Ժոզեպ Ֆուստե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժոզեպ Ֆուստե
կատ.՝ Josep Maria Fusté i Blanch[1]
Ծնվել էապրիլի 15, 1941(1941-04-15)[2][3][1]
ԾննդավայրԼինիոլա, Pla d'Urgell[1]
Մահացել էապրիլի 20, 2023(2023-04-20)[4][1][5] (82 տարեկան)
Մահվան վայրԲարսելոնա, Իսպանիա[1]
Քաղաքացիություն Իսպանիա
Մասնագիտությունֆուտբոլիստ

Ժոզեպ[6] Մարիա Ֆուստե ի Բլանկ (կատ.՝ Josep Maria Fusté i Blanch, ապրիլի 15, 1941(1941-04-15)[2][3][1], Լինիոլա, Pla d'Urgell[1] - ապրիլի 20, 2023(2023-04-20)[4][1][5], Բարսելոնա, Իսպանիա[1]), իսպանացի ֆուտբոլիստ, 1964 թվականի Եվրոպայի առաջնության հաղթող։

Կարերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուստեն «Բարսելոնայի» ֆուտբոլային դպրոց է եկել 12 տարեկանում։ Մեծահասակների ֆուտբոլում իր նորամուտն է 1959 թվականին «Կոնդալում»։ Ավելի ուշ վարձակալության իրավունքով գտնվել է «Օսասունայում»։ 1962 թվականին վերադարձել է «Բարսելոնա»։ Կատալոնիայի մայրաքաղաքում անցկացրած 10 տարիների ընթացքում Ֆուստեն ոչ մի անգամ չի հաղթել Իսպանիայի առաջնությունում։ Սակայն «Բարսայի» հետ նվաճել Է Իսպանիայի երեք գավաթ և չորս անգամ դարձել փոխչեմպիոն։ Բացի այդ, շահել է Տոնավաճառների գավաթը 1966 և 1971 թվականներին։ 1972 թվականին Ֆուստեն տեղափոխվել է «Էրկուլես», իսկ մեկ տարի անց ավարտել է կարիերան։

Ազգային հավաքականում նորամուտը նշել է 1964 թվականի մարտի 11-ին Իռլանդիայի դեմ խաղում։ 1964 թվականին Ֆուստեն հաղթել է Եվրոպայի առաջնությունում՝ խաղալով կիսաեզրափակչում և եզրափակչում։ Մասնակցել է նաև 1966 թվականի աշխարհի առաջնությանը։ Այնտեղ խմբային փուլում մեկ խաղ անցկացրել է Գերմանիայի դեմ և դարձել է գոլի հեղինակ, բայց Իսպանիան պարտվել է 1։ 2 հաշվով։

Ավարտելով կարիերան՝ խաղացել է «Բարսելոնայի» վետերանների թիմում[7], նաև մարզել է այն։

Մահացել է 2023 թվականի ապրիլի 20-ին Բարսելոնա<յում 82 տարեկանում[8]։

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիա «Բարսելոնա ՖԱ»
Իսպանիա Իսպանիայի հավաքական

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. 3,0 3,1 FBref.com(բազմ․)
  4. 4,0 4,1 4,2 Muere Josep Maria Fusté (իսպ.)
  5. 5,0 5,1 5,2 Fallece Josep Maria Fusté, leyenda del FC Barcelona de los años 60 (իսպ.)Europa Press, 2023.
  6. Каталанское имя Josep произносится как Жозеп или Жузеп как по-каталански, так и по-испански.
  7. Miriam Nadal (2008 թ․ հոկտեմբերի 22). «Los veteranos se imponen en Linyola» (իսպաներեն). fcbarcelona.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 3-ին.
  8. «Death of Josep Maria Fusté, FC Barcelona legend of the sixties». www.fcbarcelona.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]