Իստմեյն (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իստմեյն
Բնութագիր
Երկարություն756
Ավազանի մակերես46 400 կմ²
ԱվազանՋեյմսի ծոց/Հյուսիսային Սառուցյալ օվկիանոս
Ջրահոսք
ԳետաբերանՋեյմսի ծոց
Գետաբերանի տեղակայումՋեյմս
Բարձրություն0 մ
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերRivière Opinaca?, Rivière à l'Eau Froide?, Eau Claire River (Eastmain)?, La Pêche River?, Rivière Saffray?, Rivière Tichégami? և Rivière Misask?
Ջրի մարմիններEastmain Reservoir?
ԵրկիրԿանադա
ԵրկրամասՔվեբեկ
ՋրահավաքJames Bay Basin?
Գետը Վիքիպահեստում
Իստմեյն գետի բնական ավազանը ներկայացված է դեղինով և նարնջագույնով, վերափոխված՝ նարնջագույնով։

Իստմեյն (ֆր.՝ Rivière Eastmain; անգլ.՝ Eastmain River), գետ Քվեբեկի հյուսիս֊արևմուտքում։ Երկարությունը 756 կմ, ակունքները գտնվում են մարզի կենտրոնում, իսկ գետը թափվում է Ջեյմսի ծոցը։ Իստմեյնը (անգլ.՝ East Main` արևելյան Մեյն) Ջեյմսի ծոցի արևելյան մասի հին անվանումն է։ Ավազանի մակերեսը 46400 կմ² է։ Գետի գետաբերանին գտնվում է հնդկական կրի ժողովրդի[1] Իստմեյն գյուղը։

Տեղանունություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետն իր անվանումը ստացել է Հուդզոնի ծոցի ընկերության բաժանմունքից Արևելյան Մեյնում, որտեղ ներառված են Հուդզոնի ծոցի արևելյան և հարավային ափերը։ Ընկերության ամենահին առևտրական կետը այստեղ հիմնադրվել է 1685 թվականին։

Հիդրոէներգետիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսած 1980-ական թվականներից ջրի մեծ մասը հեռացվում է գետից և ջրանցքներով թափվում Ջեյմսի ծոցի պրոեկտի, Ռոբերտ Բուրասի ջրամբարներից մեկը, որը պատկանում է Hydro-Québec ընկերությանը։ Այժմյան հոսքը նշանակալիորեն զիջում է բնականին, որի շնորհիվ գետը սկսել է ձմռանը սառցակալել։

Գետի վերին մասերում շարունակվում է հիդրոտեխնիկական կառուցումներ Ջեյմսի և Հյուսիսային Քվեբեկի մասին պայմանագրի շրջանակներում (1975 թվական)։ Հիմնականում Իստմեյն ջրամբարի հայելու մակերեսը կազմում է 600 կմ², իսկ Հէկ Իստմեյն-1 կստանա մինչև 900 մեգավատտ էներգիա։

Էկոլոգիական խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեկտոնի անխափան գործունեության ապահովման համար գետում ՀԷԿ Իստմեյն-1 կոնստրուկցիայում նախատեսվել են հատուկ ջրանցքեր, որոնցով ձուկը պետք է անցներ պատվարի անցում, սակայն փորձարկումների ժամանակ հայտնաբերվել է, որ ջրի հոսքի չափազանց մեծ արագությունները չեն թողնում ձկանը վեր բարձրանալ հոսքի ուղղությամբ[2]։.

Պրոեկտի քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իստմեյն գետի ավազանից ջրի փոխադրման պրոեկտի իրագործումը հասցրել է գետի ծանծաղեցման գետի ներքևի հոսանքում, որը առաջացրել է տեղաբնակների, այդ թվում՝ կրի հնդկացիների բողոքը[3]։.

Գետի ավազանում օգտակար բրածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իստմեյն գետի ավազանում գտնվում է ոսկու համանուն հանքավայրը (անգլ.՝ Eastmain), հանքաքարի պոտենցիալ պահուստներ, որի մեջ գնահատվում է 1015000 տոննա (ոսկու քանակ — 15 գ/տ)[4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Cree Nation of Eastmain
  2. «Fishway Optimization Validation | Tecsult». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.
  3. Death of Eastmain River - Ottertooth
  4. «Истмейн - Месторождения золота». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իստմեյն (գետ)» հոդվածին։