Լամիսա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Լամիսա
անգլ.՝ Lamesa
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1903 թ.
Մակերես13,31358 կմ², 12,98348 կմ²
ԲԾՄ912±1 մետր
Բնակչություն8674 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Հեռախոսային կոդ806
Փոստային դասիչ79331
Պաշտոնական կայքci.lamesa.tx.us(անգլ.)
Լամիսա (ԱՄՆ)##
Լամիսա (ԱՄՆ)

Լամիսա (անգլ.՝ Lamesa; /ləˈmsə/), քաղաք ԱՄՆ-ում, տեղակայված Տեխաս նահանգի արևմուտքում, Դոուսոն շրջանի վարչական կենտրոնը։ Ըստ 2010 թվականի մարդահամարի, բնակչության թիվը կազմել է 9422 մարդ, ըստ ԱՄՆ Բնակչության մարդահամարի բյուրոյի՝ 2018 թվականին քաղաքում բնակվում էր 9042 մարդ[2]։ Գտնվելով Լաբոքից հարավ՝ Լանո Էստակադոյի վրա, Լամիսան հիմնադրվել է 1903 թվականին։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լամիսան տեղակայված է Դոուսոն շրջանի կենտրոնում, նրա կոորդինատներն են՝ 32°43′59″ հս․ լ. 101°57′18″ ամ. ե.HGЯO[3]:

Ըստ ԱՄՆ Բնակչության մարդահամարի բյուրոյի, քաղաքի ընդհանուր մակերեսը կազմում է 13,0 կմ² (5,0 քառակուսի մղոն), որից 0,08 քառակուսի կիլոմետրը (0,03 քառակուսի մղոն) կամ 0,62%-ը ջուր է[3]։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Կյոպպենի կլիմաների դասակարգման համակարգի, Լամիսան բնութագրվում է բարեխառն կիսաանապատային կլիմայով (BSk)[4]: Քաղաքի կլիման բնութագրվում է ամառային բարձր ջերմաստիճաններով (հաճախ ավելի քան 100 °F) և ձմռան ցուրտ գիշերներով (ջերմաստիճանը ցրտից ցածր է ընկնում տարեկան միջինը 91 գիշեր)։ Տարեկան միջին ջերմաստիճանը 61,4 °F է, ինչը Լամիսային դարձնում է իններորդ ամենացուրտ վայրը Տեխասում՝ Ամարիլլո և Լաբոք քաղաքներից հետո։ Լամիսան տարեկան ստանում է միջինը 17,6 դյույմ անձրև և 4 դյույմ ձյուն[5][6]։

 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Լամիսայում
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) 28 30 35 37 41 43 43 43 40 38 32 30 43
միջին առավելագույնը (°C) 13 16 20 25 29 34 35 34 30 25 18 14 25
միջին ջերմաստիճանը (°C) 5 7 11 16 20 25 26 26 22 16 9 6 16
միջին նվազագույնը (°C) −2 −1 2 7 12 17 18 18 15 8 1 −1 8
բացարձակ նվազագույնը (°C) . −24 −13 −5 2 7 12 11 2 −2 −12 −18 −24
տեղումների քանակը (մմ) 10 10 10 30 50 50 50 40 50 50 10 10 430
Աղբյուր՝ weatherbase.com[7]

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական բնակչություն
ՄարդահամարԲնակ.Note
19201188
193035281970%
19406038711%
195010 704773%
196012 438162%
197011 559−71%
198011 79020%
199010 809−83%
20009952−79%
20109422−53%
2018 (est.)9042[2]−40%
1920-2018
U.S. Decennial Census[8]

Ըստ 2010 թվականի մարդահամարի տվյալների, քաղաքում ապրում էր 9422 մարդ, կար 3549 տնատերեր և 2460 ընտանիք։ Քաղաքի ռասայական կազմը. 80,6% սպիտակամաշկ ամերիկացիներ, 4,6% աֆրոամերիկացիներ, 0,7% բնիկ ամերիկացիներ, 0,4% ասիացիներ, 0,1% (6 մարդ) Հավայան կղզիների կամ Օվկիանիայի բնակիչներ, 11, 3% - այլ ցեղեր, 2,3% - երկու և ավելի ցեղեր։ Բոլոր ցեղերի իսպանախոսների թիվը կազմել է 58,7%[9]։

