Ինամ Քերիմով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինամ Քերիմով
 
Կրթություն՝ Richmond High School?, Բաքվի պետական համալսարան, Ռոբերտ Շումանի անվան համալսարան, Փարիզ Սորբոնի համալսարան, Ստրասբուրգի համալսարան և Փարիզի համալսարան
Գիտական աստիճան՝ Իրավաբանական գիտությունների դոկտոր
Մասնագիտություն՝ պետական ծառայող և քաղաքական գործիչ
Ծննդյան օր հունիսի 6, 1977(1977-06-06) (46 տարեկան)
Ծննդավայր Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ադրբեջան

Ինամ Իմդադ օղլի Քերիմով (ադրբ.՝ İnam İmdad oğlu Kərimov, հունիսի 6, 1977(1977-06-06), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի քաղաքական գործիչ և իրավաբան, Ադրբեջանի գյուղատնտեսության 5-րդ նախարար[1];

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինամ Քերիմովը ծնվել է 1977 թվականի հունիսի 6-ին, Բաքվում։ 1984-1994 թվականներին սովորել է Պիշավարիի անվան հումանիտար գիմնազիայում։ Ինամ Քերիմովը 1994 թվականից մինչև 1995 թվականը ուսումը շարունակել է ԱՄՆԻնդիանայի նահանգում ՝"Richmond High School"-ում։ 1995 թվականին ընդունվել է Բաքվի պետական համալսարանի միջազգային իրավունքի ֆակուլտետ։ 1998-2000 թվականներին սովորել է Ֆրանսիայի Ստրասբուրգի համալսարանի իրավաբանության ֆակուլտետում։ 2000-2002 թվականներին նա ստացել է մագիստրոսի կոչում իրավունքի մասնագիտության մեջ Ֆրանսիայի Սորբոնի համալսարանում։

Ինամ Քարիմովը ստացել է Իրավագիտության դոկտորի աստիճան Սորբոնայի համալսարանում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2002-2004 - Ադրբեջանի նախագահի աշխատակազմում խորհրդական,
  • 2004-2012 - Ադրբեջանի նախագահի աշխատակազմում ավագ խորհրդական,
  • 2005-2012 - Ադրբեջանի Կոռուպցիայի դեմ պայքարի Հանձնաժողովի քարտուղար,
  • 2012-2018 - Ադրբեջանի նախագահին առընթեր Քաղաքացիների սպասարկման և սոցիալական նորարարությունների պետական գործակալության նախագահ[2],
  • 2018 - Ադրբեջանի Հանրապետության Նախագահ Իլհամ Ալիևի 2018 թվականի ապրիլի 21-ի հրամանագրով Ինամ Քարիմովը նշանակվել է Ադրբեջանի գյուղատնտեսության նախարար[3];

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ինամ Իմդադ օկլի Քերիմով
  2. «qanun.az». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 8-ին.
  3. «Ադրբեջանի Հանրապետության Նախագահի հրամանագր». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 8-ին.