Ինչպես ջուրը շոկոլադի համար (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինչպես ջուրը շոկոլադի համար
իսպ.՝ Como agua para chocolate
Երկիր Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Ժանրռոմանտիկ ֆիլմ, դրամա, մոգական ռեալիզմ և մելոդրամա
ԹեմաՄեքսիկական հեղափոխություն
ՀիմքԻնչպես ջուրը շոկոլադի համար
Թվականապրիլի 16, 1992[1] և օգոստոսի 26, 1993[2]
Լեզուիսպաներեն
ՌեժիսորԱլֆոնսո Արաու[3][4][5][…]
ՊրոդյուսերԱլֆոնսո Արաու
Սցենարի հեղինակԼաուրա Էսկիվել
ԴերակատարներՄարկո Լեոնարդի[3][5][6][…], Լումի Կավասոս[3][5][6][…], Ռեխինա Տորնե, Մարիո Իվան Մարտինես, Ադա Կառասկո, Յարելի Արիսմենդի, Խոակին Գառիդո, Մարգարիտա Իսաբել, Դավիդ Օստրոսկի, Բրիժիտ Ալեքսանդր և Արսելիա Ռամիրես
ՕպերատորԷմանուել Լյուբեցկի
ԵրաժշտությունԼեո Բրաուեր
ՄոնտաժԿառլոս Բոլադո
Պատմվածքի վայրՄեքսիկայի Միացյալ Նահանգներ
Տևողություն113 րոպե
Պաշտոնական կայքէջ

«Ինչպես ջուրը շոկոլադի համար (ֆիլմ)» (իսպ.՝ Como Agua Para Chocolate, անգլ.՝ Like Water for Chocolate), Ալֆոնս Առաուի կինոֆիլմը։ Վեպի էկրանիզացիան հեղինակը մեքսիկացի բանաստեղծ Լաուրա Էսքիվելն է[7]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիտան և Պեդրոն սիրահարվում են միմյանց։ Պեդրոն հոր հետ գնում է Տիտայի մոր մոտ խնամախոսության։ Դոնյա Էլենան հետևելով ընտանեկան ավանդույթին, որ կրտսեր զավակը պետք է պահի մորը մինչ նրա մահը, մերժում է նրանց։ Փոխարենը, նա առաջարկում է Տիտայի ավագ քրոջը՝ Ռոսաուրային։ Պեդրոն Տիտային մոտ գտնվելու համար համաձայնում է։ Դոնյա Էլենան զգուշացնում է Տիտային, որ նրան չի կարելի մոտենալ Պեդրոյին։ Հարսանեական ուտեստներ պատրաստելու ընթացքում Տիտան լաց է լինում և արցունք է թափում տորթի խմորի մեջ։ Հյուրերը դրանից թունավորվում են, իսկ Տիտայի մայրը մտածում է, որ նա դիտավորյալ փսխադեղ է ավելացրել, որպեսզի փչացնի քրոջ հարսանիքը։ Որոշ ժամանակ անց Ռոսաուրան և Պեդրոն ունենում են Ռոբերտո անունով տղա, սակայն Ռոսաուրան կաթ չի ունենում, որպեսզի կերակրի որդուն։ Այդ իսկ պատճառով Տիտան իր կաթով է կերակրում երեխային, ինչը առիթ է հանդիսանում Պեդրոյի և Տիտայի հաճախակի հանդիպմանը։ Դոնյա Էլենան սկսում է կասկածել, որ ամեն բան կարգին չէ և Պեդրոյին, Ռոսաուրային և Ռոբերտոյին ուղարկում է Սան Անտոնիո իր եղբոր մոտ։ Այնտեղ Ռոբերտոն զրկվում է Տիտայի կաթից և մահանում է սովից։ Տիտան իմանալով այդ մասին ընդարմացվում է և Դոնյա Էլենան նրան ուղարկում է նրան հոգեբուժարան։ Բժիշկ Բրաունը սիրահարվում Տիտային և որոշում պահել իր տանը։ Որոշ ժամանակ անց Տիտան ուշքի է գալիս։ Այդ ժամանակ ագարակի վրա, որտեղ ապրում է Դոնյա Էլենան, հարձակվում են հեղափոխականները և սպանում նրան։ Դոնյա Էլենան տունը թողել էր Ռոսաուրային և նա տեղափոխվում է Պեդրոյի հետ։ Տիտան կրկին վերադառնում է նրանց մոտ։ Այնուհետև Ռոսաուրան ունենում է դուստ Էսպերանսային և իմանում, որ այլևս չի կարող ծննդաբերել։ Պեդրոն դավաճանում է նրան Տիտայի հետ։ Ռոսաուրան զրկում է Տիտային մոտենալ դստերը, սպառնալով, որ կվռնդի տնից։ Տիտան իմանում է, որ քույրը ուզում է շարունակել ընտանեկան ավանդույթը և թույլ չտալ, որ իր դուստրը ամուսնանա։ Որոշ ժամանակ անց Ռոսաուրան անմարսողությունից մահանում է։ Մի քանի տարի անց Էսպերանսան ամուսնանում է և հեռանում տնից։ Իսկ Պեդրոն և Տիտան մահանում են տանը հրդեհից։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեհինա Տորնե - Էլենա, Տիտայի մայրը
  • Լումի Կամասոս - Տիտա
  • Մարկո Լեոնարդի - Պեդրո
  • Մարիո Իվան Մարտինես - բժիշկ Բրաուն
  • Ադա Քարասկո - Նաչա
  • Յարելի Արիսմենդի - Ռոսաուրա
  • Կլոդետ Մայե - Հերտրուդա
  • Փիլար Արանդա - Չենչա

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեքսիկական ակադեմիան արժանացրել է ռոմանտիկ նկարը մի քանի Արիելի մրցանակի (այդ թվում որպես ամենալավ ֆիլմ առաջադրումը)[8]։ Բացի այդ ֆիլմը առաջադրվել է Ոսկե գլոբուսի 51-րդ արարողությունում,(ամենալավ օտարալեզու ֆիլմ)[9] և առաջ է քաշվել անգլիական BAFTA մրցանակի հայցմանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. Lexicon of international films (գերմ.)Zweitausendeins.
  3. 3,0 3,1 3,2 http://stopklatka.pl/film/przepiorki-w-platkach-rozy
  4. http://www.imdb.com/title/tt0103994/
  5. 5,0 5,1 5,2 http://www.adorocinema.com/filmes/filme-44224/
  6. 6,0 6,1 http://www.imdb.com/title/tt0103994/fullcredits?ref_=tt_cl_sm
  7. Neibylski Dianna C. Heartburn, Humor and Hyperbole in Like Water for Chocolate // Performing Gender and Comedy: Theories, Texts and Contexts / Shannon Hengen E.. — Psychology Press, 1998. — Vol. IV. — P. 179—198. — 279 p. — (Studies in humor and gender). — ISBN 9056995391
  8. «XXXIV 1992» (իսպաներեն). Ариэль. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.
  9. «Like Water For Chocolate» (անգլերեն). Золотой глобус. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]