3549 տնատերերից 36,2%-ը ունեն մինչև 18 տարեկան երեխաներ։ Տնային տնտեսությունների 49%-ը ամուսնացած զույգեր էին, ովքեր ապրում էին միասին (18,3%-ը՝ մինչև 18 տարեկան երեխաների հետ), տնատերերից 14,8%-ում կանայք ապրում էին առանց ամուսնու, տնատերերից 5,4%-ում տղամարդիկ ապրում էին առանց կանանց, տնատերերից 30,7%-ը՝ ընտանիքներ չէին։ Տնատերերից 27,6%-ում ապրում էր միայն մեկ անձ, իսկ 13,6%-ը միայնակ տարեցներ էին (65-ից բարձր)։ Տնատերերի միջին չափը 2,63 մարդ էր։ Ընտանիքի միջին չափը 3,21 մարդ է[9]։

Քաղաքի բնակչությունն ըստ տարիքային տիրույթի բաշխվել է հետևյալ կերպ. 31,6%-ը՝ մինչև 20 տարեկան բնակիչներ, 22,5%-ը՝ 20-ից 39 տարեկան, 29,5%-ը՝ 40-ից 64, 16,4%-ը՝ 65 տարեկան և բարձր։ Միջին տարիքը 35,9 տարեկան է[9]։

Համաձայն 2011-2015 թվականների հինգ տարվա հետազոտության տվյալների, Լամիսայում տնային տնտեսությունների միջին եկամուտը տարեկան 40 757 ԱՄՆ դոլար է, իսկ ընտանիքների միջին եկամուտը՝ 50 882 դոլար։ Քաղաքի մեկ շնչի հաշվով եկամուտը կազմում է 23 052 դոլար։ Ընտանիքների շուրջ 14,2%-ը և բնակչության 17%-ը ապրում են աղքատության շեմից ցածր մակարդակով։ Այդ թվում ներառյալ՝ 18 տարեկանից ցածր 17,5%-ը և 65 տարեկանից բարձր 19%-ը[10]։

Տեղական ինքնակառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը ղեկավարում են քաղաքապետը և քաղաքային խորհուրդը, որոնց վեց անդամներն ընտրվում են շրջանների կողմից[11]։

Ենթակառուցվածքներ և տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ի 87-րդ և 180-րդ և Տեխաս նահանգի 137 մայրուղիներն անցնում են Լամիսայով։ ԱՄՆ-ի 87-րդ մայրուղին, Լինն ավենյուն, անցնում է քաղաքի արևելյան կողմով և անցնում է հյուսիսից հարավ-արևելք՝ Լաբոքից դեպի Բիգ Սփրինգ։ ԱՄՆ-ի 180-րդ մայրուղին անցնում է քաղաքի կենտրոնով, իսկ 4-րդ փողոցը թեքվում է արևմուտք՝ դեպի Սեմինոլ, իսկ քաղաքից դուրս թեքվում է արևելք՝ դեպի Սնայդեր։ Տեխասի 137-րդ մայրուղին անցնում է քաղաքի միջով, Բրայան ավենյուով և անցնում է Բրաունֆիլդից 38 մղոն (61 կմ) հյուսիս-արևմուտք և 43 մղոն (72 կմ) հարավ՝ դեպի Սթանթոն։ Տեխասի 349-րդ մայրուղին բաժանվում է Լամիսայից հարավ գտնվող 137-րդ մայրուղու և անցնում հարավ-արևմուտք՝ դեպի Միդլենդ։

Քաղաքում է գտնվում Լամեսայի մունիցիպալ օդանավակայանը։ Օդանավակայանն ունի երկու թռիչքուղի՝ 1525 մետր և 1221 մետր երկարությամբ[12]։ Առևտրային ուղևորների թռիչքներով ամենամոտ օդանավակայանը Միդլենդի միջազգային օդանավակայանն[en] է։ Օդանավակայանը գտնվում է Լամիսայից մոտ 105 կիլոմետր հարավ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը սպասարկվում է Լամիսայի անկախ դպրոցական շրջանի կողմից։

