Ժուան Սուարեշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժուան Սուարեշ
պորտ.՝ João Soares
 
Կուսակցություն՝ Սոցիալիստական կուսակցություն
Կրթություն՝ Լիսաբոնի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և գրող
Ծննդյան օր օգոստոսի 29, 1949(1949-08-29) (74 տարեկան)
Ծննդավայր Լիսաբոն, Պորտուգալիա
Քաղաքացիություն  Պորտուգալիա
Ի ծնե անուն պորտ.՝ João Barroso Soares[1]
Հայր Mário Soares?
Մայր Maria Barroso?
 
Պարգևներ

Ժուան Բարրոզու Սուարես (պորտ.՝ João Soares, օգոստոսի 29, 1949(1949-08-29), Լիսաբոն, Պորտուգալիա), պորտուգալացի քաղաքական և պետական գործիչ։ Պորտուգալիայի մշակույթի նախարար (2015-2016) և Լիսաբոնի քաղաքապետ (1995-2002)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը Պորտուգալիայի նախկին նախագահ Մարիո Սուարեշն է (1986-1996)։ Սովորել իրավաբանություն Լիսաբոնի համալսարանում, բայց քաղաքական պատճառներով հեռացվել է համալսարանից։

Աշխատել է որպես հրատարակիչ։ Մասնակցել է Պորտուգալիայի սոցիալիստական կուսակցությունում գործողություններին։

1987-1991 թվականներին եղել է Հանրապետության ժողովի անդամ։ 1994-1995 թվականներին՝ Եվրախորհրդարանի անդամ Պորտուգալիայից։

1995-2002 թվականներին եղել է Լիսաբոնի քաղաքապետը, առաջադրվել է սոցիալիստների և կոմունիստների կոալիցիայի կողմից։

2002 թվականին կրկին ընտրվել է որպես Հանրապետության ժողովի պատգամավոր, իսկ վերընտրվել 2005, 2009, 2011 և 2015 թվականների ընտրություններում։

Գլխավորել է Պորտուգալիայի պատվիրակությունը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում, 2008 թվականին ընտրվել է դրա նախագահ։ 2009 թվականի հուլիսին վերընտրվեցլ է ևս մեկ տարի ժամկետով։

2012 թվականին՝ ԱՄՆ ընտրությունների ժամանակ ծառայել է որպես Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների բյուրոյի հատուկ համակարգող։

2015 թվականի նոյեմբերին դարձել է Պորտուգալիայի մշակույթի նախարար։ 2016 թվականի ապրիլին Facebook-ում հրապարակված գրառումից հետո ֆիզիկական հաշվեհարդար է տեսել երկու լրագրողների նկատմամբ, որոնք քննադատել են նրա գործունեությունը որպես Լիսաբոնի քաղաքապետ, դրանից հետո ենթարկվել է լայն քննադատության[3]։ Նույն ամսին հրաժարական է տվել նախարարի պաշտոնից։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բեռնարդո Օ'Հիգինսի շքանշանի Մեծ խաչ (2001)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժուան Սուարեշ» հոդվածին։