Իմպալա (կարտոֆիլի սորտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Իմպալա», կարտոֆիլի սորտ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմատը փնջաձև է, արագ զարգացող, լավ տերևակալված փրերով։ Ցողունները՝ կանաչավուն։ Տերևները կենտ փետրաձև են, կտրտված։ Ծաղկաբույլը կազմված է 2–4 ոլորքներից, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է 4–5 ծաղկից։ Պալարները երկարավուն են, էլիպսաձև, թույլ զարգացած աչքերով, մաշկը և պտղամիսը՝ բաց դեղին գույնի։

Վաղահաս սորտ է։ Բերքատվությունը՝ 400–450 ց/հա։ Դիմացկուն է տերևների գանգրոտություն, պալարների ֆիտոֆտորոզ հիվանդությունների նկատմամբ։ Թույլ վարակվում է տերևների ֆիտոֆտորոզով։ Ունի լավ համային հատկություններ։

Մշակվում է նաև Հայաստանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։