Հաֆեզ ալ-Ասադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հաֆեզ ալ–Ասադ
արաբ․՝ حافظ الأسد ‎‎
Hafez al-Assad.jpg
Սիրիա 10-րդ նախագահ
Ստանձնեց պաշտոնը՝ Հուլիսի 17, 2000
Լքեց պաշտոնը՝ Պաշտոնատեր
Կուսակցություն՝ ԲԱԱՍ կուսակցություն
Նախորդող՝ Ահմադ ալ-Խատիբ
Հաջորդող՝ Բաշշար Հաֆեզի ալ-Ասադ
Ծննդյան օր՝ 1930թ. հոկտեմբերի 6
Ծննդավայր՝ Կարդահա
Վախճանի օր՝ 2000թ. հունիսի 6 (69 տարեկան)
Վախճանի վայրը՝ Դամասկոս, Սիրիա
Ամուսին ՝ Անիսա ալ-Ասադ
Երեխաներ՝ զավակներ` Բասիլ, Բաշշար, Մեջիդ և Մահեր դուստր` Բուշրա
Հայր՝ Ալի Սուլեյման
Մայր՝ Նասա

Հաֆեզ ալ-Ասադ (արաբ․՝ حافظ الأسد‎‎‎, 1930թ. հոկտեմբերի 6 - 2000թ. հունիսի 6), Սիրիացի ռազմական, պետական և քաղաքական գործիչ, Սիրիայի Զինված ուժերի գեներալ, պաշտպանության նախարար (1966—1972), Սիրիայի վարչապետ (1970—1971), Սիրիայի 15-րդ նախագահը (1971—2000)։

Կենսագրություն[խմբագրել]

Հաֆեզ ալ-Ասադը ծնվել է 1930թ. հոկտեմբերի 6-ին Լաթակիա քաղաքի մոտ գտնվող փոքր Կարդահա գյուղում, բազմազավակ գյուղական ընտանիքում։ Ի ծնե ազգանունը եղել է ալ-Վահշ։[1][2][3]

1946թ.-ից ԲԱԱՍ կուսակցության անդամ։

1955թ. ավարտել է Հալեպի ռազմական ավիացիայի ուսումնարանը, այնուհետև պրակտիկա անցել ԽՍՀՄ-ում` Ղրղզստանի Քանդ քաղաքում։ Միացյալ Արաբական Հանրապետության կազմավորումից հետո ոգործուղղվել է Կահիրե, որտեղ ծառայել է որպես ռեակտիվ կործանիչների ստորաբաժանման հրամանատար։ Հանդես եր գալիս Եգիպտոսի հետ միության դեմ, և այդ պատճառով հեռացվել զինված ուժերից։

1963թ. մասնակցել է ռազմական հեղաշռջմանը, որի շնորհիվ տապալվեց սիրիական նախկին կառավարությունը։

1964-1970թթ. եղել է Ռազմաօդային և Հակաօդային զորքերի հրամանատար, 1966թ.-ից նաև հանդիսանում էր Սիրիայի պաշտպանության նախարար։

1970թ. նոյեմբերի 16-ին, հեղաշռջման հետևանքով հեռանում է նախագահ Սալախ Ջադիդը, և 1971թ. մարտի 12-ին ալ-Ասադը դառնում է Սիրիայի նոր նախագահը։

Հաֆես Ասադի իշխանությունը փաստացի բռնապետություն էր հանդիսանում, սակայն նա առաջինը ստաբիլաացրեց երկրի քաղաքական համակարգը` մի շարք հեղաշռջումներից հետո, որոնք տեղի ունեցան Սիրիայում մինչ իր իշխանության գալը։ Գլխավորես ԲԱԱՍ կուսակցության սիրիական բաժանմունքը։ Իր իշխանության տարիներին Սիրիան ձգտում եր սահմանափակել Իսրայելի ազդեցությունը տարածաշրջանում։

Հաֆեզ ալ-Ասադը վախճանվում է 2000թ. հունիսի 6-ին Դամասկոսում։ Իրեն հաջորդում է րի որդի Բաշշար Հաֆեզի ալ-Ասադը։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Bengio, Offra (ed.) (1998)։ Minorities and the State in the Arab World, 135։ ISBN 978-1555876470։ 
  2. Jessup, John E. (1998)։ An Encyclopedic Dictionary of Conflict and Conflict Resolution, 1945-1996։ Westport, CT: Greenwood Press, 41։ 
  3. Великие правители XX века. Авторы-составители Островцов А. А., Островцова М. А. — М.: Мартин, 2002 — 28 с.