Իվ Ֆարժ
Իվ Ֆարժ ֆր.՝ Yves Farge | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 19, 1899[1][2] |
Ծննդավայր | Սալոն դե Պրովանս |
Մահացել է | մարտի 30, 1953[1] (53 տարեկան) կամ մարտի 31, 1953[2] (53 տարեկան) |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Russian Orthodox Cemetery in Nice[3] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | լրագրող, քաղաքական գործիչ և արձակագիր |
Զբաղեցրած պաշտոններ | նախարար |
Պարգևներ և մրցանակներ | |
Yves Farge Վիքիպահեստում |
Իվ Ֆարժ (ֆր.՝ Yves Farge, օգոստոսի 19, 1899[1][2], Սալոն դե Պրովանս - մարտի 30, 1953[1] կամ մարտի 31, 1953[2], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), ֆրանսիացի հասարակական և քաղաքական գործիչ, Խաղաղության կողմնակիցների ֆրանսիական և միջազգային շարժման ղեկավարներից, հրապարակագիր, գրող, նկարիչ։
Ֆրանսիայի գերմանաֆաշիստական օկուպացիայի (1940 - 1944 թթ.) ժամանակ դիմադրության շարժման ակտիվ մասնակից, ֆրանտիրյորների ղեկավարներից։ 1944 թ.-ին նշանակվել է Հանրապետության ընդհատակյա կոմիսար՝ Ռոն-Ալպեր օկրուգում։ 1946 թվականի հունիս-նոյեմբեր ամիսներին Ֆարժը մատակարարման մինիստր էր։ 1948 թվականին դարձել է Խաղաղության պաշտպանության ֆրանսիական շարժման կազմակերպիչներից։ Եղել է Ֆրանսիայի խաղաղության ազգայի խորհրդի (հիմնադրված 1950 թ.) նախագահ և Խաղաղության համաշխարհային խորհրդի ու նրա Բյուրոյի (հիմնադրման օրից, 1950 թ.) անդամ։ Ստացել է «Ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար» լենինյան միջազգային մրցանակ (1952 թ.)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ http://www.landrucimetieres.fr/spip/spip.php?article5511
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվ Ֆարժ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
- Օգոստոսի 19 ծնունդներ
- 1899 ծնունդներ
- Սալոն դե Պրովանս քաղաքում ծնվածներ
- Մարտի 30 մահեր
- 1953 մահեր
- Մարտի 31 մահեր
- Թբիլիսի քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆրանսիայի քաղաքական գործիչներ
- Ավտոճանապարհային վթարներից զոհվածներ
- Պեր Լաշեզ գերեզմանատանը թաղվածներ
- Ֆրանսիացի հասարակական գործիչներ
- Ֆրանսիացի լրագրողներ
- Ֆրանսիացի արձակագիրներ
- Ֆրանսիացի գրողներ
- Ֆրանսիայի նախարարներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին