Իվան Մամախանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվան Մամախանով
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Հայաստան և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 26, 1996(1996-02-26)[1] (28 տարեկան)
Ծննդավայր Ivanteyevka, Մոսկվայի մարզ, Ռուսաստան
Դիրք պաշտպան
Պատանեկան կարիերա
?—2007 Ռուսաստան Պուշկինոյի ՄՊՄԴ
2007-2011 Ռուսաստան ԲԿՄԱ (Մոսկվա)]
2012-2013 Ռուսաստան Ստրոգինո
2013-2014 Ռուսաստան Սպարտակ (Մոսկվա)
2014 Ռուսաստան Լոկոմոտիվ (Մոսկվա)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2014-2015 Հայաստան Ուլիս 10 (0)
2015 Ռուսաստան Արմավիր 8 (0)
2016 Ռուսաստան Ռոդինա (Մոսկվա) սիրող.
2017 Ռուսաստան Մետալուրգ (Մոսկվա) սիրող.
2017-2018 Ռուսաստան Արարատ (Մոսկվա) 12 (0)
Ազգային հավաքական
Հայաստան Հայաստան (մինչև 21)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 24 հուլիսի, 2018:

Իվան Ռոմանի Մամախանով (փետրվարի 26, 1996(1996-02-26)[1], Ivanteyevka, Մոսկվայի մարզ, Ռուսաստան), հայ ֆուտբոլիստ, որը հանդես է գալիս պաշտպանի դիրքում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվան Մամախանովը ֆուտբոլով զբաղվել սկսել է Մերձմոսկովյան Պուշկինոյի մանկապատանեկան մարզադպրոցում, իսկ 11 տարեկանից մարզվել է Մոսկվայի ԲԿՄԱ-ի, «Ստրոգինոյի» և «Սպարտակի» մարզադպրոցներում։ 2014 թվականին խաղացել է «Լոկոմոտիվի» սիրողական թիմում։

2014 թվականի ամռանը տեղափոխվել է հայկական «Ուլիս», որի կազմում նշել է իր նորամուտը Հայաստանի առաջնությունում՝ 2014 թվականի օգոստոսի 10-ին մասնակցելով «Բանանցի» դեմ խաղին, որի ընդմիջմանը փոխարինել է Ալիկ Էլյազյանին[2]։ 2014/15 մրցաշրջանում նա անցկացրել է ընդհանուր առմամբ 10 հանդիպում Հայաստանի առաջնությունում և դարձել առաջնության բրոնզե մեդալակիր։ Հաջորդ մրցաշրջանում մասնակցել է Եվրոպայի լիգայի երկու հանդիպումների, ինչից հետո «Ուլիսի» մի խումբ ֆուտբոլիստների հետ տեղափոխվել է ռուսական «Արմավիր», որի կազմում անցկացրել է ութ հանդիպում Ֆուտբոլի ազգային լիգայում։

«Արմավիրից» հեռանալուց հետո Իվան Մամախանովը խաղացել է Մոսկվայի սիրողական ակումբներում, ինչպես նաև մարզվել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ։ 2016 թվականի գարնանը նախատեսել է տեղափոխվել վրացական «Գուրիա», բայց տրանսֆերը չի կայացել[3]։ 2017 թվականի հունիսին տեղափոխվել է Մոսկվայի «Արարատ»[4]։ 2017 թվականի հուլիսի 19-ին Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի առաջին տուրի՝ «Զորկի» ակումբի դեմ խաղում կատարել է իր նորամուտը թիմի կազմում[5]։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվան Մամախանովը խաղացել է Հայաստանի երիտասարդական հավաքականում[6]՝ այդ թվում մասնակցելով նաև 2017 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության նախընտրական փուլի երեք խաղերի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. ULISSES VS. BANANTS 1 — 0
  3. «Иван Мамаханов: Для поддержания формы тренируюсь в Локомотиве». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 26-ին.
  4. Еще три футболиста стали игроками московского «Арарата», в том числе Артак Алексанян
  5. Протокол № 1. «Зоркий» (Красногорск) — «Арарат» (Москва) 0- 3 (0- 3)
  6. «Иван Мамаханов: я всегда рад надевать футболку сборной Армении». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]