Իվան Վեքիլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվան Վեքիլյան
նոյեմբերի 24, 1894(1894-11-24) - հունիսի 16, 1953(1953-06-16) (58 տարեկան)
Կոչումգեներալ-լեյտենանտ

Իվան Դավթի Վեքիլյան (Վեքիլով). (նոյեմբերի 24, 1894(1894-11-24) - հունիսի 16, 1953(1953-06-16)

Կյանքը և գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

ՍՄԿԿ անդամ 1945 թվականից։ Ավարտել է Թիֆլիսի կադետական կորպուսը (1912), Պետրոգրադի հրետանային ուսումնարանը (1914), Մոսկվայի բարձրագույն հրետանային դպրոցը (1925), ԽՍՀՄ զինված ուժերի Գլխավոր շտաբին կից Կ․ Ե․ Վորոշիլովի անվան ոազմային ակադեմիան (1952)։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, որպես հրետանային մարտկոցի հրամանատար, մասնակցել է 1914- 1915 թվականների Սարիղամիշի օպերացիային։

Իվան Վեքիլյանի ծննդավայրը (Կրասնիե Կոլողցի)

1925-1930 թվականներին եղել է Հայկական լեռնահրաձգային դիվիզիայի գնդի հրամանատար, այնուհետև՝ Հյուսիսային Կովկասի զինվորական օկրուգի շտաբի հրետանային ծառայության պետի տեղակալ։ 1939-1940 թվականներին մասնակցել է խորհրդաֆիննական պատերազմին, եղել Մաններհայմի գիծը ճեղքողների շարքում։ Հայրենական պատերազմի սկզբին մեկնել է ռազմաճակատ, 1942 թվականի հունվարի 10-ին ստացել գեներալ-մայորի կոչում, նշանակվել հարավարևմտյան ուղղության հրետանու պետի, այնուհետև՝ Կարմիր բանակի հրետանու շտաբի պետի տեղակալ, մասնակցել Օդեսայի պաշտպանությանը և Ստալինգրադի ճակատամարտին։ 1943 թվականի հունիսին նշանակվել է Կարմիր բանակի հրետանու մարտական պատրաստության վարչության պետ, մասնակցել Սևաստոպոլի, Բոբրույսկի, Լյուբլինի, հունգար, մի շարք քաղաքների ազատագրմանը, Յաշ-Քիշնևի օպերացիային, Վերին Սիլեզիայի և Բեռլինի գրավմանը։ Կյանքի վերջին տարիներին դասավանդել է Կ․ Ե․ Վորոշիլովի անվան բարձրագույն ռազմային ակադեմիայում։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի 3, Սուվորովի 2-րդ աստիճանի, Կուտուզովի 2-րդ աստիճանի, Բոգդան Խյմելնիցկու 1-ին աստիճանի, Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի, Կարմիր աստղի շքանշաններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 422