Իգոր Բաբուշկին
Իգոր Բաբուշկին | |
Կրթություն՝ | Մոսկվայի բարձրագույն ռազմական հրամանատարական ուսումնարան և Golitsyn Frontier Institute? |
---|---|
Մասնագիտություն՝ | իրավաբան |
Ծննդյան օր | ապրիլի 5, 1970 (54 տարեկան) |
Ծննդավայր | Ռիբինսկ, Յարոսլավլի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Պարգևներ | |
Իգոր Բաբուշկին (ապրիլի 5, 1970, Ռիբինսկ, Յարոսլավլի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս պետական և քաղաքական գործիչ։ 2019 թվականի հունիսի 5-ին նշանակվել է Աստրախանի մարզի նահանգապետի պաշտոնակատար։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իգոր Բաբուշկինը ծնվել է 1970 թվականի ապրիլի 5-ին, Յարոսլավլի մարզի Ռիբինսկ քաղաքում[1].
Դպրոցից հետո ընդունվել Է Մոսկվայի բարձրագույն ռազմահրամանատարական ուսումնարան, որն ավարտել է 1992 թվականին։
1992 թվականից մինչև 2012 թվականը ծառայել է Ռուսաստանի զինված ուժերում և Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության ստորաբաժանումներում։ Ավարտել է Հատուկ շինարարության դաշնային գործակալության ծառայությունը՝ գնդապետի շքանշանով[1]։
2002 թվականին լրացուցիչ կրթություն է ստացել Ռուսաստանի Դաշնության Գոլիցինի սահմանապահ ինստիտուտի իրավագիտության ֆակուլտետում։ Ավարտել է նաև ինստիտուտի կառավարման, տնտեսագիտության և նորարարության բաժինները[1]։
2013 թվականի հունվարին զբաղեցրել է Պետական գույքի կառավարման դաշնային գործակալության ղեկավարի տեղակալի պաշտոնը։ Նա համակարգում էր պետական գանձարանը, պաշտպանության և անվտանգության ոլորտում դաշնային իշխանությունները և կազմակերպությունները, արդյունաբերական կազմակերպությունների և արտերկրյա գույքի, արդյունաբերական համալիր կազմակերպությունների ղեկավարումը[1]։
2018 թվականի սեպտեմբերին նշանակվել է Հյուսիս-կովկասյան դաշնային օկրուգի ՌԴ նախագահի՝ Ալեքսանդր Մատովնիկովի լիազոր ներկայացուցչի տեղակալ[1]։
2019 թվականի հունիսի 5-ից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով նշանակվել է Աստրախանի մարզի նահանգապետի պաշտոնակատար[2]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարբեր տարիներին ստացել է պետական պարգևներ և տարբերանշաններ։ Պարգևատրվել Է Արիության շքանշանով[1]։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է։ Ունի դուստր[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «Биография Игоря Бабушкина». ТАСС. 2019 թ․ հունիսի 5. Վերցված է 2019 թ․ հունիսի 18-ին.
- ↑ Шереметьева, Инна. (2019 թ․ հունիսի 5). «Врио губернатора Астраханской области Игорь Бабушкин: биография». Կոմսոմոլսկայա պրավդա. Վերցված է 2019 թ․ հունիսի 18-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իգոր Բաբուշկին» հոդվածին։ |
|