Իսլամիստների ապստամբություն Սիրիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսլամիստների ապստամբությունը Սիրիայում

Ավերածություները Համա քաղաքում
Թվական 1979 թվականի հունիսի 161982 թվականի փետրվարի 28
Վայր Սիրիա
Արդյունք Սիրիական կառավարության հաղթանակ
Ապստամբությունը ճնշվեց
Հակառակորդներ
Սիրիա Մուսուլման եղբայրներ
Հրամանատարներ
Սիրիա Հաֆեզ ալ-Ասադ
Ռիֆատ Ասադ
Իսսամ ալ Ատտար
Ադնան Սաիդ ալ Դին
Սաիդ Հավի
Կողմերի ուժեր
անհայտ է անհայտ է
Ռազմական կորուստներ
անհայտ է անհայտ է
Ընդհանուր կորուստներ
20 000 — 80 000 սպանված զինծառայողներ ու խաղաղ բնակիչներ

Իսլամական ապստամբությունը Սիրիայում, իսլամիստ-սուննիների զինված ելույթների շարքը, «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության գլխավորությամբ, որը տեղի է ունեցել Սիրիայում 1976-ից 1982 թվականներին։ Իսլամիստների հարձակումները ուղղված էին գլխավորապես իշխող կուսակցության՝ Բաաս կուսակցության դեմ, ինչպես նաև ընդդեմ մուսուլման-ալավիների, քանի որ երկրի նախագահն ու Բասս կուսակցության շատ պատասխանատու գործիչներ, Սիրիայի անվտանգության ուժերի ծառայողներ պատկանում էին այդ համայնքին։ Ապստամբության ավելի հայտնի դրվագներից մեկը դարձավ կառավարական զորքերի կողմից Համա քաղաքի գրոհը, ինչի հետևանքով, ըստ տարբեր աղբյուրների զոհվեցին 17-ից 40 հազար մարդ։

Մուսուլման եղբայրների առաջին բախումները Բաաս կուսակցության հետ սկսվեցին 1963 թվականի, երբ պետական հեղաշրջման արդյունքում Բաաս կուսակցությունը իշխանություն եկավ։ 1964 թվականին Մուսուլման եղբայրների գործունեությունը երկրում արգելվեց։ Շուտով 1976 թվականին Սիրիան օկուպացրեց Լիբանանը և հենց այդ թվականին տեղի ունեցան բարձրաստիճան սիրիացի-ալավիների սպանությունների շարք։ Այդ սպանություններում կառավարությունը մեղադրում էր Մուսուլման եղբայրներին։ 1979 թվականին Մուսուլման եղբայրները Հալեպում կազմակերպեցին մի քանի տասնյակ ռազմական ուսումնարանի ալավի-կուրսանտների սպանությունը։ Այդ իրադարձությունները դարձան լայնամասշտաբ ահաբեկչական գործունեության, որն ուղղված էր ընդդեմ բաասիստների ու ալավիների։ Հալեպում 1971-ից մինչև 1981 թվականների սպանվեց 300 մարդ, հիմնականում ալավիներ ու Բաաս կուսակցության անդամներ։

1980 թվականի մարտին ամբողջ Սիրիայում որոտաց զանգվածային փողոցային ցույցերի ալիքը, հաճախ վերաճելով ոստիկանների հետ բախման։ Ցույցերին մասնակցում էին ինչպես իսլամիստները, այնպես էլ աշխարհիկ կազմակերպությունները։ Իշխանությունները պատասխանեցին զորքերի օգնությամբ ցույցերի ճնշմամաբ, որն էլ իրականացվում էր զրահատեխնիկայի ու ուղղաթիռների աջակցությամբ։

Իսլամիստների ու պահպանողականների հիմնական հենակետը Համա քաղաքն էր։ 1982 թվականին կառավարական զորքերը գրավեցին հեղափոխական քաղաքը։ Համայի գրավումից հետո Մուսուլման եղբայրների ակտիվ գործունեությունները դադարեց։

Գրականությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Carré, Olivier and Gérard Michaud. Les Frères musulmans : Egypte et Syrie (1928—1982). Paris: Gallimard, 1983.
  • Seale, Patrick, Asad, the Struggle for the Middle East, University of California Press, 1989.