Լամիսայում է գտնվում Բիգ Սփրինգ քաղաքի Հովարդ քոլեջի մասնաճյուղը։

Տնտեսույթուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի 2016-2017 հաշվետու տարվա բյուջեի համաձայն, 2016 թվականին քաղաքի գնահատված եկամուտը կազմել է 11,03 մլն $, իսկ ծախսերը` 11,4 մլն $[13]: Տնտեսության մեծ մասը հիմնված է անասունների և բամբակի բուծման վրա։

Լրատվամիջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«The Lamesa Press Reporter» թերթը լույս է տեսնում քաղաքում ամեն 2 շաբաթը մեկ, գործում են նաև ռադիոկայանները՝ KPET (AM 690), KBKN (FM), KTXC (FM) և KJJT (FM): Մալուխային հեռուստատեսության համակարգը ղեկավարում է «Northland Cable Television»-ը։

Հանգիստ և ժամանց[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամեն տարի ապրիլին քաղաքում տեղի է ունենում տապակած հավի սթեյքի մրցույթ։

Քաղաքում է գտնվում Sky-Vue ավտոկինոթատրոնը։ 2015 թվականին բռնկված հրդեհից հետո կինոթատրոնը ստիպված էին փակել։ Բադդի Հոլլին մինչ հայտնի դառնալը ելույթ էր ունենում շեն- էկրանի տանիքում[14]։

Դալ Պասոյի թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Դալ Պասոյի թանգարանը տեղական արտեֆակտերի հավաքածու է և նախկին հյուրանոց, որը գտնվում է Լամիսայի կենտրոնում։ Անունը գալիս է այն փաստից, որ Լամիսան գտնվում է հարթ դաշտի վրա։ Թանգարանում ցուցադրվում են ինտերիերի իրեր, գործիքներ և գյուղտեխնիկա։ Անց են կացվում նաև տեղի նկարիչների աշխատանքների ցուցահանդեսներ։

Քաղաքը հանրաճանաչ մշակույթի մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ավտոկինոթատրոնի պատի լուսանկարը քանթրի երգիչ Դոն Վալսերի «Down at the Sky-Vue Drive-In» ալբոմի շապիկն է։ Այս ալբոմի «Hot Rod Mercury» երգը նվիրված է Լամիսայում ապրած իր կյանքին
  • CBS ընկերության Դալլաս հեռուստասերիալում, քաղաքում է տեղակայված շահութաբեր նավթահանքերից մեկը։ Մի տեսարանում Ջեյ Ար Յուինգը թռչում է դեպի Լամիսայի օդանավակայան, և շուտով ականը պայթեցնում են, և ոստիկանությունը սպանում է աշտարակները պայթեցրած հանցագործներին[15]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. 2,0 2,1 «Annual Estimates of the Resident Population: April 1, 2010 to July 1, 2018 (Lamesa, TX)» (անգլերեն). U.S. Census Bureau. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  3. 3,0 3,1 «Geographic Identifiers: 2010 Demographic Profile Data (G001): Lamesa city, Texas». American Factfinder. U.S. Census Bureau. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.
  4. «LAMESA, TEXAS. CLIMATE SUMMARY» (անգլերեն). Weatherbase.com. Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.
  5. «Texas Climate Extremes» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.
  6. «Lamesa, Texas. Climate» (անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.
  7. 13137&cityname=Lamesa-Texas-United-States-of-America&set=metric |title=Lamesa, Texas. Travel Weather Averages |publisher=weatherbase.com|lang=en|accessdate=2017-4-2(չաշխատող հղում)
  8. Almanac: City Population History from 1850–2000|format=PDF|publisher=Texas Almanac|lang=en|accessdate=2017-4-2(չաշխատող հղում)
  9. 9,0 9,1 9,2 «Census 2010: General Population and Housing Characteristics, Lamesa city, TX» (անգլերեն). U.S. Census Bureau. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.
  10. «2011-2015 American Community Survey 5-Year Estimates. Lamesa city, TX» (անգլերեն). U.S. Census Bureau. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.
  11. «City of Lamesa, Texas: City Council Members» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.
  12. «2F5 — Lamesa Municipal Airport» (անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.
  13. «City of Lamesa — Annual Operating Budget Fiscal Year 2016-2017» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.
  14. "Drive In Movies in Texas".
  15. Даллас, четвёртый сезон, восьмой эпиизод, «Trouble at Ewing 23».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]