Իսմետ Մունիշի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսմետ Մունիշի
ալբ․՝ Ismet Munishi
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ալբանիա և  Կոսովո
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 3, 1974(1974-10-03)[1][2] (49 տարեկան)
Ծննդավայր Գնիլանե, Gjilan District, ՀՍՖՀ
Հասակ 179 սմ
Քաշ 80 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Դրիտա (Գնիլանե)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1995-1996 Կոսովո Ֆլամուրտարի (Պրիշտինա)
1996-1997 Սլովենիա Մարիբոր 27 (1)
1998-1999 Թուրքիա Շեկերսպոր 37 (0)
1999-2000 Սլովենիա Մուրա 7 (0)
2000-2001 Իսրայել Մակկաբի (Գերցլիա) 10 (0)
2001-2002 Սլովենիա Կորոտան 4 (0)
2002-2003 Թուրքիա Կոջաելիսպոր 0 (0)
2003 Սլովենիա Շմարտնո 1928 1 (0)
2003-2004 Կոսովո Կոսովո (Պրիշտինա)
2004 Ալբանիա Լաչի
2005 Ուկրաինա Վորսկլա-Նեֆտեգազ 9 (0)
2006 Ալբանիա Բեսա 6 (0)
2006-2007 Կոսովո Տրեպչա'89
2007-2009 Կոսովո Վելազնիմի
Մարզչական կարիերա
2013-2014 Կոսովո Վուշտրիա
2015 Կոսովո Խայվալիա
2016-այժմ Կոսովո Դրիտա (Գնիլանե)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Իսմետ Մունիշի (ալբ․՝ Ismet Munishi, հոկտեմբերի 3, 1974(1974-10-03)[1][2], Գնիլանե, Gjilan District, ՀՍՖՀ), նախկին ֆուտբոլիստ Կոսովոյից, հանդես է եկել կիսապաշտպանի դիրքում։ «Դրիտա» (Գնիլանե) ակումբի գլխավոր մարզիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսմետ Մունիշին իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Կոսովոյի Պրիշտինա քաղաքի «Ֆլամուրտարի» ակումբում։ Թիմի հետ միասին դարձել է Կոսովոյի գավաթի խաղարկության հաղթող[3]։

Հետագայում խաղացել է սլովենական «Մարիբոր» ակումբում, որի կազմում երկու անգամ դարձել է Սլովենիայի չեմպիոն։ 1998 թվականին տեղափոխվել է թուրքական «Շեկերսպոր» ակումբ, որից հետո հանդես է եկել սլովենական «Մուրա», իսրայելական «Մակկաբի» (Գերցլիա), սլովենական «Կորոտան», թուրքական «Կոջաելիսպոր» և սլովենական «Շմարտնո» ակումբներում։ 2003/04 մրցաշրջանում խաղացել է Պրիշտինայի «Կոսովո» ակումբում[4]։ Հետագայում հանդես է եկել «Լաչի» ակումբի կազմում։

2005 թվականի գարնանը Իսմետ Մունիշին տեղափոխվել է Պոլտավայի «Վորսկլա-Նեֆտեգազ» ակումբ[5]։ Նրա հետ նույն ակումբում է խաղացել նույնպես Կոսովոյից Ալբան Դրագուշան։ Ուկրաինայի առաջնությունում Իսմետ Մունիշիի նորամուտը կայացել է 2005 թվականի ապրիլի 1-ին, երբ նա մասնակցել է Զապորոժիեի «Մետալուրգ» ակումբի դեմ խաղին (1:0)։ Պոլտավայի թիմի հիմնական կազմում իր վերջին խաղն Իսմետ Մունիշին անցկացրել է 2005 թվականի մայիսի 16-ին ընդդեմ Դոնեցկի «Շախտյորի» (0:1). նա մասնակցել է միայն հանդիպման առաջին խաղակեսին, ապա վնասվածքի պատճառով նրան փոխարինել են։ Բժիշկները նրա ոտքին դրել են վեց կար[6]։ 2006 թվականի հունվարին Իսմետ Մունիշին լքել է «Վորսկլան»[7]։ Նույն թվականին նա տեղափոխվել է «Բեսա» ակումբ, ապա սկսել է խաղալ Կոսվոյի «Տրեպչա'89» ակումբում։ 2007 թվականին Իսմետ Մունիշին տեղափոխվել է «Վելազնիմի»։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին Իսմետ Մունիշին խաղացել է Կոսովոյի հավաքականի կազմում, որը ճանաչված չէր որպես ՖԻՖԱ-ի ու ՈՒԵՖԱ-ի անդամ։ Մունիշին մասնակցել է Ալբանիայի հավաքականի դեմ խաղին (0:1)[8]։

Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2010-2011 թվականներին Իսմետ Մունիշին աշխատել է որպես գործակալ. մասնավորապես նա եղել է սլովենացի ֆուտբոլիստ Դարյան Մատիչի[9] և ալբանացի ֆուտբոլիստ Շպետիմ Բաբայի գործակալը[10]։

2013 թվականից մինչև 2014 թվականը Իսմետ Մունիշին գլխավորել է Կոսովոյի «Վուշտրիա» ակումբը։ 2015 թվականին երեք ամիս եղել է «Խայվալիա» ակումբի գլխավոր մարզիչը։ 2015 թվականի մայիսին Իսմետ Մունիշին թողել է պաշտոնը[11]։ 2016 թվականին նա դարձել է Գնիլանեի «Դրիտա» ակումբի գլխավոր մարզիչ։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սլովենիայի չեմպիոն (2) – 1996/97, 1998/99

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսմետ Մունիշին տիրապետում է յոթ լեզվի[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. Kosovo Cup 1995/96
  4. Kosovo 2003/04
  5. Новые лица «Ворсклы»: Исмет Муниши и Софьен Меллити (չաշխատող հղում)
  6. Муниши получил травму в матче с «Шахтёром»
  7. Муниши и Хроль покидают «Ворсклу»
  8. Kosovo vs. Albania (0:1) | National Football Teams
  9. Дариан Матич: «Я на 100 процентов уверен, что „Кривбасс“ останется в элите»
  10. Экс-игрок «Зари» выбирает между «Спартаком» и «Черноморцем»
  11. «Hajvalia, Ismet Munishi jep dorëheqjen». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 30-ին.
  12. «Дебатик Цурри - гламурный албанский рыцарь полтавских полей». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]