Իվան Սաենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվան Սաենկո
Иван Иванович Саенко
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Իվան Իվանովիչ Սաենկո
Ազգությունը ռուս
Քաղաքացիությունը Ռուսաստան Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 17, 1983(1983-10-17)[1][2] (40 տարեկան)
Ծննդավայր Մասլովկա, Ռուսաստան
Հասակ 178 սմ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ավարտել է կարիերան
Պատանեկան կարիերա
2000-2001 Գերմանիա Կարլսրուե
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2001 Գերմանիա Կարլսրուե 2 (0)
2002 Ռուսաստան Ֆակել 13 (4)
2002-2005 Գերմանիա Կարլսրուե 90 (22)
2005-2008 Գերմանիա Նյուրնբերգ 101 (21)
2008-2010 Ռուսաստան Սպարտակ 31 (1)
Ազգային հավաքական
2006-2008 Ռուսաստան Ռուսաստան 13 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Իվան Իվանովիչ Սաենկո (ռուս.՝ Иван Иванович Саенко, հոկտեմբերի 17, 1983(1983-10-17)[1][2], Maslovka, Levoberezhny District, Վորոնեժ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է եկել «Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի կազմում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերայի սկիզբը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաենկոն իր կարիերան սկսել է գերմանական «Կարլսրուե»-ի կազմում։

2002 թվականի սկիզբին Իվան Սաենկոն տեղափոխվել է ռուսական «Ֆակել»։ Նա թիմի կազմում մասնակցել է լիգայի 13 հանդիպման՝ դառնալով 4 գոլի հեղինակ։

2002 թվականի վերջում Սաենկոն վերադարձել է հարազատ «Կարլսրուե»։ Նա թիմի կազմում հանդես է եկել մինչև 2005 թվականը։ 2005 թվականին Սաենկո մասնակցել է 84 հանդիպման՝ դառնալով 21 գոլի հեղինակ։

«Նյուրնբերգ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականի մայիսի 16-ին Իվան Սաենկոն տեղափոխվել է Բունդեսլիգան ներկայացնող «Նյուրնբերգ»։ Նա թիմի հետ կնքել 3-ամյա պայմանագիր[3]։

Իվան Սաենկոն խաղացել է թիմի կազմում 2005-2008 թվականներին։ Նա 2007/08 մրցաշրջանի վերջում հայտարարել է որ մրցաշրջանի ավարտից հետո ցանկանում է լքել գերմանական ակումբը[4]։ Այս հայտարարությունից հետո Սաենկոյով սկսել են հետաքրքրվել՝ «Սպարտակը»[5], «Ռուբինը»[6], «Դինամոն»[7], «Հերտան», «Համբուրգը»[8] և «Բորուսիան»[9]։

«Սպարտակ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի օգոստոսի 9-ին Իվան Սաենկոն 4-ամյա պայմանագիր է կնքել մոսկովյան «Սպարտակի» հետ[10]։ Թիմը նրա համար վճարել է 3 միլիոն եվրո[11]։

Նա թիմի կազմում իր առաջին հանդիպումը անցկացրել է 2008 թվականի օգոստոսի 23-ին՝ «Դինամոյի» դեմ խաղում։ Իվանը թիմի կազմում իր առաջին գոլը խփել է նոյեմբերի 28-ին՝ «Զենիթի» դեմ խաղում։

2009 թվականի հուլիսի 11-ին՝ «Ռոստովի» դեմ խաղում Իվանը ստացել է վնասվածք, որի պատճառով բաց է թողել 1 ամիս[12]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին Իվան Սաենկոն եղել է Ռուսաստանի երիտասարդական հավաքականի ավագը[13]։

Ռուսաստանի հավաքականի կազմում Սաենկոն իր դեբյուտը նշել է 2006 թվականի հոկտեմբերի 11-ին՝ Սանկտ Պետերբուրգում կայացած Էստոնիայի հավաքականի դեմ խաղում։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Առաջնություն Մրցաշրջան Լիգա Գավաթ Եվրոգավաթ Արդյունք
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Կարլսրուե II Բունդեսլիգա 2001/02 2 0 0 0 2 0
Արդյունք 2 0 0 0 0 0 2 0
Ֆակել Վորոնեժ Ռուսաստանի I դիվիզիոն 2002 13 4 0 0 13 4
Արդյունք 13 4 0 0 0 0 13 4
Կարլսրուե II Բունդեսլիգա 2002/03 29 6 1 0 30 6
2003/04 29 10 2 0 31 10
2004/05 26 5 3 1 29 6
Արդյունք 84 21 6 1 0 0 90 22
Նյուրնբերգ Բունդեսլիգա 2005/06 25 8 2 0 27 8
2006/07 32 9 6 1 38 10
2007/08 26 1 3 0 7 2 36 3
Արդյունք 83 18 11 1 7 2 101 21
Սպարտակ Ռուսաստանի Պրեմիեր լիգա 2008 8 0 1 0 6 1 15 1
2009 13 1 1 0 14 1
2010 10 0 0 0 0 0 10 0
Արդյունք 31 1 2 0 6 1 39 2
Կարիերայի արդյունք 213 44 19 2 13 3 245 49

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստան
Տարի Խաղ Գոլ
2006 1 0
2007 4 0
2008 8 0
Ընդհանուր 13 0

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գերմանիայի գավաթակիր - 2006/07
  • Ռուսաստանի առաջնության փոխչեմպիոն - 2009
  • Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր - 2008

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. Саенко переходит в «Нюрнберг»
  4. Саенко покинет «Нюрнберг»
  5. «Москва» и «Спартак» хотят приобрести Саенко
  6. Иван Саенко: "Рассматриваю предложение от «Рубина»
  7. Киевское «Динамо» интересуется Саенко
  8. «Герта» и «Гамбург» интересуются Саенко
  9. Спортивный директор дортмундской «Боруссии»: «Нам нравится универсализм Саенко»
  10. Саенко подписал контракт со «Спартаком»
  11. Nurnberger Zeitung: «Спартак» и «Нюрнберг» договорились о трансфере Саенко
  12. «Саенко выбыл из строя примерно на месяц». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  13. Капитанскую повязку доверили Саенко

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]