Ժան Ժերմեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժան Ժերմեն
Jean Germain
Ժան Ժերմենը 2007 թվականին
Դրոշ
Դրոշ
Սենատոր Էնդր և Լուար դեպարտամենտից
նոյեմբերի 1, 2011 - ապրիլի 7, 2015
Հաջորդող Ստեֆանի Ռիոկրյո
Դրոշ
Դրոշ
Տուր ագլոմերացիայի նախագահ
հունվարի 10, 2000 - ապրիլի 12, 2014
Հաջորդող Ֆիլիպ Բրիան
Դրոշ
Դրոշ
«Կենտրոն» շրջանային խորհրդի առաջին փոխնախագահ
մարտի 16, 1998 - հոկտեմբերի 20, 2011
Նախորդող Պոլ Մասոն
Հաջորդող Իզաբել Գոդրոն
Դրոշ
Դրոշ
Տուրի քաղաքապետ
հունիսի 25, 1995 - ապրիլի 5, 2014
Նախորդող Ժան Ռուաե
Հաջորդող Սերժ Բաբարի
 
Կուսակցություն՝ Սոցիալիստական կուսակցություն
Կրթություն՝ Տուրի համալսարան
Մասնագիտություն՝ ընդհանուր իրավունք
Ծննդյան օր սեպտեմբերի 11, 1947(1947-09-11)[1][2][3]
Ծննդավայր Տուր[3]
Վախճանի օր ապրիլի 7, 2015(2015-04-07)[1][2][3] (67 տարեկան)
Վախճանի վայր Տուր[3]
Քաղաքացիություն  Ֆրանսիա
Ի ծնե անուն ֆր.՝ Jean André Gaston René Germain[3]

Ժան Ժերմեն (ֆր.՝ Jean Germain, սեպտեմբերի 11, 1947, Տուր, Ֆրանսիա - ապրիլի 7, 2015, Տուր, Ֆրանսիա), ֆրանսիացի քաղաքական գործիչ, Տուր քաղաքի քաղաքապետ, Տուր ագլոմերացիայի նախագահ, Ֆրանսիայի սենատոր։ Ինքնասպան է եղել կաշառակերության մեղադրանքով քննվող դատական գործի առաջին օրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժան Ժերմենն իր աշխատանքային գործունեությունը սկսել է Տուրի համալսարանում՝ որպես ընդհանուր իրավունքի դասախոս։ 1988-1993 թվականներին համալսարանի ռեկտորն էր։ 1990-ական թվականների վերջին Պիեռ Մոսկովիսիի, որը տվյալ պահին Ֆրանսիայի եվրոպական գործերով նախկին նախարարն էր և Ժակ Լանգի՝ Կրթության նախարարի խորհրդով պատրաստում էր զեկույց քաղաքապետերի մասին, որոնք պետք է բարձրացնեին ուսանողների և դասախոսների շարժը՝ Եվրամիության շրջանակներում։ Այդ զեկույցի հիման վրա 2001 թվականին ստորագրվեց Նիսի համաձայնագիրը[4]։

Քաղաքական գործիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականին առաջին անգամ Սոցիալիստական կուսակցությունից ընտրվում է Տուրի քաղաքապետ՝ հաղթելով 36 տարի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Ժան Ռուաեին։ 2000-2014 թվականներին կատարում է նաև Տուր ագլոմերացիայի՝ Տուր Պլյուսի, նախագահի պարտականությունները։ Ժերմենի գործունեությունն այդ պաշտոնում դրական է գնահատվում ինչպես մասնագետների, այնպես էլ քաղաքի բնակչության կողմից, ովքեր երկու անգամ (2001 և 2008 թվականներին) վերընտրեցին նրան այդ պաշտոնում։ Քաղաքապետ եղած ժամանակ էական միջոցառումներ է ձեռք առել քաղաքի բարեկարգման համար, մասնավորապես՝ կառուցելով «Դյո Լիոն» նոր թաղամասը և քաղաքային տրամվայը (գործարկվել է 2013 թվականին)։ 1998-2011 թվականներին Կենտրոն շրջանի փոխնախագահն էր։ 2011 թվականին ընտրվում է սենատոր[4]։

«Չինական հարսանիքների գործ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժան Ժերմենի քաղաքական կարիերան ավարտվում է այսպես կոչված «չինական հարսանիքների գործի» հանրայնացումից հետո։ Սկզբում այդ տեղեկությունը հայտնի դարձավ մի անանուն նամակից, որն ստացավ երգիծական «Կանար անշենե» պարբերականը։ Այն հետաքննություն սկսեց նամակում հաղորդված ինֆորմացիայի վերաբերյալ և 2011 թվականի օգոստոսին քաղաքապետի ենթադրյալ մեքենայությունների մասին հոդված հրապարակեց[4][5]։

