Իմաստության գաղտնիքը
Իմաստության գաղտնիքը անգլ.՝ The Better Part of Wisdom | |
---|---|
Հեղինակ | Ռեյ Բրեդբերի |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Ստեղծման տարեթիվ | 1975 |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակման տարեթիվ | սեպտեմբերի 6, 1976 |
Իմաստության գաղտնիքը (անգլ.՝ The Better Part of Wisdom), Ռեյ Բրեդբերիի 1975 թվականին գրած պատմվածքն է։ Առաջին անգամ հրատարակվել է «Harper’s Weekly» ամսագրում 1976 թվականի սեպտեմբերի 6-ին, նույն թվականին ստեղծվում է «Մինչև ուշ գիշեր» ժողովածուն(անգլ.՝ Long After Midnight)։ Ապագայում ստեղծում է մի քանի ժողովածուներ, որոնցից նշանավոր է «Պատմություն Ռեյ Բրեդբերի» (անգլ.՝ The Stories of Ray Bradbury; 1980 թվականին կազմված 100 պատմություններից։ Բացի այդ արտատպվել է նաև «After Stonewall: A Critical Journal of Gay Liberation» (1977, № 4)[1] ամսագրում։
Ստեղծման պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Սկզբում՝ Ռեյ Բրեդբերին գրել է համանուն պիես՝ մեկ գործողությամբ։ Դրա մի մասի հիմքում ընկած են Բրեդբերիի՝ Իռլանդիայում եղած ժամանակ՝ «Մոբի Դիկ» ֆիլմի սցենարի և նկարահանումների ընթացքում ստացած տպավորությունները։ 2010 թվականին պիեսը բեմադրվել է Լոս Անջելեսում՝ գրողի 90-ամյա հոբելյանի նվիրված միջոցառմանը՝ դերասաններ Ջեյմս Կրոմվելի և Դևեր Շեյմուսի մասնակցությամբ[2]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեց իռլանդացին՝ բժիշկներից իմանալով, որ իրեն հաշված օրեր են մնացել ապրելու, ուղևորվում է հրաժեշտ տալու Մեծ Բրիտանիայի տարբեր քաղաքներում ապրող իր հարազատներին և առանց նախազգուշացման այցելում է թոռանը։ Տեսնելով Թոմի հարմարավետ կահավորված բնակարանը՝ ծերունին ենթադրում է, որ նա ինչ-որ աղջկա հետ է ապրում։ Բայց պարզվում է, որ Թոմն ապրում է Ֆրենկ անունով ինչ-որ երիտասարդի հետ։ Թոմի՝ պապու հետ հանդիպմանը չխանգարելու համար, Ֆրենկը բնակարանից դուրս է գալիս։ Տեսածից ցնցված՝ ծերունին պատմում է թոռանը, որ իր կյանքի ամենավառ և տպավորիչ հուշն իր կարճատև ընկերությունն էր շրջիկ կրկեսից 12-ամյա մի տղայի հետ։ Վաղ առավոտյան, ծերունին շոյելով թոռնիկի գլուխը, տանից դուրս է գալիս, և Ֆրենկին խնդրում ուշադիր լինել Թոմի նկատմամբ։ Ֆրենկը մոտենում է քնած Թոմին և իր ներքին ձայնը, կարծես, հուշում է դիպչել այնտեղ, որտեղ հինգ րոպե առաջ դիպել էր պապի ձեռքը։
Քննադատների ընկալումը[խմբագրել | խմբագրել կոդը]
Քննադատ Ռալֆ Սպերին «Best Sellers» (դեկտեմբեր, 1976) ամսագրում մեկնաբանելով Բրեդբերիի «Կեսգիշերից մի փոքր անց» ժողովածուն՝ նշել է, որ «Իմաստության գաղտնիքը» պատմվածքը երբևէ իրեն հանդիպած ամենազգացմունքային, տպավորիչ ստեղծագործությունն է նույնասեռականության մասին։
Ռուսերեն թարգմանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բրեդբերիի պատմվածքը անգլերենից ռուսերեն թարգմանել է Նորա Գալը 1977 թվականին[3]։ Այն թարգմանչի կյանքի ընթացքում մնացել է անտիպ։ Ըստ Նորա Գալի թոռան՝ գրականագետ և գեյ-ակտիվիստ Դմիտրի Կուզմինի, «տատիկս ինձ նույնպես թողել է զուտ անձնական կտակ՝ Բրեդբերիի «Իմաստության գաղտնիքը» պատմվածքը, գավառական մի պապիկի մասին, որը նախքան մահանալը եկել էր մայրաքաղաք, որպեսզի այցելի իր սիրելի թոռանը և հայտնաբերեց, որ իր թոռը ապրում է տղայի հետ. նա այն թարգմանեց 1977 թվականին, երբ ես ութ տարեկան էի, դրեց դարակի մեջ, և ես այն այնտեղից հանեցի 1991 թվականին՝ նրա մահից հետո, և այն հրապարակեցի ռուսական երկրորդ գեյ ամսագրի (РИСК) առաջին համարներից մեկում[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Jonathan R. Eller, William F. Touponce. Ray Bradbury: The Life of Fiction — Kent State University Press, 2004. — P. 488. (անգլ.)
- ↑ Michael White. Bradbury Chases Martians // Bloomberg News, September 2, 2010. (անգլ.)
- ↑ Библиография Норы Галь Արխիվացված 2014-04-16 Wayback Machine // Мемориальный сайт Норы Галь
- ↑ Дмитрий Кузьмин: «Свободная любовь — неотъемлемая часть свободы» / Интервью Валерию Печейкину // «Квир», 2011, № 92.