Իսա Տրաորե դը Բրահիմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսա Տրաորե դը Բրահիմա
Ծնվել էմարտի 26, 1962(1962-03-26) (62 տարեկան)
ԾննդավայրԱբիջան, Կոտ դ'Իվուար
Քաղաքացիություն Բուրկինա Ֆասո[1]
Մասնագիտացումկինոռեժիսոր

Իսա Տրաորե դը Բրահիմա (ֆր.՝ Issa Traoré de Brahima, մարտի 26, 1962(1962-03-26), Աբիջան, Կոտ դ'Իվուար), բուրկինաֆասոցի կինոռեժիսոր։

Իսա Տրաորե դը Բրահիման ծնվել է 1962 թվականի մարտի 26-ին Կոտ դ՛Իվուարի Աբիջան քաղաքում՝ ունենալով Բուրկինա Ֆասոյի քաղաքացիություն։ Սովորել է հայրենի երկրի մայրաքաղաք Ուագադուգուի կինեմատոգրաֆիայի աֆրիկյան ինստիտուտում, որն ավարտել է 1985 թվականին։ Սովորելու ընթացքում՝ 1982-1985 թվականներին միաժամանակ աշխատել է Atelier du Théatre Burkinabè թատերախմբում՝ որպես կատակերգակ դերասան։ Այնուհետև ուսանել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում՝ Conservatoire Libre du Cinéma Français համալսարանում։

Վերադառնալով հայրենիք՝ Դանի Կույատեի և Սեկու Տրաորեի հետ համատեղ հիմնել է Sahelis Productions պրոդյուսերական ընկերությունը[2]։ Նրանց թողարկած Bilakoro կարճամետրաժ կինոնկարն արժանացել է Ամյենի 1998 թվականի միջազգային կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակին[3]։

Իսա Տրաորե դը Բրահիման գտնում է, որ ֆիլմերը կարևոր դեր են խաղում քաղաքական քարոզչության բնագավառում՝ ծառայելով որպես պայքարի միջոց։ Նա հայտարարում է, որ իր գործը դիտումներ կատարելն է, և հանդիսատեսն է, որ եզրահանգումներ պիտի կատարի[4]։

Ընտրյալ ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Le Monde Est un Ballet («Աշխարհը բալետ է») (2006)
  • Femmes du Sahel (2004) վավերագրական
  • Siraba, la grande voie (2001) գեղարվեստական (104'), 35մմ, գունավոր
  • Afrique réseau 2000 (2001) վավերագրական
  • La rencontre («Հանդիպում») (համահեղինակ՝ Սեյդու Բուրո, 2001) վավերագրական
  • Boubou l'intrus («Կարգազանց Բուբուն») (1998), գեղարվեստական (կարճամետրաժ)
  • Gombèle (1994), գեղարվեստական (27')
  • Bilakoro (համահեղինակներ՝ Դանի Կույատե և Սեկու Տրաորե, 1989), գեղարվեստական (15'), 16մմ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.sahelis.com/en/issa-traore-de-brahima.php
  2. (Ֆրանսերեն) "L'historique de la société SAHELIS Productions" SAHELIS Productions
  3. (Ֆրանսերեն) Guetabamba, F., "Burkina Faso: XVIIIe Fespaco: Traoré Issa de Brahima, un jeune réalisateur qui promet" AllAfrica, 20 februari 2003
  4. Anoumou Amekudji (2009 թ․ օգոստոսի 27). «Entretien avec Issa Traoré de Brahima, cinéaste burkinabé». Cineafrique. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 13-ին.