Իսպանիայի մշակութային կենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսպանիայի մշակութային կենտրոն
Տեսակարվեստի պատկերասրահ, մշակութային կենտրոն, պետական մարմին, թանգարան, գրադարան և ազատ հասանելիության հրատարակություն
Երկիր Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
ՏեղագրությունՄեխիկո
Կազմված էMuseo de Sitio del Centro Cultural de España en México? և Mediateca del Centro Cultural de España en México?
Պատկանում էSpanish Agency for International Development Cooperation?
Կայքccemx.org
Քարտեզ
Քարտեզ
Շինության ճակատը (Գուատեմալա փողոցի մուտքը)
Նոր թև (2012), Դոնսելենս փողոցի մուտքը
Տեսարան տանիքից

Իսպանիայի մշակութային կենտրոն (իսպ.՝ Centro Cultural de España) գտնվում է Մեխիկոյի պատմական կենտրոնում, Գուատեմալա փողոց, 18 հասցեում[1]։ Ուշ 1990-ականներին Սուրբ Աստվածամոր համբարձման մայր տաճարի ետևում գտնվող այս հին առանձնատունը ավերակ է եղել, մինչև Մեխիկոյի կառավարությունն այն զիջել է Իսպանիայի կառավարությանը։ Երբ վերանորոգման աշխատանքներն ավարտվել են, Իսպանիայի նոր մշակութային կենտրոնը 2002 թվականին վերաբացվել է Իսպանիայի թագավորի և Մեխիկոյի նախագահի կողմից[2]։

Տարածքը պատկանում էր Էռնան Կորտեսին, որն այն տրամադրել է իր ծառայակից կոնկիստադորներից մեկին[2]։ Տարիների ընթացքում այն փոփոխությունների է ենթարկվել` ծառայելով որպես իրավաբանական գրասենյակ, միջոցառումներ անցկացնելու վայր և խանութ[1]։ 1985 թվականին այն խիստ վնասվել է Մեխիկոյի երկրաշարժի պատճառով և լքված է եղել, մինչև իսպանական կառավարությունը ձեռք կբերեր այն 1997 թվականին։ Վայրն ընտրվել է այդ քաղաքում պատմական հուշարձանը պահպանելու իսպանական կառավարության ունեցած պարտականության արդյունքում[2]։ Իսպանացիները ձեռնարկել են շենքի լիարժեք վերականգնում[1]։

2012 թվականին կենտրոնն ընդլայնվել է դեպի Դոնսելես փողոց դուրս եկող թաղամաս, ձեռք բերել հավելյալ 4000 մ2, ներառյալ տերաս` տանիքում։ Ճարտարապետը Խավիեր Սանչեսն էր[3]։

Այս կենտրոնը կազմակերպում է մեքսիկացի և իսպանացի տարբեր արվեստագետների աշխատանքների ցուցահանդեսներ, ինչպես նաև` ներառում է երիտասարդների և փորձարառական արվեստագետների աշխատանքներ։ Բացի այդ, վերևի հարկում գործում է փոքրիկ սրճարան, իսկ ներքևի հարկում` հուշանվերների խանութ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Humphrey, Chris (2005). Moon Handbooks:Mexico City. Emeryville, CA: Moon Handbooks. էջ 38. ISBN 978-1-56691-612-7.
  2. 2,0 2,1 2,2 «Centro Cultural de España in Mexico» (Spanish). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. "Spain's Cultural Center", Architecture Daily

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսպանիայի մշակութային կենտրոն» հոդվածին։