Իհսմյաե (Տալլին)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաքային շրջան
ԵրկիրԷստոնիա Էստոնիա
ԵնթարկումՀաբերստի շրջանային իշխանություններին
Խոսվող լեզուներԷստոներեն
Բնակչություն852 մարդ (1/հունվար/2008 թ.)
Իհսմյաե (Տալլին) (Էստոնիա)##
Իհսմյաե (Տալլին) (Էստոնիա)

Իհսմյաե (էստ․՝ Õismäe), թաղամաս Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի Հաբերստի շրջանում։ Թաղամասը սկսում է բացօդյա թանգարանի մոտից և շարունակվում դեպի Րաննամիհզա փողոց (էստ․՝ Rannamõisa tee) և հիմնականում պատված է սաղարթախիտ ծառերով։ 2008 թ.-ի հունվարի 1-ի մարդահամարի տվյալներով թաղամասի բնակչությունը կազմել է 852 մարդ[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իհսմյաեն նախկինում հայտնի էր նաև գերմանական Հայսե Նեյմ (գերմ.՝ Heise Nehm) անունով։ 1646 թ.-ի գերմանական վավերագրություններում հիշատակվում են Հայսե Նեյմի մարգագետինները (գերմ.՝ Heuschlag Heise Nehm).Իհսմյաեի արևելյան հին հատվածը Տալլինին է միացվել 1958 թ.-ին, իսկ մյուս մասը՝ 1975 թ.-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]