Շրջանում զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով 4 տարի շարունակ (2007-2011) շեշտը դրվում էր չինական շուկայի վրա։ Մասնավորապես՝ չինացի նորապսակների համար ռոմանտիկ շրջագայության կազմակերպում Տուրի շրջակայքում, որի մեջ մտնում էր այցելություններ Լուարի հնագույն ամրոցներ, գինեգործարան և գլխավորը՝ Տուրի քաղաքապետարանում ֆրանսիական պսակադրության արարողության նմանակում։ Արարողությունը ոչ մի իրավաբանական կարգավիճակ չուներ, սակայն Ժան Ժերմենն այն անձամբ էր վարում։ 4 տարվա մեջ 2000 չինացի զույգ է օգտվել այդ ծրագրից։ Շրջագայությունների կազմակերպմամբ զբաղվում էր Time-Lotus bleu ընկերությունը։ Անցկացված հետաքննության արդյունքում պարզվեց, որ քաղաքապետի՝ թուրք-չինական համագործակցության հարցերով խորհրդական Լիզ Անը, քաղաքական գործունեությանը զուգահեռ տվյալ ընկերության բենեֆիսավորն էր․ ընկերությունը ղեկավարում էին նրա նախկին և ներկայիս ամուսինները։ Քաղաքապետը ինքը ժխտում էր տվյալ նախագծում կաշառակերության փաստը՝ հայտարարելով, որ դրա նպատակը բացառապես զբոսաշրջության զարգացումն էր քաղաքում[5]։

2013 թվականի հունվարի 25-ին Լիզ Անի դեմ մեղադրանք առաջադրվեց խարդախության, անօրինական հարստանալու և հասարակական սեփականության յուրացման համար, որը կազմում էր մոտ 750000 եվրո՝ չհաշված ամսական աշխատավարձը՝ 3500 եվրո։ Քաղաքապետի նախկին խորհրդականը հայտարարում էր, որ քաղաքապետը 2008 թվականից տեղյակ էր, թե ով է զբոսաշրջային ընկերության տերը։ Ժան Ժերմենը ժխտում էր իր մասնակցությունը, սակայն 2013 թվականի հոկտեմբերի 30-ին Ֆրանսիայի դատական իշխանությունները պաշտոնապես նրան մեղադրանք առաջադրեցին։ Սկանդալի արդյունքում Ժերմենը ջախջախիչ պարտություն կրեց 2014 թվականի քաղաքապետի ընտրություններում՝ առաջ թողնելով 2 մրցակիցների՝ Ժողովրդական շարժման միության և Ազգային ճակատի թեկնածուներին[4][5]։

Ինքնասպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժերմենի փաստաբանի խոսքերով գործընթացից առաջ Ժանը ընկճված վիճակում էր։ Երբ նշանակված օրը նախկին քաղաքապետը չներկայացավ դատական լսումներին, նրա տուն դատական կատարածուներ ուղարկեց, որոնք հայտանբերեցին Ժան Ժերմենի դիակը։ Նա ինքնասպան էր եղել իր ավտոտնակում՝ որսորդական հրացանից[6]։

Ժան Ժերմենն ինքնասպանությունից առաջ 2 նամակ է թողել․ մեկը թողել է տանը, մյուսը՝ ավտոմեքենայում։ Նա հավաստիացնում էր, որ ոչ մի բանում մեղավոր չէ և որ երբեք ոչ մի գրոշ չի վերցրել հասարակական գումարներից[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.senat.fr/senateur/germain_jean11108h.html
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Fichier des personnes décédées
  4. 4,0 4,1 4,2 4,3 Frédéric Potet (2015 թ․ ապրիլի 7). «Mort du sénateur socialiste Jean Germain, ex-maire de Tours» (ֆրանսերեն). Le Monde. Վերցված է 2016 թ․ փետրվարի 10-ին.
  5. 5,0 5,1 5,2 Caroline Politi (2015 թ․ ապրիլի 7). «Mariages chinois: l'affaire pour laquelle Jean Germain s'est suicidé» (ֆրանսերեն). L'Express. Վերցված է 2016 թ․ փետրվարի 10-ին.
  6. 6,0 6,1 «Procès des "Mariages chinois" de Tours : Jean Germain s'est suicidé» (ֆրանսերեն). La Nouvelle République. 2015 թ․ ապրիլի 7. Վերցված է 2016 թ․ փետրվարի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Ժերմեն» հոդվածին։