-ը, ցույց են տվել կլինիկական օգուտներ NRTI-ի վրա հիմնված սխեմաներին լամիվուդին ավելացնելուց։ Հատկանշական է, որ M184V մուտացիայի տարածումը վիրուսի պոպուլյացիայի մեջ նույնիսկ որոշ օգուտներ է բերում. նախ, երբեմն այդ մուտացիայի արդյունքում զիդովուդինինի նկատմամբ կայուն ՄԻԱՎ-ի առանձին շտամներ վերականգնում են դրա նկատմամբ զգայունությունը, և երկրորդ՝ այս մուտացիան նվազեցնում է վիրուսի վերարտադրողական կարողությունը։ Այս հատկությունները հաստատվել են հետազոտության արդյունքներով, որտեղ ՄԻԱՎ-1 վարակակիր և M184V մուտացիայով հիվանդների մոտ, ովքեր շարունակում էին ընդունել միայն լամիվուդին, վիրուսային ծանրաբեռնվածությունը ավելի դանդաղ է աճել, իսկ CD4-լիմֆոցիտների քանակն այդքան արագ չի նվազել՝ համեմատած ՄԻԱՎ-1 M184V մուտացիայով վարակակիր հիվանդների հետ, ովքեր դադարեցրել են բոլոր հակառետրովիրուսայն դեղերի ընդունումը։
Հետևաբար, կարող է արդարացված լինել լամիվուդինը հակառետրովիրուսային բուժման սխեմայում պահելը այն դեպքում, երբ ապացուցված է վիրուսի կայունությունը այս դեղի նկատմամբ, որպեսզի պահպանվի M184V մուտացիան, որը նվազեցնում է վիրուսի վերարտադրողականությունը, հատկապես այն դեպքերում, երբ բուժման սխեմայում ընդգրկված են այլ դեղամիջոցներ, որոնք ունեն անբավարար ակտիվությամբ ՄԻԱՎ-1-ի այդ պոպուլյացիայի նկատմամբ։ Լամիվուդինի հակառետրովիրուսային ազդեցության ուժը նման է էմտրիցիտաբինին։ Կարելի է ընդունել օրական մեկ անգամ, թեև լամիվուդինը ունի ավելի կարճ կիսատրոհման պարբերություն, քան էմտրիցիտաբինը[16]։
Լամիվուդինը ակտիվ է հեպատիտ B վիրուսի նկատմամբ և, հետևաբար, նպատակահարմար է հիրառել ՄԻԱՎ վիրուսակիր հիվանդների՝ հեպատիտ B-ով վարակման դեպքում։ Այն բարելավում է հեպատիտ B-ի e-հակագենի սերոկոնվերսիան, ինչպես նաև բարելավում է լյարդի վիճակը։ Դեղի երկարատև օգտագործումը, սակայն, հանգեցնում է մուտացիայի և հետևաբար հեպատիտ B վիրուսի նկատմամբ կայունության զարգացման[17]։ Չնայած դրան, լամիվուդինը դեռևս լայնորեն կիրառվում է իր լավ տանելիության շնորհիվ[16][18]։
Դեղաչափման ռեժիմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեղաչափեր և բացթողնման ձևեր՝ հաբեր 100, 150, 300 մգ, ներս կիրառման լուծույթ 5 մգ մլ-ին, 240 մլ սրվակով և 10 մգ մլ-ին, 240 մլ սրվակով։
Ստանդարտ դեղաչափեր և ընդունման ռեժիմ՝ 300 մգ օրական մեկ անգամ կամ 150 մգ մեկական դեղահատ օրական երկու անգամ։
Սննդային և դեղային փոխազդեցություն՝ անկախ սննդի ընդունումից։
Արյան մեջ կոնցենտրացիան կարող է մեծացնել բակտրիմը (բիսեպտոլ)։
Կողմնակի ազդեցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Առավել էական կողմնակի ազդեցությունները. Կողմնակի ազդեցությունները հազվադեպ են հանդիպում։ Բուժման սկզբում հնարավոր է զարկերակային ճնշման բարձրացում, գլխացավ և ընդհանուր թուլություն։
Հակացուցումները.Երիկամների ֆունկցիոնալ խանգարման դեպքում պահանջվում է դոզայի ճշգրտում կամ դեղի ընդունման դադարեցում[19]։
- Աննշան կողմնակի ազդեցություններից կարող է հանդիպել սրտխառնոց, հոգնածություն, գլխացավ, փորլուծություն, հազ և քթի փակվածություն։
- Հակացուցված է նշանակել լամիվուդինը/զիդովուդին, աբակավիր/լամիվուդին կամ աբակավիր/լամիվուդին/զիդովուդին էմտրիցիտաբին ընդունող հիվանդներին։
- Լամիվուդինի երկարատև կիրառումը կարող է նպաստել մուտացված հեպատիտ B վիրուսի առաջացմանը (YMDD):
- ՄԻԱՎ վարակակիր կանանց, ովքեր լամիվուդին են ընդունում, զգուշացվում է դադարեցնել կրծքով կերակրումը, քանի որ դա մեծացնում է երեխայի վարակման ռիսկը ՄԻԱՎ-ով և դեղերի կողմնակի ազդեցությունների վտանգը։
- ՄԻԱՎ-ով վարակված բուժառուների մոտ, ովքեր ստանում են և՛ ինտերֆերոն, և՛ լամիվուդին, կարող է բերել լյարդի վնասման։
- Դեղը կարող է առաջացնել բորբոքային ռեակցիայի ի պատասխան պայմանական ախտածին ինֆեկցիաների (օրինակ՝ Mycobacterium avium համալիր [MAC], M. տուբերկուլյոզ, ցիտոմեգալովիրուս [CMV], Pneumocystis jirovecii [նախկինում P. carinii):
- Գրանցվել են նաև աուտոիմուն խանգարումներ, և ախտանիշները կարող են առաջանալ հակառետրովիրուսային թերապիան սկսելուց ամիսներ անց։
- Երիկամների ֆունկցիոնալ խանգարում ունեցող հիվանդներին լամիվուդինը խորհուրդ է տրվում կիրառել զգուշությամբ, և խորհուրդ չի տրվում նշանակել լյարդի ֆունկցիոնալ խանգարում ունեցող հիվանդներին։
Բաղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էպիվիրի դեղահատեր (GlaxoSmithKline, ԱՄՆ և Մեծ Բրիտանիա) ՄԻԱՎ-ով հարուցված հիվանդության բուժման համար։
- Epivir-HBV դեղահատեր (GlaxoSmithKline, միայն ԱՄՆ-ում) հեպատիտ B-ով հարուցված հիվանդության բուժման համար։
- Zeffix դեղահատեր (GlaxoSmithKline, միայն Մեծ Բրիտանիա) հեպատիտ B-ով հարուցված հիվանդության բուժմանհամար։
- 3TC դեղահատեր (GlaxoSmithKline, Հարավային Աֆրիկա) ՄԻԱՎ-ով հարուցված հիվանդության բուժման համար։
- Լամիվուդինը հասանելի է նաև հակառետրովիրուսային կոմպլեքս դեղերի կազմում ֆիքսված դեղաչափով՝ համակցված ՄԻԱՎ-ի դեմ կիրառվող այլ դեղերի հետ, ինչպիսիք են.
- Լամիվուդին/զիդովուդին (զիդովուդինի հետ միասին)։
- Լամիվուդին /աբակավիր/ (աբակավիրի հետ միասին)։
- Լամիվուդին/աբակավիր/զիդովուդին (զիդովուդինի և աբակավիրի հետ)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 lamivudine
- ↑ 2,0 2,1 2,2 «Lamivudine». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ Standard & Poor's Stock Reports Արխիվացված 2021-02-14 Wayback Machine: New York Stock Exchange, American Stock Exchange, Nasdaq Stock Market and regional exchanges. Standard & Poor's, (2001), p. 143.
- ↑ Merle A. Sande. "The Medical Management of AIDS Արխիվացված 2021-02-14 Wayback Machine", Saunders, (1999), p. 103.
- ↑ Therapy of Viral Infections Volume 15 of Topics in Medicinal Chemistry. Springer. 2015. էջ 6. ISBN 9783662467596. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 15-ին. Արխիվացված է Օգոստոս 15, 2016 Wayback Machine-ի միջոցով:
- ↑ Fischer, Jnos; Ganellin, C. Robin (2006). Analogue-based Drug Discovery. John Wiley & Sons. էջ 506. ISBN 9783527607495.
- ↑ World Health Organization (2019). World Health Organization model list of essential medicines: 21st list 2019. Geneva: World Health Organization. hdl:10665/325771. WHO/MVP/EMP/IAU/2019.06. License: CC BY-NC-SA 3.0 IGO.
- ↑ «Hunting Down HIV». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «US Patent Office» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հունիսի 16-ին.
- ↑ Soderstrom, Jon (2003). «National Institutes of Health: Moving Research from the Bench to the Bedside». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին.
- ↑ Gilden, Dave (2000). «The Wide-Ranging Effects of Nucleoside Analogs:A Look at Mitochondrial Toxicity». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ «Epivir- lamivudine tablet, film coated Epivir- lamivudine solution». DailyMed. 2020 թ․ օգոստոսի 1. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ «Epivir EPAR». European Medicines Agency (EMA). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ «Epivir HBV- lamivudine tablet, film coated Epivir HBV- lamivudine solution». DailyMed. 2020 թ․ օգոստոսի 17. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ «Zeffix EPAR». European Medicines Agency (EMA). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ 16,0 16,1 16,2 Кристиан Хоффман, Юрген К. Рокштро. (2012). «Лечение ВИЧ-инфекции 2011» (PDF). Антиретровирусная терапия онлайн. էջեր С. 91. Արխիվացված (PDF) օրիգինալից 2013 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 16-ին.
- ↑ Cane PA, Mutimer D, Ratcliffe D, Cook P, Beards G, Elias E, Pillay D (1999). «Analysis of hepatitis B virus quasispecies changes during emergence and reversion of lamivudine resistance in liver transplantation». Antiviral Therapy. 4 (1): 7–14. PMID 10682123.
- ↑ Kasırga E (April 2015). «Lamivudine resistance in children with chronic hepatitis B». World Journal of Hepatology. 7 (6): 896–902. doi:10.4254/wjh.v7.i6.896. PMC 4411531. PMID 25937866.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ «Ламивудин». Антиретровирусная терапия онлайн. 2012 թ․ հուլիսի 31. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 16-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լամիվուդին» հոդվածին։ |
|