Ինգուշներ
| Ինգուշներ | ||||||||||||||||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Ընդհանուր քանակ | ||||||||||||||||||||||||||||||
|
1 մլն |
||||||||||||||||||||||||||||||
| Բնակեցում | ||||||||||||||||||||||||||||||
|
||||||||||||||||||||||||||||||
| Լեզու(ներ) | ||||||||||||||||||||||||||||||
| ինգուշերեն | ||||||||||||||||||||||||||||||
| Հավատք(ներ) | ||||||||||||||||||||||||||||||
| իսլամ |
Ինգուշները (ինքնանվանում՝ Գայգայ ինգուշ. ГIалгIай) վայնախյան ազգ է Հյուսիսային Կովկասում: Խոսում են հյուսիսկովկասյան ընտանիքի նախյան խմբի ինգուշերեն լեզվով, գիրը կիրիլականի հիման վրա է: Ընդհանուր թիվը աշխարհում մոտավորապես 700 հազար մարդ է[3], որոնցից 525 հազարը ապրում են Ռուսաստանի Դաշնությունում, հենց Ինգուշեթիայում ապրում է ազգի հիմնական մասը՝ 436 հազար մարդ(ըստ 2009 թ.)[4][4]:
Հյուսիսային Օսիայի Պրիգորոդնիյ շրջանում ապրում է 38 հազար ինգուշ: Ռուսաստանից դուրս՝ Ղազախստանում — 35 հազար, Թուրքիայում — 30 հազար, Սիրիայում — 20 հազար, Լիբանանում — 20 հազար և Հորդանանում — 20 հազար մարդ:
Բացի այդ Թուրքիայում և Մերձավոր Արևելքի այլ երկրներում ապրում է ինգուշների մի ենթախումբ — ղարաբոէլաղները (օրսթհոյները), որոնք մոտավորապես 350 հազար մարդ են կազմում: Երբեմն նրան առանձին էթնոս են համարում[5]: Ռազմասեր ղարաբուլաղերնը մինչև XIX-րդ դարի վերջը զբաղեցնում էին Թերեքա-սունժենյան դաշտավայրի հողերը:
Կովկասյան պատերազմի ավարտումից հետո ղարաբուլաղների 2/3 մասը, այլ կովկասյան մուսուլմանական ժողովուրդների հետ, տեղափոխվել են Օսմանյան կայսրություն և առաջացրել մուհաջիրական շարժումը: Ղարաբուլաղների մնացած մասը ձուլման է ենթարկվել ինգուշների և չեչենների կողմից: Ղարաբուլաղների մայրենի լեզուն ինգուշերենն է: Այդպիսով, ղարաբուլաղների հետ ինգուշների քանակը ամբողջ աշխարհում կազմում է 1 միլիոն մարդ:
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 2002 թվականի Համառուսաստանյնա մարդահաշիվ (ռուս.)
- ↑ Агентство Республики Казахстан по статистике
- ↑ Прошин Н. И. Энциклопедия «Народы мира». — М.: 2009. (ռուս.)
- ↑ 4,0 4,1 На 01.01.2009 по данным Госкомстата Российской Федерации (ռուս.)
- ↑ Танкиев А. Х. Ингуши. Саратов 1998. (ռուս.)